Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատավորներ 14։1-20

14  Սամսոնը իջավ Թամնա ու Թամնայում+ փղշտացիների աղջիկներից մի կին տեսավ։  Նա գնաց, պատմեց իր հորն ու մորը՝ ասելով. «Թամնայում ես մի կին տեսա փղշտացիների աղջիկներից։ Նրան ինձ համար կին առեք»+։  Բայց նրա հայրն ու մայրը ասացին նրան. «Մի՞թե քո եղբայրների աղջիկների և իմ ամբողջ ժողովրդի մեջ մի կին չկա+, որ ուզում ես անթլփատ փղշտացիներից+ կին առնել»։ Սակայն Սամսոնն ասաց իր հորը. «Ա՛ռ նրան ինձ համար, որովհետև նա է հաճելի իմ աչքին»։  Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ դա Եհովայից էր+, և որ նա առիթ էր փնտրում փղշտացիների դեմ, քանի որ այդ ժամանակ փղշտացիներն իշխում էին Իսրայելի վրա+։  Սամսոնը իր հոր ու մոր հետ գնաց Թամնա+։ Թամնայի խաղողի այգիներին հասնելուն պես նա տեսավ, որ ահա մի առյուծ մռնչալով իր դիմաց է դուրս գալիս։  Այդ ժամանակ Եհովայի ոգին սկսեց գործել նրա մեջ+, և նա պատառեց առյուծին, ինչպես որ մի ուլի կպատառեր, մինչդեռ նրա ձեռքին ոչինչ չկար։ Իր արածի մասին նա չպատմեց ո՛չ հորը, ո՛չ էլ մորը։  Նա գնաց ու խոսեց այդ կնոջ հետ. և սա առաջվա պես հաճելի էր Սամսոնի աչքին+։  Որոշ ժամանակ անց Սամսոնը վերադարձավ, որպեսզի այդ կնոջը իր տունը տանի+։ Նա ճանապարհը շեղեց առյուծի դիակը տեսնելու համար և տեսավ, որ առյուծի դիակի մեջ մեղուների մի պարս կար ու մեղր+։  Մեղրն իր ափի մեջ առավ և ուտելով շարունակեց ճանապարհը+։ Երբ հասավ իր հոր ու մոր մոտ, նրանց էլ տվեց, և նրանք էլ կերան։ Բայց նրանց չասաց, որ մեղրը առյուծի դիակի միջից է հանել։ 10  Նրա հայրը եկավ այդ կնոջ մոտ, և Սամսոնն այնտեղ խնջույք+ կազմակերպեց, ինչպես որ սովորաբար անում էին երիտասարդ մարդիկ։ 11  Երբ նրան տեսան, անմիջապես փեսայի համար երեսուն հարսանեկան ընկեր բերեցին, որ նրա կողքին լինեն։ 12  Սամսոնն ասաց նրանց. «Թույլ տվեք՝ ձեզ մի հանելուկ+ ասեմ։ Եթե խնջույքի յոթ օրվա+ ընթացքում լուծեք հանելուկը ու ինձ պատասխան տաք, ես ձեզ երեսուն ներքնազգեստ ու երեսուն ձեռք փոխելու հագուստ կտամ+։ 13  Իսկ եթե չկարողանաք լուծել, դո՛ւք կտաք ինձ երեսուն ներքնազգեստ ու երեսուն ձեռք փոխելու հագուստ»։ Նրանք էլ ասացին. «Ասա քո հանելուկը, և մենք կլսենք»։ 14  Նա էլ ասաց նրանց. «Ուտողից+ ուտելու բան դուրս եկավ, Եվ զորեղից քաղցր բան դուրս եկավ»+։ Երեք օր նրանք չէին կարողանում լուծել հանելուկը։ 15  Իսկ չորրորդ օրն ասացին Սամսոնի կնոջը. «Խաբիր քո ամուսնուն, որ հանելուկը մեզ բացատրի+, թե չէ քեզ և քո հոր տունը կայրենք+։ Մեզ կողոպտելու+ համա՞ր հրավիրեցիք այստեղ»։ 16  Ուստի Սամսոնի կինը սկսեց նրա մոտ լաց լինել+ ու ասել. «Դու ատում ես ինձ, ատում ես ու ինձ չես սիրում+։ Իմ ժողովրդի որդիներին մի հանելուկ ես ասել+, բայց պատասխանը ինձ չես ասել»։ Նա ասաց նրան. «Իմ հորն ու մորը չեմ ասել+, քե՞զ պիտի ասեմ, ի՞նչ է»։ 17  Եվ կինը խնջույքի յոթ օրերին էլ լաց եղավ նրա մոտ, և յոթերորդ օրը նա վերջապես պատասխանը ասաց, քանի որ ձանձրացրել էր իրեն+։ Նա էլ հայտնեց իր ժողովրդի զավակներին+։ 18  Յոթերորդ օրը, երբ նա դեռ չէր հասցրել մտնել ներքին սենյակը+, քաղաքի բնակիչները նրան ասացին. «Ի՞նչն է մեղրից քաղցր, Եվ ո՞վ է առյուծից հզոր»+։ Նա էլ պատասխանեց նրանց. «Եթե դուք իմ երինջով չհերկեիք+, Չէիք գտնի իմ հանելուկի պատասխանը»+։ 19  Եվ Եհովայի ոգին սկսեց գործել նրա մեջ+. նա իջավ Ասկաղոն+ ու այնտեղ երեսուն մարդ սպանեց, ապա նրանց վրայից հանեց հագուստներն ու տվեց հանելուկը լուծողներին+։ Եվ սաստիկ բարկացած՝ գնաց իր հոր տուն։ 20  Իսկ Սամսոնի կինը+ ամուսնացավ հարսանեկան ընկերներից+ մեկի հետ։

Ծանոթագրություններ