Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատավորներ 7։1-25

7  Այդ ժամանակ Հերոբահաղը+, այսինքն՝ Գեդեոնը+, և նրա հետ եղող ողջ ժողովուրդը կանուխ վեր կացան ու բանակ դրեցին Հարոդի ջրհորի մոտ, իսկ Մադիանի բանակը դրանից հյուսիս էր՝ Մորե բլրի մոտ՝ հովտի մեջ։  Եհովան ասաց Գեդեոնին. «Քեզ հետ եղող մարդիկ շատ են։ Չեմ կարող Մադիանին նրանց ձեռքը մատնել+, որ չլինի թե Իսրայելը պարծենա+ ու ասի. «Իմ ձեռքը փրկեց ինձ»+։  Ուստի խնդրում եմ, խոսիր ի լուր ժողովրդի և ասա. «Ով վախկոտ ու երկչոտ է, թող հետ դառնա»»+։ Գեդեոնը այսպես փորձեց նրանց։ Ժողովրդից քսաներկու հազար մարդ հետ դարձավ, և մնաց տասը հազարը։  Սակայն Եհովան ասաց Գեդեոնին. «Մարդիկ դեռ չափազանց շատ են+։ Ասա նրանց, որ իջնեն ջրի մոտ, և այնտեղ նրանց պիտի փորձեմ քեզ համար։ Ում մասին ասեմ, թե՝ այս մեկը թող գնա քեզ հետ, նա քեզ հետ պիտի գնա, իսկ ում մասին ասեմ, թե՝ թող չգնա քեզ հետ, նա չպիտի գնա»։  Եվ նա պատվիրեց ժողովրդին ջրի մոտ իջնել+։ Այդ ժամանակ Եհովան ասաց Գեդեոնին. «Ովքեր շան նման լեզվով լակեն այդ ջուրը, նրանց մի կողմում կանգնեցրու, իսկ ովքեր ծնկաչոք ջուր խմեն, մյուս կողմում կանգնեցրու»+։  Նրանք, ովքեր ջուրը լակեցին ձեռքը բերանը տանելով՝ թվով երեք հարյուր հոգի էին։ Իսկ մյուսները ջուր խմելու համար իրենց ծնկների վրա ընկան։  Եհովան ասաց Գեդեոնին. «Այն երեք հարյուր մարդկանց միջոցով, ովքեր լակելով խմեցին, ես ձեզ կփրկեմ ու մադիանացիներին քո ձեռքը կտամ+։ Իսկ մնացածները թող գնան՝ ամեն մեկն իր տունը»։  Նրանք իրենց ձեռքը վերցրին ժողովրդի մթերքն ու նրանց եղջերափողերը+, և նա բոլոր իսրայելացիներին՝ ամեն մեկին իր տունը ուղարկեց, իսկ այն երեք հարյուր մարդկանց պահեց։ Մադիանի բանակատեղին ներքևում էր՝ հովտի մեջ+։  Այդ գիշեր+ Եհովան ասաց նրան. «Վե՛ր կաց, իջի՛ր ներքև ու հարձակվի՛ր բանակի վրա, որովհետև քո ձեռքն եմ տվել այն+։ 10  Եթե վախենում ես հարձակվելուց, ապա բանակատեղի իջիր քո ծառա Փուրայի հետ+։ 11  Լսի՛ր, թե ինչ են նրանք խոսում+, և այդ ժամանակ քո ձեռքերը կզորանան+, և դու անպայման կհարձակվես բանակի վրա»։ Եվ նա իր ծառա Փուրայի հետ իջավ մինչև բանակի ծայրը, որտեղ նրանց առաջապահ զորքն էր։ 12  Մադիանացիները, ամաղեկացիներն ու Արևելքի բոլոր բնակիչները+ սփռվել էին հովտում այնպիսի քանակությամբ, ասես մորեխներ լինեին+։ Նրանց ուղտերին+ թիվ չկար, նրանք շատ էին, ինչպես ծովափի ավազը։ 13  Երբ Գեդեոնը եկավ, ահա մի մարդ երազ էր պատմում իր ընկերոջը։ Նա ասում էր. «Լսիր, թե ինչ երազ տեսա+. գարուց պատրաստված մի կլոր հաց գլորվում էր դեպի մադիանացիների բանակը։ Այն հասավ մինչև վրանը և այնպես հարվածեց, որ սա վայր ընկավ+, և գլխիվայր դարձրեց. ու վրանը փլվեց»։ 14  Նրա ընկերն էլ պատասխանեց+. «Դա ուրիշ բան չէ, եթե ոչ իսրայելացի Հովասի որդի Գեդեոնի+ սուրը։ Ճշմարիտ Աստվածը+ մադիանացիներին ու ողջ բանակը նրա ձեռքն է մատնել»+։ 15  Երբ որ Գեդեոնը լսեց երազի պատմությունն ու նրա մեկնությունը+, երկրպագություն արեց+։ Դրանից հետո վերադարձավ Իսրայելի բանակատեղի ու ասաց. «Վե՛ր կացեք+, որովհետև Եհովան մադիանացիների բանակը ձեր ձեռքն է մատնել»։ 16  Այնուհետև նա երեք հարյուր մարդուն երեք գնդի բաժանեց և նրանց բոլորի ձեռքը եղջերափողեր+ ու դատարկ մեծ սափորներ տվեց, իսկ սափորների մեջ՝ ջահեր, 17  և ասաց նրանց. «Նայե՛ք, թե ես ինչ եմ անում, և դուք էլ նույնն արեք։ Երբ մոտենամ բանակի ծայրին, ինչպես որ ես անեմ, այնպես էլ դուք արեք։ 18  Երբ փչեմ եղջերափողը, ես և բոլոր ինձ հետ եղողները, այդ ժամանակ դուք էլ փչեք եղջերափողերը ամբողջ բանակի շուրջը+ և ասացեք. «Եհովայի+ և Գեդեոնի սո՛ւրը»»։ 19  Երբ գիշերվա երկրորդ պահը*+ նոր էր սկսվել, Գեդեոնը և իր հետ հարյուր մարդ մոտեցան բանակի ծայրին (ժամապահները նոր էին փոխվել)։ Նրանք փչեցին եղջերափողերը+ և կոտրեցին իրենց ձեռքերում բռնած ջրի մեծ սափորները+։ 20  Այդ ժամանակ երեք գնդերն էլ փչեցին եղջերափողերը+ և կոտրեցին սափորները, ձախ ձեռքով վերցրին ջահերը, աջ ձեռքով՝ եղջերափողերը ու սկսեցին գոչել. «Եհովայի+ և Գեդեոնի սո՛ւրը»։ 21  Այդ ամբողջ ընթացքում նրանցից ամեն մեկը իր տեղում էր կանգնել՝ բանակի շուրջբոլորը։ Ամբողջ բանակը սկսեց վազել և բղավելով՝ փախուստի դիմեց+։ 22  Իսկ այն երեք հարյուր+ մարդիկ շարունակեցին փչել փողերը+, և Եհովան ամեն մեկի սուրը մյուսի դեմ դարձրեց ողջ բանակում+։ Բանակը փախավ մինչև Բեթ-Ասետա և դեպի Սարերա, մինչև Աբել-Մաուլայի+ արվարձանները, որ Տաբեթի մոտ է։ 23  Այդ ընթացքում իսրայելացիներ կանչվեցին Նեփթաղիմից+, Ասերից+ և ամբողջ Մանասեից+, և նրանք հետապնդեցին+ մադիանացիներին։ 24  Գեդեոնը պատգամաբերներ ուղարկեց Եփրեմի ողջ լեռնային շրջանը+, որ ասեն. «Իջե՛ք մադիանացիներին ընդառաջ և նրանցից առաջ անցնելով՝ զավթե՛ք ջրերը+ մինչև Բեթ-Բարա, նաև Հորդանան գետը»։ Ուստի Եփրեմի բոլոր մարդիկ կանչվեցին ու զավթեցին ջրերը մինչև Բեթ-Բարա, նաև Հորդանան գետը։ 25  Նրանք նաև բռնեցին մադիանացիների երկու իշխաններին՝ Օրեբին ու Զեբին+. Օրեբին սպանեցին Օրեբ ժայռի+ վրա, իսկ Զեբին՝ Զեբի գինու հնձանի մոտ։ Նրանք շարունակեցին հետապնդել մադիանացիներին+ և Օրեբի ու Զեբի գլուխները բերեցին Գեդեոնի մոտ՝ Հորդանանի տարածք+։

Ծանոթագրություններ

Գիշերվա երկրորդ պահը տևում էր մոտ ժ. 22։00-ից մինչև առավոտվա ժ. 2։00։