Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործեր 6։1-15

6  Այն օրերին, երբ աշակերտները շատանում էին, հունախոս+ հրեաների կողմից տրտունջ բարձրացավ եբրայախոս հրեաների դեմ, որովհետև նրանց այրիները մթերքի ամենօրյա բաշխման ժամանակ անտեսվում էին+։  Ուստի տասներկու առաքյալներն իրենց մոտ կանչեցին աշակերտների բազմությանն ու ասացին. «Տեղին չի լինի, որ մենք թողնենք Աստծու խոսքը, որպեսզի մթերք բաժանենք+։  Ուրեմն, եղբայրնե՛ր, ձեր միջից բարի համբավ ունեցող յոթ մարդ փնտրեք+ ձեզ համար՝ ոգով և իմաստությամբ լի+, որպեսզի նրանց նշանակենք այս գործի վրա։  Իսկ մենք մեր անձերը նվիրենք աղոթքին և Աստծու խոսքն ուսուցանելուն»+։  Ասվածը հաճելի եղավ ամբողջ բազմությանը, և նրանք ընտրեցին Ստեփանոսին, որ հավատով ու սուրբ ոգով լցված մարդ էր+, Փիլիպոսին+, Պրոքորոսին, Նիկանորին, Տիմոնին, Պարմենասին և Նիկողայոսին, որը անտիոքցի մի նորահավատ էր*։  Նրանց կանգնեցրին առաքյալների առաջ, որոնք էլ, աղոթք անելով, իրենց ձեռքերը նրանց վրա դրեցին+։  Աստծու խոսքը շարունակում էր աճել+, ու աշակերտների թիվը Երուսաղեմում խիստ շատանում էր+։ Եվ քահանաների+ մի մեծ բազմություն ընդունեց հավատը+։  Ստեփանոսը՝ բարությամբ և զորությամբ լցված, ժողովրդի մեջ մեծամեծ հրաշքներ ու նշաններ էր անում+։  Բայց այսպես կոչված Ազատագրվածների ժողովարանից մի քանիսը, ինչպես նաև Կյուրենիայի, Ալեքսանդրիայի+, Կիլիկիայի+ և Ասիայի բնակիչներից ոմանք վեր կացան, որպեսզի վիճաբանեն նրա հետ, 10  բայց չէին կարողանում հակառակվել այն իմաստությանը+ և ոգուն, որոնցով Ստեփանոսը խոսում էր+։ 11  Այն ժամանակ նրանք գաղտնի դրդեցին մարդկանց, որ ասեն+. «Մենք լսեցինք, թե ինչպես էր նա հայհոյանքներ+ ասում Մովսեսի և Աստծու դեմ»։ 12  Եվ նրանք գրգռեցին ժողովրդին, երեցներին ու դպիրներին և հանկարծակի նրա վրա հասնելով՝ բռնի ուժով նրան բռնեցին ու տարան Սինեդրիոն*+։ 13  Նրանք սուտ վկաներ+ բերեցին, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում սուրբ վայրի և Օրենքի դեմ խոսելուց+։ 14  Մենք լսեցինք, որ ասում էր, թե այս Հիսուս նազովրեցին պիտի քանդի այս վայրը և փոխի այն սովորույթները, որոնք Մովսեսը մեզ փոխանցեց»։ 15  Եվ Սինեդրիոնում բոլոր նստածները նայեցին նրան+ ու տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «հուդայականությունն ընդունած մարդ էր»։ Հուն.՝ պրոսելիտոս։
Տե՛ս Մթ 26։59-ի ծնթ.։