Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործեր 9։1-43

9  Սողոսը, որ դեռ սպառնալիք ու մահ էր շնչում+ Տիրոջ աշակերտների վրա+, գնաց քահանայապետի մոտ  և նրանից նամակներ խնդրեց՝ ուղղված Դամասկոսում եղող ժողովարաններին, որպեսզի եթե գտնի այդ Ճանապարհին* հետևող որևէ մեկին՝ տղամարդ թե կին, կապի ու Երուսաղեմ բերի+։  Ճանապարհին, երբ մոտենում էր Դամասկոսին, հանկարծակի երկնքից մի լույս փայլատակեց նրա շուրջը+,  և նա գետին ընկավ ու մի ձայն լսեց, որ ասում էր իրեն. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում»+։  Նա հարցրեց. «Ո՞վ ես դու, Տե՛ր»։ Նա էլ պատասխանեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես+։  Վե՛ր կաց+ ու քաղա՛ք մտիր, և քեզ կասվի, թե դու ինչ պիտի անես»։  Այն մարդիկ, որ ճանապարհորդում էին նրա հետ+, լուռ կանգնած էին+. նրանք ինչ-որ ձայն էին լսում+, սակայն ոչ մեկի չէին տեսնում։  Սողոսը գետնից վեր կացավ. թեպետ նրա աչքերը բաց էին, բայց նա ոչինչ չէր տեսնում+։ Ուստի նրա ձեռքից բռնած՝ ուղեկցեցին Դամասկոս,  և երեք օր նա ոչինչ չէր տեսնում+, ո՛չ ուտում էր, ո՛չ էլ խմում։ 10  Դամասկոսում Անանիա+ անունով մի աշակերտ կար, և տեսիլքի մեջ Տերը նրան ասաց. «Անա՛նիա»։ Նա էլ ասաց. «Ահա՛ ես, Տե՛ր»։ 11  Տերն ասաց նրան. «Վե՛ր կաց, գնա՛ այն փողոցը, որ «Ուղիղ» է կոչվում, և Հուդայի տանը փնտրիր Սողոս անունով մի տարսոնացու+։ Ահա նա աղոթում է 12  և տեսիլքի մեջ Անանիա անունով մի մարդու տեսավ, որը մտավ ու ձեռքերը իր վրա դրեց, որպեսզի տեսնի»+։ 13  Սակայն Անանիան պատասխանեց. «Տե՛ր, այս մարդու մասին ես շատերից եմ լսել, թե որքան շատ վնասներ է տվել քո սրբերին Երուսաղեմում։ 14  Նա ավագ քահանաներից իշխանություն ունի այստեղ էլ ձերբակալելու բոլոր նրանց, ովքեր կանչում են քո անունը»+։ 15  Բայց Տերն ասաց նրան. «Գնա՛, որովհետև այս մարդը ընտրյալ անոթ է+ ինձ համար, որ իմ անունը տանի մյուս ազգերին+, ինչպես նաև թագավորներին+ ու Իսրայելի որդիներին։ 16  Նրան ես ցույց եմ տալու, թե ինչքան չարչարանքներ պիտի կրի իմ անվան համար»+։ 17  Ուստի Անանիան գնաց ու մտավ այն տունը և ձեռքերը դնելով նրա վրա՝ ասաց. «Սողո՛ս, եղբա՛յր, Տեր Հիսուսը, որ քեզ երևաց ճանապարհին, որով դու գալիս էիր, ինձ ուղարկեց, որպեսզի դու կրկին տեսնես և սուրբ ոգով լցվես»+։ 18  Հենց այդ պահին Սողոսի աչքերից թեփի նման ինչ-որ բան ընկավ, և նա սկսեց տեսնել, ապա ոտքի ելավ ու մկրտվեց 19  և կերակուր ուտելով՝ զորացավ+։ Մի քանի օր նա Դամասկոսում+ աշակերտների հետ մնաց 20  և անմիջապես սկսեց ժողովարաններում քարոզել, թե Հիսուսն է Աստծու Որդին+։ 21  Իսկ բոլոր նրան լսողները զարմանում էին ու ասում. «Սա այն մարդը չէ՞, որ Երուսաղեմում կատաղորեն հալածում էր+ նրանց, ովքեր այս անունն են կանչում, և հենց այս նպատակով է եկել այստեղ, որ նրանց կապի ու ավագ քահանաների մոտ տանի»+։ 22  Բայց Սողոսը ավելի ու ավելի էր զորանում և շփոթության մեջ էր գցում Դամասկոսում բնակվող հրեաներին՝ տրամաբանորեն ապացուցելով, թե Հիսուսն է Քրիստոսը+։ 23  Երբ բավական շատ օրեր անցան, հրեաները խորհուրդ արին, որ սպանեն նրան+։ 24  Սակայն նրանց դավադրությունը հայտնի դարձավ Սողոսին։ Նրանք նաև գիշեր-ցերեկ ուշադիր հսկում էին դարպասները, որպեսզի սպանեն նրան+։ 25  Ուստի գիշերով նրա աշակերտները զամբյուղով նրան պարսպի պատուհանից ցած իջեցրին+։ 26  Երբ նա Երուսաղեմ եկավ+, շատ ջանքեր գործադրեց, որ միանա աշակերտներին, սակայն բոլորը վախենում էին նրանից, քանի որ չէին հավատում, թե նա աշակերտ է։ 27  Բայց Բառնաբասը նրան օգնության եկավ+ ու տարավ առաքյալների մոտ։ Նա նրանց մանրամասնորեն պատմեց, թե ինչպես էր ճանապարհին Սողոսը Տիրոջը տեսել+, որը խոսել էր նրա հետ+, և թե ինչպես էր նա Դամասկոսում համարձակ խոսել+ Հիսուսի անունով։ 28  Եվ նա մնաց նրանց հետ։ Շրջում էր Երուսաղեմում և համարձակ խոսում էր Տիրոջ անունով+. 29  նա խոսում էր ու վիճաբանում հունախոս հրեաների հետ։ Իսկ նրանք փորձում էին սպանել նրան+։ 30  Երբ եղբայրներն իմացան այդ մասին, նրան տարան Կեսարիա, իսկ հետո ուղարկեցին Տարսոն+։ 31  Այնուհետև ժողովի+ համար ամբողջ Հրեաստանում, Գալիլեայում ու Սամարիայում խաղաղ ժամանակներ եկան, և այն կերտվում էր։ Աշակերտների թիվը ավելանում էր, քանի որ ապրում էին Եհովայի հանդեպ վախով+ ու սուրբ ոգուց եկած մխիթարությամբ+։ 32  Երբ Պետրոսը շրջում էր բոլոր տեղերում, իջավ նաև այն սրբերի մոտ, որոնք բնակվում էին Լիդդայում+։ 33  Այնտեղ նա Ենեաս անունով մի մարդու տեսավ, որը ութ տարի էր, ինչ գամված էր իր մահճին, քանի որ անդամալույծ էր։ 34  Պետրոսն ասաց նրան+. «Ենեա՛ս, Հիսուս Քրիստոսը բուժում է քեզ+։ Վե՛ր կաց և հարդարի՛ր անկողինդ»։ Նա իսկույն վեր կացավ։ 35  Բոլորը, որ բնակվում էին Լիդդայում ու Սարոնի+ հարթավայրում, տեսան նրան և դեպի Տերը դարձան+։ 36  Մի աշակերտ կար Հոպպեում+՝ Տաբիթա անունով, որ թարգմանվում է Այծեմնիկ*։ Նա բարությամբ լի շատ գործեր էր անում+ ու առատորեն ողորմության նվերներ էր տալիս։ 37  Բայց այնպես պատահեց, որ այն օրերին նա հիվանդացավ ու մահացավ։ Ուստի լողացրին նրան ու պառկեցրին վերնասենյակում։ 38  Եվ քանի որ Լիդդան մոտ էր Հոպպեին+, երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսը այդ քաղաքում է, երկու մարդ ուղարկեցին նրա մոտ՝ աղաչելու. «Խնդրում ենք, շուտ մեզ մոտ արի»։ 39  Պետրոսն էլ վեր կացավ ու գնաց նրանց հետ։ Երբ հասավ, նրան վերնասենյակ բարձրացրին։ Բոլոր այրիները հավաքվեցին նրա մոտ և լաց լինելով՝ ցույց էին տալիս այն հագուստներն ու վերնահագուստները+, որ Այծեմնիկը պատրաստել էր, երբ իրենց հետ էր+։ 40  Պետրոսը բոլորին դուրս հանեց+, ապա ծնկի եկավ, աղոթեց ու շրջվելով դեպի մարմինը՝ ասաց. «Տաբի՛թա, վե՛ր կաց»։ Նա էլ բացեց իր աչքերը և տեսնելով Պետրոսին՝ վեր կացավ նստեց+։ 41  Իր ձեռքը տալով՝ Պետրոսը բարձրացրեց նրան+, ապա կանչեց սրբերին ու այրիներին և ցույց տվեց, որ նա կենդանի է+։ 42  Սա հայտնի դարձավ ամբողջ Հոպպեում, և շատերը հավատացին Տիրոջը+։ 43  Պետրոսը շատ օրեր մնաց Հոպպեում+ ոմն Սիմոնի՝ մի կաշեգործի մոտ+։

Ծանոթագրություններ

Սա վերաբ. է քրիստոնեական ապրելակերպին և ուսմունքին։
Հուն.՝ «Դորկաս», հմպտ. է արամ. «Տաբիթա» անվանը։