Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործեր 4։1-37

4  Մինչ այս երկուսը խոսում էին ժողովրդի հետ, ավագ քահանաները, տաճարի վերահսկիչն+ ու սադուկեցիները+ նրանց վրա հասան  զայրացած, որովհետև սովորեցնում էին ժողովրդին և Հիսուսի օրինակը բերելով՝ բացահայտ հռչակում էին, որ մահացածները հարություն են առնելու+։  Ուստի նրանց բռնեցին ու բանտը գցեցին մինչև հաջորդ օրը+, որովհետև արդեն երեկո էր։  Սակայն խոսքը լսողներից շատերը հավատացին+, և այդ մարդկանց թիվը շուրջ հինգ հազարի հասավ+։  Հաջորդ օրը Երուսաղեմում հավաքվեցին նրանց իշխանները, երեցներն ու դպիրները+  (նաև ավագ քահանա Հաննան+, Կայիափան+, Հովհաննեսը, Ալեքսանդրոսը և բոլոր նրանք, որ ավագ քահանայի ազգականներն էին)  և նրանց կանգնեցնելով իրենց մեջտեղը՝ սկսեցին հարցնել. «Ի՞նչ զորությամբ կամ ո՞ւմ անունով արեցիք այդ բանը»+։  Այդ ժամանակ Պետրոսը, սուրբ ոգով լցված+, ասաց. «Ո՛վ ժողովրդի իշխաններ ու երեցներ,  եթե մեզ այսօր հարցաքննում են մի հիվանդ մարդու համար կատարած բարի գործի համար+, այսինքն՝ ուզում են իմանալ, թե ում միջոցով այս մարդն առողջացավ, 10  թող հայտնի լինի ձեզ բոլորիդ և Իսրայելի ամբողջ ժողովրդին, որ այս մարդը, որ կանգնած է ձեր առաջ, առողջացավ նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով+, այո՛, հենց նրա շնորհիվ, որին դուք ցցին գամեցիք+, բայց որին Աստված հարություն տվեց+։ 11  Սա է «այն քարը, որին դուք՝ շինարարներդ, բանի տեղ չդրեցիք. այն դարձավ անկյան գլուխ»+։ 12  Ուրիշ որևէ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ ուրիշ անուն+, որով կարողանանք փրկվել»+։ 13  Նրանք Պետրոսի ու Հովհաննեսի համարձակությունը տեսնելով ու իմանալով, որ անուսում և հասարակ+ մարդիկ են՝ զարմանում էին։ Եվ ճանաչեցին նրանց, որ Հիսուսի հետ են եղել+, 14  բայց նայում էին այն բուժված մարդուն, որը կանգնած էր նրանց հետ+, ու ոչինչ չէին կարողանում ասել ի պատասխան+։ 15  Ուստի հրամայեցին նրանց Սինեդրիոնի* դահլիճից դուրս գալ ու սկսեցին իրար հետ խորհրդակցել. 16  «Ի՞նչ անենք այս մարդկանց+, քանի որ իրականում նրանց միջոցով արտառոց բան կատարվեց, որը հայտնի դարձավ Երուսաղեմի բոլոր բնակիչներին+, իսկ մենք չենք կարող ժխտել այդ բանը։ 17  Բայց որպեսզի ժողովրդի մեջ ավելի շատ չտարածվի, եկեք սպառնանք նրանց, որ այլևս ոչ մի մարդու հետ այդ անունով ընդհանրապես չխոսեն»+։ 18  Նրանց կանչելով՝ հրամայեցին, որ ոչ մի տեղ մի բան անգամ չխոսեն ու չսովորեցնեն Հիսուսի անունով։ 19  Բայց Պետրոսն ու Հովհաննեսը պատասխանեցին նրանց. «Ինքներդ դատեք, թե Աստծու աչքին ո՛րն է արդար. ձե՞զ լսել, թե՞ Աստծուն։ 20  Իսկ ինչ վերաբերում է մեզ, մենք չենք կարող չխոսել այն ամենի մասին, ինչ տեսել ենք ու լսել»+։ 21  Այդ ժամանակ մեկ անգամ էլ սպառնալով՝ ազատ արձակեցին նրանց, քանի որ ոչ մի պատճառ չգտան նրանց պատժելու, նաև ժողովրդից վախեցան+, որովհետև բոլորը տեղի ունեցածի համար փառավորում էին Աստծուն, 22  քանի որ այդ մարդը, ով հրաշքով բուժվել էր, քառասունն անց էր։ 23  Ազատ արձակվելուց հետո նրանք գնացին իրենց հավատակիցների մոտ+ և պատմեցին, թե իրենց ինչ ասացին ավագ քահանաներն ու երեցները։ 24  Սա լսելով՝ նրանք միասնաբար իրենց ձայնը բարձրացրին առ Աստված+ ու ասացին. «Գերիշխա՛ն+ Տեր, դու ես ստեղծել երկինքը, երկիրը, ծովը և նրանցում եղած ամեն բան+ 25  և սուրբ ոգու միջոցով մեր նախահայր Դավթի՝ քո ծառայի բերանով ասացիր+. «Ինչո՞ւ ազգերը խռովվեցին, և ժողովուրդները ունայն բաների մասին խորհեցին+։ 26  Երկրի թագավորները վեր կացան, և իշխանները մեկ մարդու պես ժողովվեցին Եհովայի ու նրա օծյալի դեմ»+։ 27  Այդպես էլ Հերովդեսն ու Պոնտացի Պիղատոսը+ այլազգի մարդկանց և Իսրայելի ժողովրդի հետ այս քաղաքում հավաքվեցին քո սուրբ+ ծառա Հիսուսի դեմ, որին դու օծեցիր+, 28  որպեսզի անեն այն, ինչ քո ձեռքն ու խորհուրդը նախապես որոշել էին, որ պիտի կատարվի+։ 29  Եվ հիմա, ո՛վ Եհովա, ուշադրությո՛ւն դարձրու նրանց սպառնալիքներին+ և այնպես արա, որ ծառաներդ համարձակությամբ քարոզեն քո խոսքը+, 30  մինչ մեկնում ես քո ձեռքը բուժելու համար, և մինչ քո սուրբ ծառա+ Հիսուսի անունով+ նշաններ ու հրաշքներ+ են կատարվում»։ 31  Երբ նրանք աղերսագին աղոթեցին, այն տեղը, որտեղ հավաքվել էին, շարժվեց+, ու բոլորը սուրբ ոգով լցվեցին+ և համարձակությամբ Աստծու խոսքն էին քարոզում+։ 32  Հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի ուներ+, և նրանցից նույնիսկ մեկն էլ չէր ասում, թե իր ունեցածները իր սեփականն են, այլ իրենց բոլոր ունեցածը ընդհանուր էր+։ 33  Առաքյալները շարունակում էին արդյունավետորեն վկայել Տեր Հիսուսի հարության մասին+, և բոլորը առատությամբ վայելում էին Աստծու անզուգական բարությունը*։ 34  Նրանց մեջ չկար մեկը, որ կարիքի մեջ լիներ+, որովհետև բոլորը, ովքեր ագարակների ու տների տեր էին, վաճառում էին դրանք և փողը բերում 35  ու տալիս էին առաքյալներին+։ Ապա այն բաշխվում էր+ յուրաքանչյուրին՝ ով ինչի կարիք ուներ։ 36  Հովսեփը, որը առաքյալների կողմից Բառնաբաս+ անվանվեց (որ թարգմանվում է «մխիթարության որդի») և որը ղևտացի էր ու ծագումով Կիպրոսից էր, 37  մի հողակտոր ուներ, որը վաճառեց և փողը տվեց առաքյալներին+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 26։59-ի ծնթ.։
Տե՛ս բառարանը։