Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատավորներ 8։1-35

8  Այդ ժամանակ Եփրեմի մարդիկ ասացին նրան. «Այս ի՞նչ արեցիր, որ մեզ չկանչեցիր քեզ հետ Մադիանի դեմ կռվելու»+։ Եվ նրանք ջանադրաբար փորձում էին վեճի բռնվել նրա հետ+։  Ի վերջո նա ասաց նրանց. «Ձեզ հետ համեմատած՝ ի՞նչ եմ արել ես+։ Մի՞թե Եփրեմի ճռաքաղը+ Աբիեզերի+ խաղողաքաղից ավելի լավը չէ։  Աստված ձեր ձեռքը մատնեց Մադիանի իշխաններին՝ Օրեբին ու Զեբին+, և ի՞նչ կարող էի ես անել՝ ձեզ հետ համեմատած»։ Երբ նա այս խոսքերն ասաց, նրանց ոգին հանդարտվեց+։  Գեդեոնը և իր հետ եղող երեք հարյուր մարդիկ եկան Հորդանանի մոտ ու անցան գետը. թեպետ նրանք հոգնած էին, բայց շարունակեցին հետապնդել իրենց թշնամիներին։  Ավելի ուշ նա ասաց Սոկքոթի+ բնակիչներին. «Խնդրում եմ, հաց տվեք իմ հետևից եկող մարդկանց+, որովհետև նրանք հոգնած են. ես հետապնդում եմ Զեբեեին+ ու Սալմանային+՝ մադիանացիների թագավորներին»։  Սակայն Սոկքոթի իշխաններն ասացին. «Մի՞թե Զեբեեն ու Սալմանան արդեն քո ձեռքում են, որ մենք հաց տանք քո զորքին»+։  Գեդեոնն էլ պատասխանեց. «Դե որ այդպես է, երբ Եհովան Զեբեեին ու Սալմանային իմ ձեռքը հանձնի, ես ձեր մարմինները պիտի ծվատեմ անապատի փշերով ու տատասկներով»+։  Այնտեղից նա շարունակեց իր ճանապարհը մինչև Փանուել+ և նրանց էլ նույն բանն ասաց, բայց Փանուելի բնակիչները նրան պատասխանեցին այնպես, ինչպես պատասխանել էին Սոկքոթի բնակիչները։  Այդ ժամանակ նա ասաց Փանուելի բնակիչներին. «Երբ վերադառնամ խաղաղությամբ, այս աշտարակը պիտի քանդեմ»+։ 10  Զեբեեն ու Սալմանան+ գտնվում էին Կարկարում, և նրանց հետ էին իրենց զինվորները՝ մոտավորապես տասնհինգ հազար մարդ, որոնք մնացել էին Արևելքի բնակիչների ամբողջ բանակից+։ Իսկ ընկածները հարյուր քսան հազար սուր կրող մարդիկ էին+։ 11  Գեդեոնը շարունակեց բարձրանալ վրանաբնակների ճանապարհով՝ Նոբահից ու Հոգբեհայից+ դեպի արևելք, և սկսեց հարվածել թշնամու զորքին՝ հանկարծակիի բերելով նրանց+։ 12  Երբ Զեբեեն ու Սալմանան փախուստի դիմեցին, նա իսկույն նրանց հետևից ընկավ և բռնեց Մադիանի այս երկու թագավորներին՝ Զեբեեին ու Սալմանային+, և ամբողջ բանակը ահ ու սարսափի մեջ գցեց։ 13  Հովասի որդի Գեդեոնը վերադարձավ պատերազմից այն ճանապարհով, որը բարձրանում է դեպի Արես։ 14  Ճանապարհին նա Սոկքոթի+ բնակիչներից մի երիտասարդի բռնեց և նրան հարցուփորձ արեց+։ Սա էլ գրեց նրա համար Սոկքոթի իշխանների+ և երեցների անունները՝ յոթանասունյոթ մարդ։ 15  Այնուհետև Գեդեոնը գնաց Սոկքոթի բնակիչների մոտ ու ասաց. «Ահա Զեբեեն ու Սալմանան, որոնց պատճառով դուք ծաղրեցիք ինձ՝ ասելով. «Մի՞թե Զեբեեն ու Սալմանան արդեն քո ձեռքում են, որ մենք հաց տանք քո հոգնած մարդկանց»»+։ 16  Ապա առավ քաղաքի երեցներին, վերցրեց անապատի փշեր ու տատասկներ ու դրանցով դաս տվեց Սոկքոթի բնակիչներին+։ 17  Հետո Փանուելի+ աշտարակը քանդեց+, իսկ քաղաքի բնակիչներին սպանեց։ 18  Նա ասաց Զեբեեին ու Սալմանային+. «Ինչպիսի՞ն էին այն մարդիկ, որոնց դուք սպանեցիք Թաբորում»+։ Նրանք էլ պատասխանեցին. «Նրանցից ամեն մեկը այնպիսին էր, ինչպիսին որ դու ես. տեսքով թագավորի որդիների էին նման»։ 19  Նա էլ ասաց. «Նրանք իմ եղբայրներն էին, իմ մոր որդիները։ Կենդանի է Եհովան։ Եթե դուք նրանց ողջ թողնեիք, ես ձեզ չէի սպանի»+։ 20  Եվ իր անդրանիկ որդուն՝ Հեթերին ասաց. «Վե՛ր կաց, սպանի՛ր դրանց»։ Բայց երիտասարդ տղան սուրը չհանեց. նա վախեցավ, որովհետև դեռ պատանի էր+։ 21  Այդ ժամանակ Զեբեեն ու Սալմանան ասացին. «Ի՛նքդ վեր կաց և մեզ սպանիր, որովհետև մարդու համեմատ էլ իր ուժն է»+։ Ուստի Գեդեոնը վեր կացավ, սպանեց+ Զեբեեին ու Սալմանային և վերցրեց նրանց ուղտերի պարանոցների լուսնաձև զարդերը։ 22  Ավելի ուշ Իսրայելի մարդիկ ասացին Գեդեոնին. «Իշխի՛ր մեզ վրա+, դու, քո որդին և քո որդու որդին, որովհետև դու մեզ փրկեցիր Մադիանի ձեռքից»+։ 23  Սակայն Գեդեոնն ասաց նրանց. «Ես չեմ իշխի ձեզ վրա, և ոչ էլ իմ որդին+։ Ձեզ վրա Եհովան պիտի իշխի»+։ 24  Ապա Գեդեոնը շարունակեց. «Ուզում եմ մի բան խնդրել. ձեզանից ամեն մեկը իր ավարից թող ինձ քթի օղ+ տա»։ (Պարտվածները ոսկի օղեր ունեին, որովհետև իսմայելացիներ+ էին)։ 25  Նրանք էլ ասացին. «Իհարկե կտանք»։ Այդ ասելով՝ մի թիկնոց փռեցին, և ամեն մեկը իր ավարից քթի օղ գցեց այնտեղ։ 26  Եվ ոսկի օղերը, որոնք նա խնդրեց, կշռում էին հազար յոթ հարյուր սիկղ* ոսկի՝ չհաշված լուսնաձև զարդերը+, ականջօղերը, Մադիանի թագավորների ծիրանիով ներկված+ բրդե հանդերձները և ուղտերի պարանոցների մանյակները+։ 27  Գեդեոնը դրանցով եփուդ+ շինեց ու ցուցադրեց իր քաղաք Եփրայում+. և ողջ Իսրայելը սկսեց պոռնկություն* գործել դրա հետ+, այնպես որ դա Գեդեոնի ու նրա ընտանիքի համար որոգայթ դարձավ+։ 28  Այդպես Մադիանը+ հպատակվեց Իսրայելի որդիներին և այլևս գլուխ չբարձրացրեց. երկիրը քառասուն տարի հանգստացավ Գեդեոնի օրերում+։ 29  Եվ Հովասի որդի Հերոբահաղը+ գնաց իր ճանապարհով ու իր տանը բնակվեց։ 30  Գեդեոնը յոթանասուն որդի+ ուներ, որոնք իր երանքից էին դուրս եկել, որովհետև շատ կանայք ուներ։ 31  Նրա հարճն էլ, որ ապրում էր Սյուքեմում, նրա համար մի որդի ծնեց, և նրա անունը Աբիմելեք+ դրեց։ 32  Հովասի որդի Գեդեոնը մահացավ խոր ծերության մեջ և թաղվեց իր հոր՝ Հովասի գերեզմանում, որը Աբիեզերյանների Եփրայում+ էր գտնվում։ 33  Երբ Գեդեոնը մահացավ, Իսրայելի որդիները դարձյալ սկսեցին պոռնկանալ* Բահաղների հետ+ և Բահաղ-Բերիթին* իրենց աստվածը դարձրին+։ 34  Իսրայելի որդիները չհիշեցին իրենց Աստված Եհովային+, որը ազատեց նրանց իրենց շրջակայքի բոլոր թշնամիների ձեռքից+, 35  և սիրառատ բարություն* չցուցաբերեցին+ Հերոբահաղի՝ Գեդեոնի ընտանիքի հանդեպ այն ողջ բարության դիմաց, որ նա արել էր Իսրայելին+։

Ծանոթագրություններ

Տե՛ս հավելված 17։
Այսինքն՝ հոգևոր պոռնկություն։
Հոգևոր առումով։
Նշ. է «ուխտի Տեր», կամ՝ «ուխտի Բահաղ»։
Կամ՝ «նվիրված սեր»։