Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եբրայեցիներ 4։1-16

4  Հետևաբար, քանի որ նրա հանգստի մեջ մտնելու մասին խոստումը դեռ ուժի մեջ է+, եկեք զգույշ լինենք, որ հանկարծ չլինի թե ձեզնից մեկը երբևէ զրկվի դրանից+։  Չէ՞ որ մեզ նույնպես հռչակվեց բարի լուրը+, ինչպես մեր նախահայրերին+։ Բայց լսված խոսքը օգտակար չեղավ նրանց համար+, քանի որ չունեին այնպիսի հավատ+, ինչպիսին հնազանդվողները ունեին+։  Մենք՝ հավատացողներս, մտնում ենք հանգստի մեջ, ինչպես նա ասաց՝ «իմ բարկության մեջ երդվեցի+՝ «նրանք չեն մտնելու+ իմ հանգստի մեջ»»+, թեպետև նրա գործերը ավարտվել էին+ աշխարհը հիմնվելուց ի վեր+։  Մի տեղ նա յոթերորդ օրվա մասին հետևյալն է ասում. «Յոթերորդ օրը Աստված հանգստացավ իր բոլոր գործերից»+։  Եվ այստեղ դարձյալ ասում է. «Նրանք չեն մտնելու իմ հանգստի մեջ»+։  Ուրեմն քանի որ ոմանք դեռ պետք է մտնեն դրա մեջ, իսկ նրանք, ում առաջինը հռչակվեց բարի լուրը+, անհնազանդության պատճառով չմտան+,  նա կրկին որոշակի օր է սահմանում՝ այսքան երկար ժամանակ հետո Դավթի սաղմոսում ասելով «այսօր», ինչպես վերևում ասվեց. «Այսօր եթե դուք նրա ձայնը լսեք+, մի՛ կարծրացրեք ձեր սրտերը»+։  Եթե Հեսուն+ նրանց առաջնորդած լիներ դեպի հանգստի մի վայր+, ապա հետո Աստված այլևս չէր խոսի+ մեկ ուրիշ օրվա մասին։  Ուստի Աստծու ժողովրդի համար դեռ հանգստի շաբաթ է մնում+։ 10  Այն մարդը, ով մտավ Աստծու հանգստի մեջ+, ինքն էլ հանգստացավ իր գործերից+, ինչպես որ Աստված՝ իր գործերից։ 11  Ուստի եկեք ամեն ինչ անենք, որպեսզի մտնենք այդ հանգստի մեջ, որ հանկարծ չլինի թե որևէ մեկը ընկնի՝ հետևելով անհնազանդության նույն օրինակին+։ 12  Աստծու խոսքը+ կենդանի է+ ու զորեղ+ և ավելի սուր է, քան ցանկացած երկսայրի սուր+. այն ներթափանցում է նույնիսկ մինչև հոգու+ և ոգու+, ինչպես նաև հոդերի ու դրանց ոսկրածուծի բաժանումը և կարող է քննել սրտի մտքերն ու մտադրությունները+։ 13  Եվ չկա մի ստեղծագործություն, որ ծածկված լինի նրանից+, այլ բոլոր բաները մերկ և բացահայտ են նրա աչքերի առաջ, որին մենք պետք է հաշիվ տանք+։ 14  Ուրեմն տեսնելով, որ մենք մի մեծ քահանայապետ ունենք՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն+, որն անցել է երկինքներով+՝ եկեք անդադար դավանենք նրան+։ 15  Մենք ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որը չի կարող ցավակից+ լինել մեր թուլություններին, այլ մի այնպիսին, որը մեզ նման փորձվել է բոլոր առումներով, բայց մնացել է առանց մեղքի+։ 16  Ուրեմն եկեք խոսելու ազատությամբ+ մոտենանք+ անզուգական բարության գահին, որպեսզի Աստված ողորմություն և անզուգական բարություն ցուցաբերի, երբ մենք օգնության կարիք ունենանք+։

Ծանոթագրություններ