Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Դանիել 9։1-27

9  Դարեհի+ առաջին տարում, որը մարերի+ սերնդից Ասուերոսի որդին էր և թագավոր էր նշանակվել քաղդեացիների թագավորության վրա+,  նրա թագավորության առաջին տարում ես՝ Դանիելս, գրքերից հասկացա, թե Երուսաղեմը քանի տարի էր ավերված լինելու+՝ համաձայն Երեմիա մարգարեին ասված Եհովայի խոսքի+՝ յոթանասուն տարի+։  Ես երեսս ուղղեցի+ դեպի ճշմարիտ Աստված Եհովան, որպեսզի փնտրեմ նրան աղոթքով+ ու աղաչանքներով, ծոմ պահելով, քուրձ հագնելով ու վրաս մոխիր լցնելով+։  Եվ ես սկսեցի աղոթել իմ Աստված Եհովային, խոստովանել ու ասել+. «Ա՜խ, Եհո՜վա, ճշմարի՛տ Աստված, որ մեծ ես+ և ահազդու, ուխտ ես պահում+ ու սիրառատ բարություն+ ցուցաբերում քեզ սիրողների ու քո պատվիրանները պահողների հանդեպ+,  մենք մեղք գործեցինք+, սխալ վարվեցինք, ամբարշտություն արեցինք և ըմբոստացանք+։ Մենք շեղվեցինք քո պատվիրաններից ու չկատարեցինք քո դատավճիռները+։  Չլսեցինք քո ծառաներին՝ մարգարեներին+, որոնք քո անունից խոսում էին մեր թագավորների, մեր իշխանների, մեր հայրերի ու երկրի ողջ ժողովրդի հետ+։  Քո՛նն է արդարությունը, ո՜վ Եհովա, իսկ մեր երեսը՝ Հուդայի մարդկանց, Երուսաղեմի բնակիչների և ողջ Իսրայելի երեսը՝ թե՛ մոտիկների ու թե՛ նրանց երեսը, ովքեր հեռու են՝ բոլոր այն երկրներում են, ուր նրանց ցիրուցան ես արել քո դեմ դրսևորած անհավատարմության պատճառով+, ամոթով է ծածկվել+, ինչպեսև այսօր է։  Ո՜վ Եհովա, ամոթը ծածկել է մեր երեսը, մեր թագավորների, մեր իշխանների ու մեր հայրերի երեսը, որովհետև մենք մեղք գործեցինք քո դեմ+։  Եհո՜վա, Աստվա՜ծ մեր, դու ողորմած+ ու ներող ես+, իսկ մենք ըմբոստացանք քո դեմ+։ 10  Ո՜վ մեր Աստված Եհովա, մենք չհնազանդվեցինք քո ձայնին ու չքայլեցինք ծառաներիդ՝ մարգարեներիդ ձեռքով տրված քո օրենքներով+։ 11  Բոլոր իսրայելացիները զանց արին քո օրենքը, շեղվեցին ու չհնազանդվեցին քո ձայնին+, այնպես որ դու մեզ վրա թափեցիր անեծքն ու երդումը+, որոնց մասին գրված է ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսի օրենքում, որովհետև մենք մեղք գործեցինք քո դեմ։ 12  Եվ դու կատարեցիր քո խոսքերը, որոնք ասել էիր մեր+ ու մեզ դատող դատավորների դեմ+, և մեծ աղետ բերեցիր մեզ վրա։ Ողջ երկնքի տակ երբեք այնպիսի մեծ աղետ չի եղել, ինչպիսին որ եղավ Երուսաղեմում+։ 13  Ինչպես որ գրված է Մովսեսի օրենքում+, այդ ամբողջ աղետը մեզ վրա եկավ+, և մենք չփնտրեցինք քո հավանությունը*, ո՜վ մեր Աստված Եհովա, և հետ չդարձանք մեր հանցանքից+ ու չհասկացանք, որ դու հավատարիմ ես ճշմարտությանը+։ 14  Եհո՛վա, դու չէիր մոռանում աղետի մասին և ի վերջո, այն բերեցիր մեզ վրա+, քանի որ դու, մեր Աստված Եհո՛վա, արդար ես քո բոլոր գործերում, իսկ մենք չհնազանդվեցինք քո ձայնին+։ 15  Իսկ հիմա, ո՜վ Եհովա, մեր Աստվա՜ծ, դու, որ հզոր ձեռքով հանեցիր քո ժողովրդին Եգիպտոսից+ և քեզ համար անուն ստեղծեցիր, ինչպես որ այսօր է+, մենք մեղք գործեցինք+, ամբարշտություն արեցինք։ 16  Ո՜վ Եհովա, քո արած բոլոր արդար գործերի հիման վրա+ խնդրում եմ, թող քո բարկությունն ու ցասումը հեռանան քո Երուսաղեմ քաղաքից՝ քո սուրբ լեռից+, որովհետև մեր մեղքերի ու մեր հայրերի հանցանքների պատճառով+ Երուսաղեմն ու քո ժողովուրդը նախատինքի առարկա են դարձել բոլոր նրանց համար, ովքեր մեր շուրջբոլորն են+։ 17  Եվ հիմա, ո՜վ մեր Աստված, լսի՛ր քո ծառայի աղոթքն ու աղաչանքները, և հանուն քեզ, ո՜վ Եհովա, թող քո երեսը շողա+ ավերված սրբարանիդ վրա+։ 18  Ակա՛նջ դիր, ո՜վ իմ Աստված, և լսի՛ր+։ Բացի՛ր աչքերդ ու տե՛ս մեր ավերածություններն ու քո անունով կոչված քաղաքը+։ Մենք աղաչանք ենք անում քո առաջ ոչ թե նրա համար, որ արդար գործեր ենք անում+, այլ նրա համար, որ շատ ողորմած ես+։ 19  Ո՜վ Եհովա, լսի՛ր+։ Ո՜վ Եհովա, ների՛ր+։ Ո՜վ Եհովա, ուշադրությո՛ւն դարձրու և գործի՛ր+։ Հանուն քեզ մի՛ հապաղիր+, ո՜վ իմ Աստված, որովհետև քո քաղաքն ու ժողովուրդը քո անունով են կոչվում»+։ 20  Մինչ ես խոսում, աղոթում ու խոստովանում էի+ իմ և իմ Իսրայել ժողովրդի մեղքերը+ և իմ Աստված Եհովայի բարեհաճությունն էի աղերսում իմ Աստծու սուրբ լեռան+ համար, 21  մինչ աղոթքով խոսում էի, Գաբրիել+ մարդը, որին սկզբում տեսել էի տեսիլքում+, երբ հոգնածությունից ուժասպառ էի եղել, մոտեցավ ինձ երեկոյան նվիրաբերման զոհի մատուցման ժամանակ+ 22  և հասկացողություն տվեց ինձ՝ ասելով. «Ո՛վ Դանիել, ես եկել եմ, որ քեզ խորաթափանցությամբ ու հասկացողությամբ օժտեմ+։ 23  Հենց որ սկսեցիր աղերսել, խոսք դուրս եկավ, ու ես եկա, որ քեզ տեղեկություն տամ, քանի որ դու թանկագին մարդ ես+։ Ուստի խորհիր+ այն բանի մասին, ինչ որ քեզ ասելու եմ, և հասկացիր տեսածդ։ 24  Յոթանասուն շաբաթ է որոշված քո ժողովրդի+ ու քո սուրբ քաղաքի համար+, որպեսզի դադարեցվի անօրենությունը+, վերջ դրվի մեղքին+, քավություն արվի հանցանքի համար+, արդարություն հաստատվի դարեդար+, կնիք դրվի+ տեսիլքի ու մարգարեի վրա և օծվի Սրբությունների Սրբությունը+։ 25  Իմացիր ու հասկացիր, որ Երուսաղեմը վերականգնելու և վերաշինելու+ հրամանը+ դուրս գալուց մինչև Մեսիայի+՝ Առաջնորդի+ գալը յոթ շաբաթ և վաթսուներկու շաբաթ պետք է անցնի+։ Երուսաղեմն իր հրապարակով ու խրամով կվերականգնվի ու կվերաշինվի, բայց նեղության ժամանակներում։ 26  Վաթսուներկու շաբաթ հետո Մեսիան կսպանվի+ ու կմնա առանց որևէ բանի+։ Իսկ քաղաքն ու սուրբ վայրը+ կավերվեն եկող առաջնորդի ժողովրդի կողմից+։ Դրա վերջը ջրհեղեղով կլինի։ Եվ մինչև վերջ պատերազմ կլինի. ահա թե ինչ է որոշվել՝ ավերածություն+։ 27  Եվ նա* շատերի համար ուխտը+ ուժի մեջ կպահի մեկ շաբաթ+ և շաբաթվա կեսին կդադարեցնի զոհաբերությունն ու նվիրաբերման զոհը+։ Պղծությունների թևի վրա ամայացում բերողը կլինի+, և ինչ որ որոշվել է, կթափվի ավերվածի վրա ընդհուպ մինչև բնաջնջվելը»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «երեսը չփափկացրինք»։
Հվնբր խոսքը Մեսիայի մասին է։