Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզեկիել 1։1-28

1  Երեսուներորդ տարվա չորրորդ ամսում՝ ամսվա հինգերորդ օրը, մինչ ես գտնվում էի աքսորվածների+ մեջ՝ Քոբար+ գետի մոտ, երկինքը բացվեց+, և ես սկսեցի տեսնել Աստծուց տրված տեսիլքները+։  Ամսվա հինգերորդ օրը՝ Հովաքին+ թագավորի աքսորվելու հինգերորդ տարում,  քաղդեացիների երկրում+՝ Քոբար գետի մոտ, Եհովայի խոսքը եղավ+ քահանա Բուզիի որդի Եզեկիելին+։ Այնտեղ Եհովայի ձեռքը նրա վրա եղավ+։  Ես նայեցի և ահա թե ինչ տեսա. կատաղի քամի+, որ փչում էր հյուսիսից, մի մեծ ամպ+ և բոցկլտացող կրակ+։ Ամպի շուրջբոլորը փայլում էր, ու կրակի մեջ ոսկու և արծաթի ձուլվածքի նման մի բան կար+։  Կրակի մեջ չորս կենդանի էակների+ նմանություն կար, և ահա թե նրանք ինչ տեսք ունեին. նրանք մարդու նմանություն ունեին։  Ամեն մեկը չորս երես+ ու չորս թև ուներ+։  Նրանց ոտքերն ուղիղ էին, իսկ ոտնաթաթերը հորթի թաթերի էին նման+. դրանք շողում էին փայլեցրած պղնձի պես+։  Իրենց թևերի տակ չորս կողմից մարդու ձեռքեր ունեին+, և չորսն էլ երեսներ ու թևեր ունեին+։  Նրանց թևերը իրար էին դիպչում։ Գնալիս նրանք չէին շրջվում, ամեն մեկը գնում էր ուղիղ դեպի առաջ+։ 10  Նրանց երեսների նմանությունն այսպիսին էր. չորսն էլ մարդու+ երես ունեին, աջից՝ առյուծի+ երես+։ Չորսն էլ ձախից ցլի+ երես ունեին+, չորսն էլ՝ արծվի+ երես։ 11  Այդպիսին էին նրանց երեսները։ Նրանց թևերը+ դեպի վեր էին տարածվում. յուրաքանչյուրի երկու թևերն իրար էին դիպչում, իսկ մյուս երկուսով ծածկում էին իրենց մարմինները+։ 12  Յուրաքանչյուրը գնում էր ուղիղ դեպի առաջ+։ Ուր որ ոգին ուղղում էր նրանց, այնտեղ էլ գնում էին+։ Գնալիս չէին շրջվում+։ 13  Կենդանի էակների կերպարանքը նման էր կրակի մեջ այրվող ածուխների+։ Կենդանի էակների միջև ջահերի կերպարանք ունեցող բաներ կային+, որոնք հետ ու առաջ էին գնում, կրակը բոցավառ էր, իսկ կրակից կայծակներ էին դուրս գալիս+։ 14  Կենդանի էակները հետ ու առաջ էին գնում և կայծակի կերպարանք ունեին+։ 15  Մինչ նայում էի կենդանի էակներին, հանկարծ երկրի վրա՝ կենդանի էակների կողքին՝ չորս երես ունեցող յուրաքանչյուր էակի+ կողքին, մեկական անիվ տեսա+։ 16  Այդ անիվների+ կերպարանքը ոսկեքարի առկայծման պես էր+, չորսն էլ իրար նման էին։ Դրանց կերպարանքն ու կառուցվածքն այնպիսին էր, ասես անիվը անիվի մեջ լիներ+։ 17  Երբ դրանք գնում էին, չորս ուղղություններից մեկով էին գնում+։ Շարժվելիս ուրիշ կողմ չէին թեքվում+։ 18  Դրանց շրջանակներն այնքան բարձր էին, որ վախ էին ներշնչում. չորսի շրջանակներն էլ ամեն կողմից լի էին աչքերով+։ 19  Երբ կենդանի էակները գնում էին, անիվները շարժվում էին նրանց կողքով, երբ կենդանի էակները բարձրանում էին երկրից, անիվներն էլ էին բարձրանում+։ 20  Ուր որ ոգին ուղղում էր նրանց, այնտեղ էլ գնում էին, քանի որ ոգին նրանց այնտեղ էր ուղղում։ Անիվները բարձրանում էին նրանց կողքով, որովհետև կենդանի էակների ոգին անիվների մեջ էր։ 21  Երբ նրանք գնում էին, դրանք էլ էին գնում, երբ կանգ էին առնում, դրանք էլ էին կանգ առնում, երբ նրանք բարձրանում էին երկրից, անիվներն էլ էին բարձրանում նրանց կողքով, որովհետև կենդանի էակների ոգին անիվների մեջ էր+։ 22  Կենդանի էակների գլխավերևում հարթակի+ նմանությամբ մի բան կար, որը ակնածանք ներշնչող սառույցի փայլի էր նման և տարածվում էր նրանց գլխավերևում+։ 23  Այդ հարթակի տակ նրանց թևերը տարածվում էին մեկը մյուսի կողմը։ Ամեն մեկը երկու թև ուներ, որոնք նրանց ծածկում էին մի կողմից, և երկու թև, որոնք նրանց մարմինները ծածկում էին մյուս կողմից։ 24  Երբ նրանք գնում էին, ես լսում էի նրանց թևերի ձայնը, որը շատ ջրերի ձայնի+, Ամենակարողի ձայնի, դղրդյունի+ և բանակատեղի աղմուկի էր նման+։ Կանգ առնելիս նրանք իջեցնում էին իրենց թևերը։ 25  Նրանց գլխավերևի հարթակի վրայից մի ձայն լսվեց։ (Կանգ առնելիս նրանք իջեցնում էին իրենց թևերը)։ 26  Նրանց գլխավերևի հարթակի վրա շափյուղա քարի կերպարանքով մի բան կար+՝ գահի նմանությամբ+, իսկ գահի նմանություն ունեցող այդ բանի վրա երևում էր ինչ-որ մեկի կերպարանքը, որը մարդու էր նման+։ 27  Հետո տեսա ոսկու և արծաթի ձուլվածքի փայլի պես մի բան+՝ կրակի պես, որը նրա ներսում և շուրջբոլորն էր+՝ նրա ազդրի կերպարանքից վերև։ Նրա ազդրի կերպարանքից ներքև տեսա կրակի պես մի բան, և նրա շուրջբոլորը փայլ կար։ 28  Շուրջբոլորը եղող այդ փայլը նման էր ծիածանի+, որ հայտնվում է ամպերի մեջ հորդառատ անձրևի օրը։ Դա Եհովայի փառքի նմանությունն ունեցող մի բան էր+։ Տեսնելով այն՝ ես երեսնիվայր ընկա+ ու լսեցի խոսողի ձայնը։

Ծանոթագրություններ