Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատավորներ 20։1-48

20  Այդ ժամանակ Իսրայելի բոլոր որդիները դուրս եկան+՝ Դանից+ մինչև Բերսաբեե+, նաև Գաղաադից+, և ժողովը մեկ մարդու պես հավաքվեց+ Եհովայի առաջ Մասփայում+։  Ժողովրդի և Իսրայելի բոլոր ցեղերի գլխավորները իրենց տեղերը զբաղեցրին ճշմարիտ Աստծու+ ժողովրդի ժողովի մեջ։ Սուր կրող հետևակի+ թիվը չորս հարյուր հազար էր։  Բենիամինի որդիները լսեցին, որ Իսրայելի որդիները գնացել են Մասփա+։ Իսրայելի որդիները հարցրին. «Ասացե՛ք. ինչպե՞ս տեղի ունեցավ այս չարագործությունը»+։  Այդ ղևտացի+ մարդը՝ սպանված կնոջ ամուսինը, պատասխանեց. «Ես և իմ հարճը+ եկանք Գաբաա+, որը Բենիամինին է պատկանում, որպեսզի այնտեղ գիշերենք։  Գաբաայի բնակիչները ելան իմ դեմ, գիշերով շրջապատեցին այն տունը, որտեղ ես էի գտնվում։ Նրանք մտադիր էին սպանել ինձ, բայց իմ հարճին բռնաբարեցին+, և նա մեռավ+։  Ես էլ վերցրի իմ հարճին, կտրատեցի նրան և ուղարկեցի Իսրայելի ժառանգության բոլոր սահմանները+, որովհետև նրանք անառակ վարքի+ տրվեցին և խայտառակ ու անմիտ արարք գործեցին Իսրայելում+։  Եվ հիմա, Իսրայելի՛ որդիներ, ձեր խոսքն ասացեք ու խորհուրդ արեք+ այստեղ»։  Ողջ ժողովուրդը մեկ մարդու նման վեր կացավ+ ու ասաց. «Մեզանից ոչ մեկը իր վրանը չգնա, և ոչ մեկը ճանապարհը չթեքի դեպի իր տունը+։  Ահա թե ինչ պիտի անենք հիմա Գաբաային. վիճակահանությամբ+ նրա դեմ գնանք։ 10  Իսրայելի բոլոր ցեղերից հարյուրից՝ տասը, հազարից՝ հարյուր, և տասը հազարից հազար մարդ վերցնենք, որպեսզի պարենով ապահովեն այն մարդկանց, ովքեր դուրս կգան Բենիամինի Գաբաայի դեմ Իսրայելի մեջ նրանց գործած ամբողջ խայտառակության ու անմտության+ համար»։ 11  Եվ այսպես՝ բոլոր իսրայելացիները մեկ մարդու պես միաբանվեցին այդ քաղաքի դեմ։ 12  Իսրայելի ցեղերը մարդիկ ուղարկեցին Բենիամինի+ ամբողջ ցեղի մոտ՝ ասելով. «Այդ ի՞նչ չարագործություն է կատարվել ձեր մեջ+։ 13  Եվ հիմա տվեք այդ մարդկանց+՝ Գաբաայի+ այդ անպիտան մարդկանց+, որ սպանենք նրանց+ և Իսրայելից չարիքը վերացնենք»+։ Սակայն Բենիամինի որդիները չկամեցան լսել իրենց եղբայրների՝ Իսրայելի որդիների ձայնը+։ 14  Այդ ժամանակ Բենիամինի որդիները դուրս եկան իրենց քաղաքներից ու հավաքվեցին Գաբաայում, որպեսզի պատերազմի դուրս գան Իսրայելի որդիների դեմ։ 15  Այդ օրը քաղաքներից կանչվեցին քսանվեց հազար սուր կրող մարդ Բենիամինի որդիներից+՝ չհաշված Գաբաայի բնակիչներին, որոնցից կանչվեցին յոթ հարյուր ընտրյալներ։ 16  Այս բոլոր մարդկանց մեջ կային յոթ հարյուր ընտրվածներ, որոնք ձախլիկ+ էին։ Նրանցից ամեն մեկը կարողանում էր առանց վրիպելու պարսատիկով մազի վրա քար նետել+։ 17  Իսկ իսրայելացիներից, չհաշված Բենիամինի որդիներին, կանչեցին սուր կրող չորս հարյուր հազար մարդ+։ Սրանք բոլորն էլ ռազմիկներ էին։ 18  Նրանք վեր կացան, գնացին Բեթել, որ հարցնեն Աստծուն+։ Իսրայելի որդիները հարցրին. «Բենիամինի որդիների դեմ պատերազմելու համար մեզանից ո՞վ գնա մեր առջևից»+։ Եհովան ասաց. «Հուդան թող գնա առջևից»+։ 19  Դրանից հետո Իսրայելի որդիները առավոտյան վեր կացան ու Գաբաայի դիմաց բանակ դրեցին։ 20  Եվ իսրայելացիները Բենիամինի դեմ դուրս եկան պատերազմելու և Գաբաայի մոտ մարտական կարգով շարվեցին նրանց դեմ։ 21  Բենիամինի որդիները դուրս եկան Գաբաայից+ և այդ օրը իսրայելացիներից քսաներկու հազար մարդ գետին փռեցին+։ 22  Սակայն ժողովուրդը, այսինքն՝ իսրայելացիները, քաջություն դրսևորեցին և նորից մարտական կարգով շարվեցին նույն տեղում, որտեղ շարվել էին առաջին օրը։ 23  Իսրայելի որդիները գնացին և մինչև երեկո լաց եղան+ Եհովայի առաջ ու հարցրին Եհովային՝ ասելով. «Շարունակե՞նք պատերազմել մեր եղբոր՝ Բենիամինի որդիների դեմ»+։ Եհովան ասաց. «Դո՛ւրս եկեք նրանց դեմ»։ 24  Իսրայելի որդիները երկրորդ օրը մոտեցան Բենիամինի որդիներին+։ 25  Իր հերթին, Բենիամինն էլ երկրորդ օրը Գաբաայից դուրս եկավ նրանց դեմ և Իսրայելի որդիներից ևս տասնութ հազար մարդ գետին փռեց+, բոլորն էլ սուր կրող մարդիկ+։ 26  Այդ ժամանակ Իսրայելի բոլոր որդիները+՝ ամբողջ ժողովուրդը, գնացին Բեթել և այնտեղ նստեցին ու լաց եղան+ Եհովայի առաջ, այդ օրը մինչև երեկո ծոմ+ պահեցին և Եհովայի առաջ ողջակեզներ+ ու խաղաղության ընծաներ+ մատուցեցին։ 27  Դրանից հետո Իսրայելի որդիները հարցրին Եհովային+, քանի որ այդ օրերին ճշմարիտ Աստծու ուխտի տապանակն+ այնտեղ էր։ 28  Նրա առաջ այդ օրերին Փենեհեսն+ էր կանգնում՝ Ահարոնի որդի Եղիազարի որդին+։ Նա հարցրեց. «Նորից դուրս գա՞մ պատերազմելու իմ եղբայր Բենիամինի որդիների դեմ, թե՞ դադարեցնեմ»+։ Եհովան պատասխանեց. «Դո՛ւրս եկ, որովհետև վաղը քո ձեռքն եմ մատնելու նրան»+։ 29  Եվ Իսրայելը դարանակալներ+ դրեց Գաբաայի շուրջբոլորը։ 30  Իսրայելի որդիները երրորդ օրը դուրս եկան Բենիամինի որդիների դեմ և մարտական կարգով շարվեցին Գաբաայի դիմաց, ինչպես նախորդ անգամները+։ 31  Այդ ժամանակ Բենիամինի որդիները դուրս եկան ժողովրդին դեմառդեմ և հեռացան քաղաքից+։ Նախորդ անգամների պես նրանք սկսեցին կոտորել ժողովրդից մի քանիսին՝ մահացու վիրավորելով նրանց դաշտում՝ այն ճանապարհներին, որոնցից մեկը տանում էր Բեթել+, իսկ մյուսը՝ Գաբաա+. նրանք մոտ երեսուն իսրայելացի սպանեցին+։ 32  Բենիամինի որդիներն ասացին. «Նրանք պարտություն են կրում մեր առաջ, ինչպես որ առաջին անգամ»+։ Մինչդեռ Իսրայելի որդիներն ասացին. «Եկեք փախչենք+ և քաղաքից նրանց դուրս հանենք ճանապարհների վրա»։ 33  Եվ Իսրայելի բոլոր մարդիկ վեր կացան իրենց տեղերից ու մարտական կարգով շարվեցին Բաալ-Թամարում, իսկ այն իսրայելացիները, որոնք դարան+ էին մտել, գրոհեցին իրենց տեղերից՝ Գաբաայի+ մերձակայքից։ 34  Ամբողջ Իսրայելից տասը հազար ընտրյալ մարդիկ եկան Գաբաայի դիմաց. կռիվը սաստիկ էր։ Բենիամինյանները չգիտեին, որ իրենց չարիք+ էր սպառնում։ 35  Եհովան պարտության մատնեց Բենիամինին+ Իսրայելի առաջ. այդ օրը Իսրայելի որդիները Բենիամինից քսանհինգ հազար հարյուր մարդ կոտորեցին. ամենքն էլ սուր կրող մարդիկ+։ 36  Սակայն Բենիամինի որդիները որոշեցին, որ իսրայելացիներին պարտության են մատնել, երբ սրանք նահանջեցին+ Բենիամինի առաջից՝ իրենց հույսը դնելով Գաբաայի մերձակայքում գտնվող դարանակալների վրա։ 37  Դարանակալներն էլ արագորեն գործեցին և թափով առաջ ընթացան դեպի Գաբաա+։ Այնուհետև դարանակալները+ ամբողջ քաղաքով մեկ տարածվեցին ու ողջ բնակչությանը սրի քաշեցին+։ 38  Իսրայելացիները պայմանավորվել էին դարանակալների հետ, որ սրանք որպես ազդանշան քաղաքից ծուխ հանեն+։ 39  Երբ Իսրայելի որդիները կռվի ընթացքում հետ քաշվեցին, Բենիամինյանները իսրայելացիներից մոտ երեսուն մարդ կոտորեցին՝ մահացու վիրավորելով նրանց+, և ասացին. «Ակնհայտ է, որ նրանք մեր առաջ պարտություն են կրում, ինչպես որ առաջին կռվում էր»+։ 40  Որպես ազդանշան+՝ քաղաքից սկսեց ծխի սյուն բարձրանալ+։ Եվ երբ Բենիամինյանները հետ նայեցին, ահա ամբողջ քաղաքից ծուխ էր բարձրանում դեպի երկինք+։ 41  Այդ ժամանակ իսրայելացիները հետ դարձան+, իսկ Բենիամինի մարդիկ տագնապի մեջ ընկան+՝ տեսնելով, որ իրենց վրա չարիք է հասել+։ 42  Նրանք իսրայելացիների առաջից անապատի կողմը թեքվեցին, բայց պատերազմը հետապնդում էր նրանց, քանի որ քաղաքից դուրս եկողները վրա հասան ու կոտորեցին նրանց։ 43  Նրանք շրջապատեցին Բենիամինին+ և առանց հանգիստ տալու՝ հետապնդեցին+ նրան ու ջարդեցին հենց Գաբաայի+ դիմաց՝ արևելքի կողմից։ 44  Արդյունքում՝ Բենիամինից տասնութ հազար մարդ ընկավ. բոլորն էլ խիզախ մարդիկ+։ 45  Բենիամինյանները հետ դարձան ու փախան դեպի անապատ՝ Ռեմոնի ժայռի կողմը+։ Իսկ իսրայելացիները ճռաքաղ արեցին՝ ճանապարհներին սպանելով+ ևս հինգ հազար մարդու, իսկ մնացածներին հետապնդեցին մինչև Գեդոմ և նրանցից երկու հազար մարդ էլ կոտորեցին։ 46  Այդ օրը Բենիամինից բոլոր ընկածները քսանհինգ հազար էին. ամենքն էլ սուր կրող+ խիզախ մարդիկ։ 47  Սակայն վեց հարյուր մարդ շրջվեց ու դեպի անապատ՝ Ռեմոնի ժայռը փախավ, և Ռեմոնի ժայռի+ վրա չորս ամիս մնացին։ 48  Իսկ իսրայելացիները հետ դարձան, որ կռվեն Բենիամինի որդիների հետ, և սրի բերանով զարկեցին քաղաքում բոլոր եղողներին՝ մարդուց մինչև անասուն, բոլորին, ով հանդիպում էր իրենց+։ Եվ իրենց հանդիպած բոլոր քաղաքներն էլ հրի մատնեցին+։

Ծանոթագրություններ