Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատավորներ 10։1-18

10  Աբիմելեքից հետո Իսրայելին փրկելու+ համար վեր կացավ Թոլան՝ Դոդայի որդի Փուայի որդին՝ Իսաքարի ցեղից։ Նա բնակվում էր Սամիրում՝ Եփրեմի լեռնային շրջանում+։  Իսրայելում նա դատավորություն արեց քսաներեք տարի, հետո մահացավ ու թաղվեց Սամիրում։  Նրանից հետո վեր կացավ գաղաադցի+ Հայիրը և Իսրայելում դատավորություն արեց քսաներկու տարի։  Նա ուներ երեսուն որդի, որոնք հեծնում էին երեսուն ավանակներ+։ Նրանք ունեին երեսուն քաղաք, որոնք մինչև այսօր կոչվում են Հավոթ-Հայիր+ և գտնվում են Գաղաադում։  Հետո Հայիրը մահացավ ու թաղվեց Կամոնում։  Իսրայելի որդիները դարձյալ սկսեցին անել այն, ինչը չար էր Եհովայի աչքին+, և ծառայեցին Բահաղներին+, Աստարտներին*+, Ասորիքի աստվածներին+, Սիդոնի աստվածներին+, Մովաբի աստվածներին+, Ամմոնի որդիների աստվածներին+ և փղշտացիների աստվածներին+։ Նրանք թողեցին Եհովային ու նրան չծառայեցին+։  Այդ պատճառով էլ Եհովայի բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ+, և նրանց փղշտացիների+ ու Ամմոնի որդիների ձեռքը մատնեց*+։  Սրանք նեղեցին ու սաստիկ ճնշեցին Իսրայելի որդիներին այդ տարի։ Տասնութ տարի նրանք այդպես վարվեցին Իսրայելի բոլոր որդիների հետ, որոնք Հորդանանի մյուս կողմում էին ապրում՝ ամորհացիների երկրում՝ Գաղաադում։  Ամմոնի որդիներն անցան Հորդանանը, որ կռվեն Հուդայի, Բենիամինի և Եփրեմի տան դեմ. Իսրայելը ծանր վիճակի մեջ հայտնվեց+։ 10  Իսրայելի որդիները սկսեցին Եհովային օգնության կանչել+՝ ասելով. «Մենք մեղք գործեցինք+ քո դեմ, որովհետև թողել ենք մեր Աստծուն և Բահաղներին ենք ծառայում»+։ 11  Այդ ժամանակ Եհովան ասաց Իսրայելի որդիներին. «Չէ՞ որ երբ Եգիպտոսը+, ամորհացիները+, Ամմոնի որդիները+, փղշտացիները+, 12  սիդոնացիները+, Ամաղեկն+ ու Մադիանը+ նեղեցին ձեզ+, և դուք ինձ օգնության կանչեցիք, ես փրկեցի ձեզ նրանց ձեռքից։ 13  Իսկ դուք թողեցիք ինձ+ և սկսեցիք ուրիշ աստվածների ծառայել+։ Դրա համար էլ ես այլևս ձեզ չեմ փրկելու+։ 14  Գնացեք և օգնության կանչեք այն աստվածներին+, որոնց ընտրել եք+։ Թող նրա՛նք ձեզ փրկեն նեղության ժամանակ»։ 15  Բայց Իսրայելի որդիներն ասացին Եհովային. «Մենք մեղք գործեցինք+։ Արա՛ մեզ այն, ինչը հաճելի է քո աչքին+։ Միայն թե, խնդրում ենք, ազատիր մեզ այսօր»+։ 16  Եվ նրանք սկսեցին իրենց միջից հեռացնել օտար աստվածներին+ ու Եհովային ծառայել+, և նրա հոգին+ չկարողացավ տանել Իսրայելի տառապանքը+։ 17  Որոշ ժամանակ անց Ամմոնի որդիները+ կանչվեցին և բանակ դրեցին Գաղաադում+։ Այդ ընթացքում Իսրայելի որդիներն էլ հավաքվեցին ու բանակ դրեցին Մասփայում+։ 18  Ժողովուրդն ու Գաղաադի իշխաններն իրար ասացին. «Ո՞վ է այն մարդը, որ կառաջնորդի մեզ Ամմոնի որդիների դեմ պատերազմի+։ Թող նա էլ Գաղաադի բոլոր բնակիչների գլուխը լինի»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 2։13-ի ծնթ.։
Բռց.՝ «վաճառեց»։