Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատավորներ 5։1-31

5  Այդ օրը Դեբորան+ և Աբինոամի+ որդի Բարակը+ երգեցին+.   «Այն բանի համար, որ Իսրայելում մազերը արձակեցին՝ պատերազմելու երդում տալով, Եվ որ ժողովուրդը հոժարակամորեն գնաց պատերազմելու+, Օրհնե՛ք Եհովային+։   Լսեցե՛ք, ո՛վ թագավորներ+. ակա՛նջ դրեք, ո՛վ բարձրաստիճան պաշտոնյաներ. Ես Եհովային պիտի գովերգեմ։ Եհովային՝ Իսրայելի Աստծուն+, սաղմոս+ պիտի ասեմ։   Եհո՛վա, երբ դու դուրս եկար Սեիրից+, Եվ դուրս ելար Եդոմի երկրից+, Երկիրը ցնցվեց+, երկնքից տեղաց+, Եվ ամպերից ջուր թափվեց։   Լեռները հոսեցին* Եհովայի երեսի առաջից+, Սինան+՝ Իսրայելի Աստված+ Եհովայի երեսի առաջից+։   Անաթի որդի Սամեգարի+ օրերին, Հայելի+ օրերին ճամփաները դատարկվել էին, Եվ գնացողները զարտուղի ճանապարհներով էին քայլում+։   Բնակիչ չմնաց գյուղերում, Իսրայելում բնակիչ չմնաց+, Մինչև որ ես՝ Դեբորաս+, վեր կացա, Մինչև որ ես՝ իբրև մայր, վեր կացա Իսրայելում+։   Նրանք նոր աստվածներ ընտրեցին+, Եվ այդ ժամանակ պատերազմ եղավ դարպասների մոտ+։ Չէր երևում ո՛չ վահան, ո՛չ էլ նիզակ Իսրայելի քառասուն հազարի մեջ+։   Իմ սիրտը Իսրայելի զորապետների հետ է+, Ովքեր կամավորներ էին ժողովրդի մեջ+։ Օրհնե՛ք Եհովային+։ 10  Դուք, շիկավուն ավանա՛կ հեծնողներ+, Դուք, հարուստ գորգերի՛ վրա նստողներ, Եվ դուք, ճանապարհո՛վ քայլողներ, Խորհրդածե՛ք+։ 11  Ջուր հանելու տեղերից ջուր բաժանողների ձայնն էր լսվում+։ Այնտեղ նրանք սկսեցին Եհովայի արդար գործերի մասին պատմել+, Արդար գործերը նրա ժողովրդի, որ ապրում է Իսրայելի գյուղերում։ Այդ ժամանակ Եհովայի ժողովուրդը իջավ դարպասների մոտ։ 12  Արթնացի՛ր, արթնացի՛ր, ո՛վ Դեբորա+, Արթնացի՛ր, արթնացի՛ր, ե՛րգ երգիր+։ Վե՛ր կաց, Բարա՛կ+, և տա՛ր քո գերիներին, ո՛վ Աբինոամի+ որդի։ 13  Այն ժամանակ ողջ մնացածները եկան հզորների մոտ. Եհովայի ժողովուրդը ինձ մոտ եկավ, որ դուրս գա զորավորների դեմ։ 14  Հարթավայր եկողները ծագում են առել Եփրեմից+, Նրանք քեզ հետ են, ո՛վ Բենիամին, քո ժողովրդի մեջ են։ Մաքիրից+ զորապետներն իջան, Եվ Զաբուղոնից՝ դպրի+ պիտույքները բռնողները։ 15  Իսաքարի+ իշխանները Դեբորայի հետ էին, Ինչպես Իսաքարը, այնպես էլ Բարակը+։ Նա հովիտ ուղարկվեց ոտքով+։ Իսկ Ռուբենյանների սրտերն անվճռական էին+։ 16  Ինչո՞ւ նստեցիր երկու խուրջինների մեջտեղում, Որ լսես, թե ինչպե՞ս են հոտերի համար սրինգ նվագում+։ Ռուբենյանների սրտերն անվճռական էին+։ 17  Գաղաադը շարունակեց բնակվել Հորդանանի մյուս կողմում+, Իսկ Դանը ինչո՞ւ շարունակեց ապրել նավերի վրա+։ Ասերը պարապ նստեց ծովափին Եվ շարունակեց բնակվել իր նավահանգիստների մոտ+։ 18  Զաբուղոնը մի ժողովուրդ էր, որն արհամարհում էր իր հոգին մինչև մահ+, Նույնպես և Նեփթաղիմը+՝ դաշտի բարձունքներում+։ 19  Թագավորներ եկան ու մարտնչեցին. Այդ ժամանակ էր, որ Քանանի թագավորները մարտնչեցին+ Թանաքում+՝ Մեգիդոյի+ ջրերի մոտ։ Նրանք չկարողացան արծաթն ավար վերցնել+։ 20  Երկնքից աստղերը պատերազմեցին+, Իրենց ուղեծրից պատերազմեցին Սիսարայի դեմ։ 21  Կիսոն հեղեղատը քշեց նրանց+, Այն հին հեղեղատը՝ Կիսոն հեղեղատը+։ Ո՛վ իմ հոգի, դու զորավորների կոխոտեցիր+։ 22  Այդ ժամանակ ձիերը հարվածում էին սմբակներով+, Երբ սլանում, կատաղորեն առաջ էին սլանում իր նժույգները։ 23  «Անիծե՛ք+ Մարոզին»,– ասաց Եհովայի հրեշտակը+, «Անդադար անիծե՛ք նրա բնակիչներին, Որովհետև նրանք Եհովային օգնության չեկան, Եհովային օգնության չեկան հզորների հետ»։ 24  Հայելը+՝ կենեցի+ Քաբերի կինը, ամենից օրհնվածը կլինի կանանց մեջ, Վրաններում ապրող կանանց մեջ նա ամենից օրհնվածը կլինի+։ 25  Ջուր խնդրեց, իսկ կինը կաթ տվեց. Փառահեղների մեծ գավաթով սերուցք տվեց նրան+։ 26  Իր ձեռքը դեպի վրանի ցիցը երկարացրեց Եվ իր աջ ձեռքը՝ դեպի աշխատավորների փայտամուրճը+։ Նա մեխեց Սիսարային, ճեղքեց նրա գլուխը+, Ջարդեց ու խոցեց նրա քունքերը։ 27  Նրա ոտքերի մոտ կուչ եկավ, ընկավ ու փռվեց. Նրա ոտքերի մոտ կուչ եկավ. նա ընկավ, Որտեղ որ կուչ եկավ, այնտեղ էլ տապալվեց+։ 28  Պատուհանից մի կին էր նայում ու նրան սպասում, Սիսարայի մայրը՝ վանդակապատ պատուհանից+. «Ինչո՞ւ է նրա մարտակառքը ուշանում+։ Ինչո՞ւ չի լսվում նրա կառքերի ձայնը»+։ 29  Նրա ազնվազարմ տիկինների մեջ իմաստունները+ պատասխանում են նրան, Եվ հենց ինքն էլ իր իսկ խոսքերով պատասխանում է իրեն. 30  «Անշուշտ, նրանք ավար են գտել և բաժանում են այն+, Կին՝ երկու կին ամեն մի տղամարդու համար+, Գունավոր կտորեղենի ավար՝ Սիսարայի համար, գունավոր կտորեղենի ավար, Ասեղնագործված հագուստ, գունավոր կտորեղեն, ասեղնագործված երկու հագուստ Ավար առնողների պարանոցների համար»։ 31  Թող այսպես կործանվեն քո բոլոր թշնամիները+, ո՛վ Եհովա, Իսկ քեզ սիրողները+ թող լինեն ինչպես արևը, որ ծագում է իր զորությամբ»+։ Եվ երկիրը քառասուն տարի հանգստացավ+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «դողացին»։