Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատավորներ 12։1-15

12  Եփրեմի մարդիկ մեկտեղ հավաքվեցին։ Դեպի հյուսիս շարժվելով՝ նրանք անցան գետը և ասացին Հեփթայեին. «Ինչո՞ւ գնացիր ու Ամմոնի որդիների դեմ պատերազմեցիր, իսկ մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք+։ Հիմա մենք քեզ ու քո տունը կրակով կայրենք»+։  Սակայն Հեփթայեն ասաց նրանց. «Ես և իմ ժողովուրդը դաժան պայքարի մեջ մտանք Ամմոնի որդիների հետ+։ Ես ձեզ օգնության կանչեցի, բայց դուք չփրկեցիք ինձ նրանց ձեռքից։  Երբ տեսա, որ դուք ինձ չեք փրկում, վճռեցի իմ հոգին վտանգի ենթարկել+ ու գնալ Ամմոնի որդիների դեմ+։ Եվ Եհովան նրանց իմ ձեռքը մատնեց։ Ուրեմն ինչո՞ւ եք դուք այսօր իմ դեմ պատերազմելու ելել»։  Հեփթայեն անմիջապես մեկտեղ հավաքեց Գաղաադի բոլոր մարդկանց+ ու կռվի դուրս եկավ Եփրեմի դեմ. Գաղաադի մարդիկ կոտորեցին Եփրեմյաններին, որովհետև նրանք ասել էին. «Դուք՝ գաղաադցիներդ, Եփրեմի ու Մանասեի մեջ Եփրեմից փախածներ եք»։  Գաղաադը Եփրեմից առաջ անցավ ու գրավեց Հորդանանի ծանծաղուտները+, և երբ Եփրեմյաններից փախուստի դիմած մարդիկ ասում էին՝ «թող անցնեմ», Գաղաադի մարդիկ նրանցից ամեն մեկին հարցնում էին. «Արդյոք դու Եփրեմյան չե՞ս»։ Եվ երբ նա պատասխանում էր՝ «ո՛չ»,  նրան ասում էին. «Ասա շիբբոլեթ»+։ Նա էլ ասում էր՝ «սիբբոլեթ»*, որովհետև չէր կարողանում այդ բառը ճիշտ արտասանել։ Նրանք էլ բռնում ու սպանում էին նրան Հորդանանի ծանծաղուտների մոտ։ Այդ ժամանակ Եփրեմից քառասուներկու հազար մարդ զոհվեց+։  Հեփթայեն վեց տարի դատավորություն արեց Իսրայելում, որից հետո գաղաադցի Հեփթայեն մեռավ ու թաղվեց իր քաղաքում՝ Գաղաադում։  Նրանից հետո Իսրայելում դատավորություն արեց+ բեթլեհեմցի+ Աբեսսանը,  որը երեսուն տղա և երեսուն աղջիկ ուներ։ Նա մարդ ուղարկեց և դրսից երեսուն աղջիկ բերել տվեց իր տղաների համար։ Իսրայելում նա դատավորություն արեց յոթ տարի։ 10  Աբեսսանը մահացավ ու թաղվեց Բեթլեհեմում։ 11  Նրանից հետո Իսրայելում դատավոր եղավ Զաբուղոնի+ ցեղից Ելոնը։ Նա Իսրայելում դատավորություն արեց տասը տարի։ 12  Զաբուղոնցի Ելոնը մահացավ ու թաղվեց Այելոնում՝ Զաբուղոնի երկրում։ 13  Նրանից հետո փարաթոնցի+ Հելլելի որդի Աբդոնը Իսրայելում դատավոր եղավ։ 14  Նա ուներ քառասուն որդի ու երեսուն տղա թոռ, որոնք յոթանասուն ավանակներ էին հեծնում+։ Նա Իսրայելում դատավորություն արեց ութ տարի։ 15  Փարաթոնցի Հելլելի որդի Աբդոնը մահացավ ու թաղվեց Փարաթոնում՝ Եփրեմի երկրում՝ ամաղեկացիների+ սարի վրա։

Ծանոթագրություններ

Եփրեմցիներն այսպես էին արտասանում «շիբբոլեթ» բառը, որը նշ. է «հասկ» կամ «հոսող վտակ»։