Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործեր 24։1-27

24  Հինգ օր հետո Անանիա+ քահանայապետը եկավ մի քանի երեցների ու Տերտուլոս անունով մի խոսնակի հետ, և նրանք Պողոսի մասին տեղեկություններ+ հաղորդեցին կառավարչին+։  Երբ նրան կանչեցին, Տերտուլոսը սկսեց մեղադրել նրան Ֆելիքսի առաջ ու ասել. «Տեսնելով, որ քեզանով մենք մեծ խաղաղություն ենք վայելում+, և որ քո հեռատեսության շնորհիվ բարեփոխումներ են տեղի ունենում այս ազգի մեջ՝  ամեն ժամանակ և ամենուրեք մենք մեծագույն երախտագիտությամբ ենք դրանք ընդունում, Ձե՛րդ գերազանցություն+ Ֆելիքս։  Բայց որպեսզի ավելորդ անհանգստություն չպատճառեմ քեզ, աղաչում եմ, քո բարությամբ լսի՛ր այն, ինչ համառոտ կասենք։  Մենք գտանք, որ այս մարդը վտանգավոր+ մարդ է ու խռովություն է հրահրում+ բոլոր հրեաների մեջ ողջ աշխարհով մեկ և որ նազովրեցիների աղանդի+ պարագլուխն է։  Նա փորձեց նաև տաճարը պղծել+, և մենք բռնեցինք նրան։  ....*  Նրան հարցաքննելով՝ դու ինքդ կարող ես տեղեկանալ այս ամենի մասին, ինչում մենք մեղադրում ենք նրան»։  Հրեաներն էլ միացան այս մեղադրանքներին՝ պնդելով, թե այդ բաներն այդպես են։ 10  Եվ երբ կառավարիչը գլխով արեց Պողոսին, որ խոսի, նա ասաց. «Լավ իմանալով, որ արդեն երկար տարիներ է, ինչ դու այս ազգի դատավորն ես՝ ի պաշտպանություն ինձ՝ ես ուրախությամբ կխոսեմ+ ինձ վերաբերող բաների մասին, 11  քանի որ դու կարող ես պարզել, որ անցել է տասներկու օրից ոչ ավել, ինչ ես վեր ելա Երուսաղեմ՝ երկրպագություն մատուցելու+։ 12  Նրանք ո՛չ տաճարում+ ինձ գտան որևէ մեկի հետ վիճաբանելիս կամ ամբոխ+ հավաքելիս, ո՛չ ժողովարաններում և ո՛չ էլ քաղաքում։ 13  Եվ չեն էլ կարող քեզ ապացուցել+ այն ամենը, ինչում այս պահին ինձ մեղադրում են։ 14  Բայց սա եմ քեզ խոստովանում, որ ես ապրում եմ այն ճանապարհի համաձայն, որը նրանք «աղանդ» են կոչում, և այսպես եմ սուրբ ծառայություն մատուցում իմ նախահայրերի Աստծուն+՝ հավատալով այն ամենին, ինչ կա Օրենքում+ և գրված է Մարգարեների մեջ։ 15  Ես հույս+ ունեմ առ Աստված, հույս, որը այս մարդիկ էլ են տածում, որ թե՛ արդարների+ և թե՛ անարդարների+ հարություն պիտի լինի+։ 16  Հենց սրա համար էլ ես շարունակ ջանք եմ թափում, որ մաքուր խիղճ ունենամ+՝ իմանալով, որ ոչ մի սխալ բան չեմ անում Աստծու և մարդկանց դեմ։ 17  Շատ տարիներ հետո ես եկա, որ իմ ազգին ողորմության նվերներ և ընծաներ բերեմ+։ 18  Այս բաներն անելիս էր, որ նրանք ինձ ծիսականորեն մաքրված գտան տաճարում+, բայց այնտեղ ո՛չ ամբոխ էր հավաքված, ո՛չ էլ աղմուկ կար։ Սակայն Ասիայից որոշ հրեաներ կային այնտեղ, 19  որոնք պետք է ներկայանային քո առաջ ու մեղադրեին ինձ, եթե իմ դեմ որևէ բան ունենային+։ 20  Կամ թող այստեղ լինողներն իրենք ասեն, թե ինչ սխալ բան գտան, երբ ես կանգնած էի Սինեդրիոնի* առաջ, 21  բացի այն մեկ խոսքից, որը ես բացականչեցի, երբ կանգնած էի նրանց մեջ, թե՝ «մահացածների հարության համար եմ այսօր դատվում ձեր առաջ»»+։ 22  Սակայն Ֆելիքսը+ բավականաչափ ստույգ իմանալով այս Ճանապարհի*+ մասին՝ հետաձգեց նրանց գործը՝ ասելով. «Երբ որ Լիսիաս+ զորապետը այստեղ գա, ձեր գործի վերաբերյալ վճիռ կկայացնեմ»։ 23  Նա կարգադրեց հարյուրապետին, որ պահի այդ մարդուն, որոշ չափով ազատություն տա և նրա մարդկանցից ոչ մեկին չարգելի սպասավորություն անել նրան+։ 24  Մի քանի օր անց Ֆելիքսը+ եկավ իր կնոջ՝ Դրուսիլայի հետ, որը հրեուհի էր+, և մարդ ուղարկեց Պողոսի հետևից ու նրանից լսեց Քրիստոս Հիսուսի հանդեպ հավատի մասին+։ 25  Բայց երբ նա խոսեց արդարության+, ինքնատիրապետման+ ու գալիք դատաստանի+ մասին, Ֆելիքսը վախով բռնվեց ու պատասխանեց. «Առայժմ գնա՛, իսկ երբ հարմար ժամանակ գտնեմ, կրկին քո հետևից մարդ կուղարկեմ»։ 26  Սակայն, միևնույն ժամանակ, նա հույս ուներ, որ Պողոսը իրեն փող կտա+։ Այդ պատճառով էլ ավելի հաճախակի էր նրա հետևից մարդ ուղարկում և զրուցում նրա հետ+։ 27  Բայց անցավ երկու տարի, և Ֆելիքսին հաջորդեց Պորկիոս Ֆեստոսը, ու քանի որ Ֆելիքսը ցանկանում էր շահել հրեաների բարեհաճությունը+, Պողոսին կապանքների մեջ թողեց։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 26։59-ի ծնթ.։
Տե՛ս 9։2-ի ծնթ.։