Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եբրայեցիներ 10։1-39

10  Քանի որ Օրենքն ունի գալիք օրհնությունների ստվերը+ և ոչ թե հենց այդ օրհնությունները, մարդիկ միևնույն զոհերով, որ տարեցտարի մատուցում են, երբեք չեն կարող կատարյալ դարձնել+ նրանց, ովքեր մոտենում են Աստծուն։  Այլապես մի՞թե չէին դադարի զոհեր մատուցելուց, որովհետև սուրբ ծառայություն անողները, որոնք մեկընդմիշտ մաքրվել են, այլևս մեղավորության զգացում չէին ունենա+։  Ընդհակառակը՝ այս զոհերի միջոցով տարեցտարի մեղքերի մասին հիշեցում է տրվում+,  որովհետև անհնար է, որ ցլերի և այծերի արյունը մեղքեր վերացնի+։  Ուստի երբ նա աշխարհ է մտնում, ասում է. «Զոհ և ընծա չցանկացար+, այլ մի մարմին պատրաստեցիր ինձ համար+։  Դու հավանություն չտվեցիր ողջակեզներին ու մեղքի ընծաներին+։–  Այն ժամանակ ասացի.– Ահա ես եկել եմ (գրքում* գրված է իմ մասին)+, որպեսզի քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված»+։  Սկզբում ասելով «զոհեր, ընծաներ, ողջակեզներ ու մեղքի ընծաներ դու չցանկացար+ և ոչ էլ հավանություն տվեցիր դրանց» (զոհեր, որ մատուցվում են Օրենքի համաձայն)+՝  հետո ասում է. «Ահա ես եկել եմ, որպեսզի քո կամքը կատարեմ»+։ Նա վերացնում է առաջինը, որպեսզի հաստատի երկրորդը+։ 10  Այդ «կամքով»+ էլ մենք սրբացվեցինք+, քանի որ Հիսուս Քրիստոսը մեկընդմիշտ+ մատուցեց+ իր մարմինը։ 11  Դարձյալ, ամեն քահանա օրեցօր+ կանգնում է իր տեղում+՝ ծառայություն անելու և միևնույն զոհերը շատ անգամ մատուցելու համար, որովհետև դրանք երբեք չեն կարող ամբողջովին վերացնել մեղքերը+։ 12  Բայց նա մեղքերի համար մշտնջենապես մեկ զոհ մատուցեց+ և Աստծու աջ կողմը նստեց+ 13  ու այդ ժամանակվանից սպասում է, մինչև որ իր թշնամիները իր ոտքերի համար պատվանդան դրվեն+։ 14  Մեկ զոհաբերական ընծայով+ նա մշտնջենապես կատարյալ դարձրեց+ սրբացվողներին։ 15  Սուրբ ոգին+ նույնպես վկայում է մեզ, քանի որ սկզբում ասում է. 16  «Սա է այն ուխտը, որ կկապեմ նրանց հետ այդ օրերից հետո,– ասում է Եհովան։– Իմ օրենքները նրանց սրտերում կդնեմ և նրանց մտքերում կգրեմ»+։ 17  Իսկ հետո ասում է. «Նրանց մեղքերն ու անօրեն գործերն այլևս չեմ հիշի»+։ 18  Ուրեմն որտեղ մեղքերի ներում կա+, այնտեղ այլևս մեղքի համար ընծա չկա+։ 19  Հետևաբար, եղբայրնե՛ր, քանի որ Հիսուսի արյան շնորհիվ մենք համարձակություն ունենք սուրբ վայրը+ մտնելու+ այն ճանապարհով, 20  որը նա բացեց մեզ համար որպես նոր և կենդանի ճանապարհ վարագույրի+, այսինքն՝ իր մարմնի միջով+, 21  և քանի որ մեծ քահանա ունենք Աստծու տան վրա+, 22  եկեք մոտենանք ճշմարիտ սրտով, լիակատար համոզվածությամբ լի հավատով՝ մեր սրտերը չար խղճից մաքրելով*+ և մեր մարմինները մաքուր ջրով լվանալով+։ 23  Եկեք անդադար և առանց տատանվելու+ հրապարակորեն հռչակենք մեր հույսի+ մասին, որովհետև հավատարիմ է+ խոստացողը։ 24  Եվ եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի+ մղենք+ իրար, 25  և բաց չթողնենք մեր հավաքույթները+, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք+ միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է+։ 26  Եթե  ճշմարտությունը ստույգ իմանալուց+ հետո հոժար կամքով շարունակում ենք մեղք գործել+, ապա մեղքերի համար այլևս զոհ չի մնում+, 27  այլ մնում է միայն սպասել ահազդու դատաստանին+ և կրակոտ խանդին, որը սպառելու է հակառակվողներին+։ 28  Եթե որևէ մեկը արհամարհում էր Մովսեսի օրենքը, առանց կարեկցելու նրան մահվան էին մատնում երկու կամ երեք հոգու վկայությամբ+։ 29  Ի՞նչ եք կարծում, որքա՞ն ավելի սաստիկ պատժի+ կարժանանա այն մարդը, ով ոտնակոխ արեց+ Աստծու Որդուն և սովորական մի բան համարեց ուխտի արյունը+, որով նա սրբացվել էր, և ով անարգանքով վիրավորեց անզուգական բարության ոգուն+։ 30  Մենք գիտենք նրան, ով ասաց. «Վրեժխնդրությունը իմն է։ Ե՛ս կհատուցեմ»+։ Ապա ավելացնում է. «Եհովան կդատի իր ժողովրդին»+։ 31  Սարսափելի բան է կենդանի Աստծու ձեռքն ընկնելը+։ 32  Սակայն շարունակ հիշեք առաջվա օրերը, երբ լուսավորվելուց+ հետո դուք տառապանքներ կրեցիք+ ու դիմադրեցիք մեծ պայքարում. 33  երբեմն հրապարակավ նախատինքների և նեղությունների ենթարկվեցիք, ասես թատերական տեսարան+ լինեիք, երբեմն էլ չարչարակից եղաք նրանց, ովքեր նման փորձությունների միջով էին անցնում+։ 34  Դուք թե՛ բանտում գտնվողներին ցավակից եղաք և թե՛ ձեր ունեցվածքի կողոպտվելը ուրախությամբ ընդունեցիք+՝ իմանալով, որ ավելի լավ և մնայուն սեփականություն ունեք+։ 35  Ուրեմն մի՛ հանձնվեք, այլ շարունակեք համարձակությամբ խոսել+, քանի որ մեծ վարձատրություն+ կստանաք։ 36  Դուք տոկունության+ կարիք ունեք, որպեսզի Աստծու կամքը կատարելուց+ հետո ստանաք նրա խոստացածը+։ 37  Եվս «մի փոքր ժամանակ»+, և «նա, ով գալու է, կգա ու չի ուշանա»+։ 38  «Բայց իմ արդարն իր հավատի շնորհիվ կապրի»+, և «եթե նա նահանջի, իմ հոգին նրան չի հավանի»+։ 39  Սակայն մենք նահանջողներից չենք, ովքեր իրենց վրա կործանում են բերում+, այլ հավատ ունենք՝ մեր հոգին կենդանի պահելու համար+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «գրքի փաթույթում»։
Բռց.՝ «շաղ տալով», այսինքն՝ Հիսուսի արյունը շաղ տալով։