Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եբրայեցիներ 9։1-28

9  Նախկին ուխտը սուրբ ծառայության կանոններ+ և իր երկրային սուրբ վայրն ուներ+։  Այնտեղ պատրաստվեց խորանի առաջին բաժանմունքը+, որում գտնվում էին ճրագակալը+, ինչպես նաև սեղանը+ և ընծայված հացերը+, և այն կոչվում էր «Սրբություն»+։  Իսկ երկրորդ վարագույրի+ հետևում գտնվում էր խորանի այն բաժանմունքը, որը կոչվում էր «Սրբությունների Սրբություն»+։  Այնտեղ էին գտնվում ոսկե բուրվառը+ և ուխտի տապանակը+՝ ամեն կողմից ոսկով պատված+, որի մեջ էր մանանայով լի ոսկե սափորը+, Ահարոնի գավազանը, որը բողբոջեց+, և ուխտի տախտակները+,  իսկ դրա վրա փառավոր քերովբեներն էին+, որոնք իրենց ստվերով ծածկում էին հաշտության կափարիչը+։ Սակայն հիմա ժամանակը չէ մանրամասն խոսելու այս ամենի մասին։  Երբ այս ամենն այսպես պատրաստվեց, քահանաները ամեն ժամանակ մտնում էին խորանի առաջին բաժանմունքը+՝ սուրբ ծառայություններ մատուցելու համար+,  բայց երկրորդ բաժանմունք տարին մեկ անգամ մտնում էր միայն քահանայապետը+ և միշտ արյուն էր բերում+, որը մատուցում էր իր համար+, նաև ժողովրդի անգիտությամբ գործած մեղքերի համար+։  Այդպիսով սուրբ ոգին հստակորեն ցույց է տալիս, որ քանի դեռ կանգնած էր առաջին խորանը, սուրբ վայր տանող ճանապարհը+ դեռևս հայտնի չէր+։  Այս խորանը օրինակ է+ այն նշանակված ժամանակի համար, որը հիմա արդեն եկել է+, և այդ օրինակի համաձայն՝ մինչև օրս թե՛ ընծաներ են մատուցվում և թե՛ զոհեր+։ Այդուհանդերձ, դրանք չեն կարող սուրբ ծառայություն մատուցողին կատարելապես+ մաքուր խիղճ տալ+, 10  այլ վերաբերում են միայն կերակուրներին+, ըմպելիքներին+ և զանազան ընկղմումներին+։ Դրանք օրենքի պահանջներ էին, որոնք առնչվում էին նյութական բաներին+ և ուժի մեջ էին, մինչև որ գար նշանակված ժամանակն ու ամեն բան շտկվեր+։ 11  Սակայն երբ Քրիստոսը եկավ (քահանայապետը+, որը պետք է զանազան օրհնություններ բերեր, որոնք արդեն ունենք), ավելի մեծ ու ավելի կատարյալ խորանի միջով անցավ, որն անձեռակերտ է, այսինքն՝ այլ ստեղծագործություն է+։ 12  Նա մեկընդմիշտ մտավ սուրբ վայրը, սակայն ոչ թե այծերի ու ցլիկների արյունով+, այլ իր իսկ արյունով+, և հավիտյան ազատագրեց մեզ+։ 13  Եթե այծերի+ ու ցլերի+ արյունը և երինջների մոխիրը+, որ շաղ է տրվում պղծվածների վրա+, սրբացնում է այն աստիճան, որ մաքրում է մարմինը+, 14  ապա մի՞թե Քրիստոսի արյունը+ շատ ավելին չի անի։ Արդարև, նա հավիտենական ոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ զոհ մատուցեց+ Աստծուն, որպեսզի իր արյունով մաքրի+ մեր խիղճը մեռած գործերից+, որ սուրբ ծառայություն մատուցենք+ կենդանի Աստծուն։ 15  Ահա թե ինչու է նա նոր ուխտի միջնորդ+, որպեսզի կանչվածները ստանան հավիտենական ժառանգության խոստումը+, որովհետև մահը պատճառ եղավ, որ նրանք փրկանքի+ միջոցով ազատվեն նախկին ուխտի ժամանակ կատարված օրինազանցություններից+։ 16  Ուխտի+ դեպքում անհրաժեշտ է, որ ուխտ կապողը մահանա, 17  որովհետև ուխտը ուժի մեջ է մտնում մահվանից հետո. այն ուժի մեջ չէ այնքան ժամանակ, քանի դեռ ուխտ կապողը կենդանի է։ 18  Հետևաբար, նախորդ ուխտը+ նույնպես գործի չդրվեց առանց արյան+։ 19  Երբ Մովսեսը Օրենքի բոլոր պատվիրանները հայտնեց ամբողջ ժողովրդին+, վերցրեց ջուր, ալ կարմիր բուրդ ու զոպա+, ինչպես նաև ցլիկների և այծերի արյունը և այն շաղ տվեց գրքի ու ամբողջ ժողովրդի վրա 20  և ասաց. «Սա է արյունն այն ուխտի, որն Աստված պատվիրեց ձեզ պահել»+։ 21  Արյունը+ նա շաղ տվեց նաև խորանի+ ու ծառայության բոլոր անոթների վրա։ 22  Այո՛, ըստ Օրենքի՝ գրեթե ամեն բան արյունով է մաքրվում+, և մինչև արյուն չի թափվում+, ներում չի լինում+։ 23  Հետևաբար, անհրաժեշտ էր, որ երկնքում եղող բաների նախապատկերները+ այս ձևով մաքրվեին+, բայց բուն երկնայինները մաքրվեին դրանցից ավելի լավ զոհերով, 24  որովհետև Քրիստոսը մտավ ոչ թե ձեռակերտ սուրբ վայր+, որը իրականության օրինակն է+, այլ բուն երկինք+, որպեսզի հիմա մեզ համար ներկայանա Աստծու երեսի առաջ+։ 25  Եվ չմտավ այն նպատակով, որ շատ անգամ ինքն իրեն մատուցի, ինչպես քահանայապետն է տարեցտարի+ մտնում սուրբ վայր+ կենդանու արյունով և ոչ թե իր։ 26  Այլապես աշխարհը հիմնվելուց+ ի վեր նա շատ անգամ պետք է չարչարվեր։ Բայց հիմա՝ այս ժամանակի* ավարտին+, նա միայն մեկ անգամ+ հայտնվեց+, որպեսզի իրեն զոհաբերելով՝ մեղքը հեռացնի+։ 27  Եվ ինչպես մարդիկ+ մեկ անգամ են մեռնում, իսկ այնուհետև դատաստանն է+, 28  այնպես էլ Քրիստոսը մեկընդմիշտ+ զոհ մատուցվեց շատերի մեղքերը կրելու համար+։ Բայց երկրորդ անգամ+ նա կհայտնվի+ ոչ թե մեղքը վերացնելու համար+, այլ նրանց համար, ովքեր փափագով սպասում են նրան՝ իրենց փրկության համար+։

Ծանոթագրություններ

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանում «աշխարհ» բառի բացատրությունը։