Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եբրայեցիներ 8։1-13

8  Վերևում ասվածի գլխավոր միտքը սա է. մենք մի այնպիսի քահանայապետ+ ունենք, որը երկնքում Մեծության գահի աջ կողմը նստեց+,  մի ծառայող՝ սուրբ վայրի+ և ճշմարիտ խորանի, որը Եհովան+ կանգնեցրեց և ոչ թե մարդը+։  Ամեն մի քահանայապետ նշանակվում է, որպեսզի ընծաներ ու զոհեր մատուցի+, ուստիև անհրաժեշտ էր, որ նա նույնպես մատուցելու ինչ-որ բան ունենար+։  Եվ եթե նա երկրի վրա լիներ, ապա քահանա չէր լինի+, քանի որ արդեն կան մարդիկ, ովքեր Օրենքի համաձայն՝ ընծաներ են մատուցում  և ովքեր սուրբ ծառայություն են կատարում, որն ընդամենը երկնային բաների նախապատկերն+ ու ստվերն էր+. ինչպես որ Մովսեսը, երբ պետք է պատրաստեր խորանը+, Աստծուց հրահանգ ստացավ+. «Տե՛ս, որ ամեն ինչ պատրաստես այն օրինակի համաձայն, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա»+։  Սակայն հիմա Հիսուսը ավելի գերազանց ծառայություն է ստացել, ինչի արդյունքում նա նաև միջնորդ+ է ավելի լավ ուխտի+, որն օրինականապես հաստատվել է ավելի լավ խոստումների վրա+։  Եթե այն առաջին ուխտը անթերի լիներ, ապա երկրորդի կարիքն այլևս չէր լինի+,  քանի որ նա մեղադրում է ժողովրդին՝ ասելով. «Ահա օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ նոր ուխտ պիտի կապեմ+.  ոչ այն ուխտի+ պես, որ կապեցի նրանց հայրերի հետ այն օրը, երբ բռնեցի նրանց ձեռքից, որ դուրս հանեմ Եգիպտոսից+, քանի որ նրանք չմնացին իմ ուխտի մեջ+, և ես դադարեցի նրանց մասին հոգ տանելուց,– ասում է Եհովան»+։ 10  «Սա է այն ուխտը, որ կկապեմ Իսրայելի տան հետ այդ օրերից հետո,– ասում է Եհովան։– Իմ օրենքները նրանց մտքերում կդնեմ և նրանց սրտերի+ վրա կգրեմ։ Ես նրանց Աստվածը կլինեմ+, իսկ նրանք իմ ժողովուրդը կլինեն+։ 11  Նրանցից ոչ մեկը չի սովորեցնի իր համաքաղաքացուն կամ իր եղբորը՝ ասելով՝ «ճանաչի՛ր Եհովային»+, քանի որ նրանք բոլորը՝ փոքրից մեծը, պիտի ճանաչեն ինձ+։ 12  Ես կներեմ նրանց անարդար գործերը և նրանց մեղքերն+ այլևս չեմ հիշի»+։ 13  «Նոր ուխտ» ասելով՝ նա ժամանակավրեպ է դարձնում նախորդը+։ Իսկ այն, ինչ հնացած է ու ժամանակավրեպ, մոտ է անհետանալուն+։

Ծանոթագրություններ