Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատավորներ 9։1-57

9  Հերոբահաղի որդի Աբիմելեքը+ գնաց Սյուքեմ+՝ իր մոր եղբայրների մոտ, խոսեց նրանց ու իր մոր հայրական ամբողջ ազգատոհմի հետ ու ասաց.  «Խնդրում եմ ձեզ, ի լուր Սյուքեմի բոլոր բնակիչների՝ ասացեք նրանց. «Ո՞րն է ձեզ համար լավ. որ Հերոբահաղի բոլոր յոթանասուն որդինե՞րն+ իշխեն ձեզ վրա, թե՞ որ մեկ մարդ իշխի ձեզ վրա։ Հիշեք, որ ես ձեր ոսկորն ու ձեր մարմինն եմ»»+։  Այդ ժամանակ նրա մոր եղբայրները նրա մասին այս բոլոր խոսքերը հասցրին Սյուքեմի բոլոր բնակիչների ականջին, և նրանց սիրտը հակվեց Աբիմելեքի կողմը+, որովհետև ասացին. «Նա մեր եղբայրն է»+։  Նրանք տվեցին նրան յոթանասուն կտոր արծաթ Բահաղ-Բերիթի+ տնից, և դրանցով Աբիմելեքը դատարկապորտ ու սրիկա+ մարդիկ վարձեց, որ իր հետևից գնան։  Դրանից հետո նա գնաց Եփրա+՝ իր հոր տուն, ու սպանեց իր եղբայրներին+՝ Հերոբահաղի որդիներին՝ յոթանասուն մարդու մի քարի վրա։ Բայց Հերոբահաղի կրտսեր որդի Հովաթամը կենդանի մնաց, որովհետև թաքնվել էր։  Այնուհետև Սյուքեմի բոլոր բնակիչներն ու Մելոնի+ ամբողջ տունը մեկտեղ հավաքվեցին ու գնացին մեծ ծառի+ մոտ, այն սյան մոտ, որը Սյուքեմում+ էր, և Աբիմելեքին թագավոր դարձրին+։  Երբ այդ մասին հայտնեցին Հովաթամին, նա անմիջապես գնաց ու կանգնեց Գարիզին+ լեռան գագաթին և ձայնը բարձրացնելով՝ ասաց նրանց. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ Սյուքեմի բնակիչներ, և թող Աստված էլ ձեզ լսի։  Մի անգամ ծառերը գնացին իրենց համար թագավոր օծելու։ Նրանք ասացին ձիթենուն+. «Թագավո՛ր եղիր մեզ վրա»+։  Բայց ձիթենին ասաց նրանց. «Թողնեմ իմ պարարտությունը, որով փառաբանում են+ Աստծուն ու մարդկանց, և գնամ մյուս ծառերի վրա՞ ճոճվեմ»+։ 10  Այդժամ ծառերն ասացին թզենուն+. «Դո՛ւ եկ ու մեզ վրա թագավոր եղիր»։ 11  Բայց թզենին ասաց նրանց. «Իմ քաղցրությունն ու իմ լավ պտուղները թողնեմ և գնամ մյուս ծառերի վրա՞ ճոճվեմ»+։ 12  Ապա ծառերն ասացին որթատունկին. «Դո՛ւ եկ ու մեզ վրա թագավոր եղիր»։ 13  Որթատունկն էլ ասաց նրանց. «Թողնեմ իմ նոր գինին, որ ուրախացնում է Աստծուն ու մարդկանց+, և գնամ ու մյուս ծառերի վրա՞ ճոճվեմ»։ 14  Վերջապես բոլոր ծառերն ասացին դժնիկին*+. «Դո՛ւ եկ ու մեզ վրա թագավոր եղիր»։ 15  Դժնիկն էլ ասաց ծառերին. «Եթե դուք իսկապես ինձ թագավոր եք օծում ձեզ վրա, ապա եկեք ու ապաստան փնտրեք իմ ստվերի տակ+։ Իսկ եթե ոչ, ապա թող դժնիկից կրակ+ դուրս գա ու լափի Լիբանանի+ մայրիները»+։ 16  Եվ այսպես, եթե դուք անկեղծությամբ ու անարատությամբ գործեցիք՝ Աբիմելեքին թագավոր դարձնելով+, և եթե դուք բարությամբ վարվեցիք Հերոբահաղի ու նրա տնեցիների հանդեպ և նրա ձեռքի գործերի համեմատ հատուցեցիք նրան 17  այն բանի համար, որ իմ հայրը ձեզ համար կռվեց+ ու իր հոգին վտանգի ենթարկեց+, որպեսզի ձեզ Մադիանի+ ձեռքից ազատի 18  (իսկ դուք այսօր վեր եք կացել իմ հոր ընտանիքի դեմ, սպանել եք նրա որդիներին+՝ յոթանասուն հոգու+ մի քարի վրա, և նրա աղախնի որդի Աբիմելեքին+ թագավոր եք դարձրել+ Սյուքեմի բնակիչների վրա միայն այն պատճառով, որ նա ձեր եղբայրն է), 19  այո՛, եթե դուք այսօր անկեղծությամբ ու անարատությամբ վարվեցիք Հերոբահաղի ու նրա տնեցիների հետ, ապա ուրախացեք Աբիմելեքով, և նա էլ թող ձեզանով ուրախանա+։ 20  Իսկ եթե ոչ, այդ դեպքում թող կրակ+ դուրս գա Աբիմելեքից ու լափի Սյուքեմի բնակիչներին և Մելոնի տունը+, և թող կրակ+ դուրս գա Սյուքեմի բնակիչներից ու Մելոնի տանից և լափի Աբիմելեքին»+։ 21  Դրանից հետո Հովաթամը+ փախուստի դիմեց։ Նա փախավ Բեեր ու բնակվեց այնտեղ՝ թաքնվելով իր եղբայր Աբիմելեքից։ 22  Աբիմելեքը երեք տարի իրեն իշխանի պես պահեց Իսրայելում+։ 23  Այնուհետև Աստված թույլ տվեց, որ Աբիմելեքի ու Սյուքեմի բնակիչների միջև տարաձայնության ոգի+ հայտնվի, և Սյուքեմի բնակիչները նենգաբար վարվեցին+ Աբիմելեքի հետ, 24  որպեսզի Հերոբահաղի յոթանասուն որդիների հանդեպ գործված բռնությունը նրա վրա գա+, և որպեսզի նրանց արյունը իրենց եղբայր Աբիմելեքի վրա հասնի+, քանի որ սպանեց նրանց։ Նաև Սյուքեմի բնակիչների վրա հասնի, քանի որ զորացրել էին նրա ձեռքերը+՝ իր եղբայրներին սպանելու համար։ 25  Ուստի Սյուքեմի բնակիչները լեռների կատարներին նրա դեմ դարանակալներ դրեցին, և սրանք կողոպտում էին բոլոր նրանց, ովքեր անցնում էին իրենց մոտի ճանապարհով։ Այս մասին տեղեկացրին Աբիմելեքին։ 26  Իսկ Աբեդի որդի Գաալն+ ու նրա եղբայրները եկան ու անցան Սյուքեմի+ միջով, և Սյուքեմի բնակիչները սկսեցին վստահել նրան+։ 27  Սովորականի պես նրանք դաշտ դուրս եկան, սկսեցին հավաքել իրենց այգիների խաղողը, տրորեցին հնձանում և ուրախությամբ նշեցին այդ տոնը+, իսկ հետո գնացին իրենց աստծու տունը+, կերան ու խմեցին+ և Աբիմելեքին անիծեցին+։ 28  Աբեդի որդի Գաալն ասաց. «Ո՞վ է Աբիմելեքը+, և ո՞վ է Սյուքեմը, որ մենք նրան ծառայենք։ Նա Հերոբահաղի+ որդին չէ՞, և Զեբուղը+ նրա ներկայացուցիչը չէ՞։ Ծառայեք Սյուքեմի հոր՝ Եմորի+ մարդկանց, իսկ նրան ինչո՞ւ պիտի ծառայենք։ 29  Երանի՜ թե այս ժողովուրդն իմ ձեռքում լիներ+։ Այդ ժամանակ ես կհեռացնեի Աբիմելեքին»։ Եվ նա Աբիմելեքին ասաց. «Մեծ զորք հավաքիր և դուրս եկ իմ դեմ»+։ 30  Քաղաքի իշխան Զեբուղը լսեց Աբեդի որդի Գաալի+ խոսքերը, և նրա զայրույթը բորբոքվեց։ 31  Նա գաղտնի պատգամաբերներ ուղարկեց Աբիմելեքի մոտ՝ ասելով. «Ահա Աբեդի որդի Գաալը և նրա եղբայրները եկել են Սյուքեմ+ ու քաղաքը քո դեմ են հանում։ 32  Ուստի դու և քեզ հետ եղող մարդիկ գիշերով+ վեր կացեք և դարանամուտ եղեք+ դաշտում։ 33  Առավոտյան, երբ արևը ծագի, կանուխ վեր կացեք և հարձակվեք քաղաքի վրա։ Եվ երբ նա իր հետ եղող մարդկանց հետ դուրս գա քո դեմ, նրանց արա այն, ինչ որ ձեռքդ կարող է անել»։ 34  Աբիմելեքը և նրա հետ եղող բոլոր մարդիկ գիշերով վեր կացան ու չորս գնդերի բաժանվելով՝ Սյուքեմի դեմ դարան մտան։ 35  Աբեդի որդի Գաալը+ դուրս եկավ ու կանգնեց քաղաքի դարպասի մուտքի մոտ։ Այդ ժամանակ Աբիմելեքը և իր հետ եղող մարդիկ դուրս եկան դարանից։ 36  Տեսնելով մարդկանց՝ Գաալն ասաց Զեբուղին. «Տե՛ս, սարերի գլխից ժողովուրդ է իջնում»։ Սակայն Զեբուղը պատասխանեց նրան. «Սարերի ստվերները աչքիդ մարդիկ են երևում»+։ 37  Որոշ ժամանակ անց Գաալը նորից ասաց. «Տե՛ս, մարդիկ են իջնում երկրի բարձր տեղից, և մի գունդ էլ գալիս է Մեոնենիմի մեծ ծառի կողմից»։ 38  Զեբուղն էլ ասաց նրան. «Ո՞ւր են քո խոսքերը, որ ասում էիր+, թե՝ «Աբիմելեքն ո՞վ է, որ նրան ծառայենք»+։ Սրանք այն մարդիկ չե՞ն, որոնց դեմ դու խոսում էիր+։ Դե հիմա վե՛ր կաց ու կռվի՛ր սրանց դեմ»։ 39  Ուստի Գաալը Սյուքեմի բնակիչների գլուխն անցավ և դուրս եկավ Աբիմելեքի դեմ կռվելու։ 40  Աբիմելեքը նրա հետևից ընկավ, ու մեծ թվով սպանվածներ ընկան մինչև դարպասի մուտքը։ 41  Աբիմելեքը մնաց ապրելու Արումայում, իսկ Զեբուղը+ Գաալին+ ու նրա եղբայրներին քշեց Սյուքեմից+։ 42  Հաջորդ օրը մարդիկ սկսեցին դաշտ դուրս գալ, և այդ մասին Աբիմելեքին+ իմաց տվին։ 43  Այդ ժամանակ նա առավ իր մարդկանց, երեք գնդի բաժանեց+ նրանց ու դաշտում դարան մտավ։ Հետո նայեց ու տեսավ, որ քաղաքից մարդիկ են դուրս գալիս, հարձակվեց նրանց վրա ու կոտորեց։ 44  Աբիմելեքը և նրա հետ եղող գնդերը հարձակվեցին ու կանգնեցին քաղաքի դարպասների մուտքի մոտ, իսկ այդ ընթացքում երկու գնդերը հարձակվեցին դաշտում գտնվողների վրա ու ջարդեցին նրանց+։ 45  Այդ ամբողջ օրը Աբիմելեքը կռվեց քաղաքի դեմ ու գրավեց այն, սպանեց նրա միջի ժողովրդին+, որից հետո քաղաքը կործանեց+ ու այնտեղ աղ ցանեց+։ 46  Երբ այս մասին իմացան Սյուքեմի աշտարակի բնակիչները, անմիջապես գնացին Էլ-Բերիթի* տան+ ապաստարանը։ 47  Աբիմելեքին տեղեկացրին, որ Սյուքեմի աշտարակի բոլոր բնակիչները մեկտեղ են հավաքվել։ 48  Աբիմելեքը և նրա հետ բոլոր եղողները բարձրացան Սելմոն+ լեռը։ Աբիմելեքը կացինն իր ձեռքն առավ, ծառից մի ճյուղ կտրեց, դրեց իր ուսին ու ասաց իր հետ եղողներին. «Տեսա՞ք, թե ինչ արեցի, դուք էլ շտապ ինձ պես արեք»+։ 49  Ուստի յուրաքանչյուրը մեկական ճյուղ կտրեց ու գնաց Աբիմելեքի հետևից։ Ապա դրանք դրեցին ապաստարանի շուրջը ու կրակով այրեցին։ Սյուքեմի աշտարակի բոլոր մարդիկ մեռան՝ մոտավորապես հազար մարդ՝ տղամարդ թե կին+։ 50  Այնուհետև Աբիմելեքը գնաց Թեբես, բանակ դրեց Թեբեսի+ դիմաց ու զավթեց այն։ 51  Քաղաքի մեջտեղը մի ամուր աշտարակ կար. բոլոր տղամարդիկ ու կանայք, ինչպես նաև քաղաքի բոլոր բնակիչները այնտեղ փախան, իրենց հետևից փակեցին այն ու աշտարակի կտուրը բարձրացան։ 52  Աբիմելեքը շարժվեց դեպի աշտարակը, ապա գրոհելով մոտեցավ աշտարակի մուտքին, որպեսզի կրակով այրի այն+։ 53  Այդ ժամանակ մի կին աղացքար գցեց Աբիմելեքի գլխին ու ջարդեց նրա գանգը+։ 54  Այդ պահին նա ձայն տվեց իր զինակրին՝ ասելով. «Մերկացրո՛ւ սուրդ ու սպանի՛ր ինձ+, թե չէ իմ մասին կասեն, թե՝ «մի կին սպանեց նրան»»։ Նրա զինակիրը անմիջապես խոցեց նրան, և նա մեռավ+։ 55  Երբ Իսրայելի մարդիկ տեսան, որ Աբիմելեքը մեռավ, ամեն մեկը իր տեղը գնաց։ 56  Այդպես Աստված Աբիմելեքին հատուցեց այն չարությունը, որ նա գործել էր իր հոր դեմ՝ սպանելով իր յոթանասուն եղբայրներին+։ 57  Եվ Սյուքեմի բնակիչների բոլոր չարագործությունները Աստված նրանց գլխին բերեց, այնպես որ Հերոբահաղի+ որդի Հովաթամի+ անեծքը+ նրանց վրա կատարվեց+։

Ծանոթագրություններ

Փշոտ թփի տեսակ։
Նշ. է «ուխտի Աստված»։ Սա վերաբ. է Սյուքեմի Բահաղին։