Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործեր 20։1-38

20  Երբ խռովությունն արդեն հանդարտվել էր, Պողոսը մարդ ուղարկեց աշակերտների հետևից և նրանց քաջալերելուց ու հրաժեշտ տալուց հետո դուրս եկավ+, որ գնա Մակեդոնիա+։  Այդ վայրերով անցնելուց և շատ խոսքերով այնտեղ եղողներին քաջալերելուց+ հետո եկավ Հունաստան։  Եվ երեք ամիս այնտեղ անցկացնելուց հետո, քանի որ հրեաների կողմից նրա դեմ դավադրություն+ էր ծրագրվել, երբ պատրաստվում էր նավարկել դեպի Ասորիք*, նա որոշեց Մակեդոնիայի միջով վերադառնալ։  Նրան ուղեկցում էին Սոպատրոսը+՝ բերիացի Պյուռոսի որդին, թեսաղոնիկեցիներից Արիստարքոսը+ և Սեկունդոսը, դերբեցի Գայոսը, Տիմոթեոսը+ և Ասիայից Տյուքիկոսն+ ու Տրոֆիմոսը+։  Նրանք առաջ էին գնացել և Տրովադայում+ մեզ էին սպասում։  Բայց մենք Փիլիպպեից ծով դուրս եկանք Անթթխմոր հացերի օրերից+ հետո ու հինգ օրվա մեջ եկանք նրանց մոտ՝ Տրովադա+, և այնտեղ անցկացրինք յոթ օր։  Շաբաթվա առաջին օրը+, երբ միասին հավաքվել էինք ճաշելու, Պողոսը նրանց համար ելույթ էր ունենում, քանի որ հաջորդ օրը պատրաստվում էր հեռանալ, և նա երկարացրեց իր խոսքը մինչև կեսգիշեր։  Վերնասենյակում+, որտեղ մենք հավաքված էինք, բավականին շատ ճրագներ կային։  Եվտիքոս անունով մի երիտասարդ, որ նստած էր պատուհանին, խոր քնի մեջ ընկավ, և մինչ Պողոսը խոսում էր, քնով բռնված՝ նա երրորդ հարկից ցած ընկավ։ Երբ եկան նրա մոտ, նա մեռած էր։ 10  Պողոսն էլ ցած իջավ, ընկավ նրա վրա+, իր գիրկն առավ նրան ու ասաց. «Աղմուկ մի՛ արեք, քանի որ նրա կյանքն իր մեջ է*»+։ 11  Եվ նա վերև գնաց, հացը կտրեց ու սկսեց ճաշել, հետո բավական երկար խոսեց մինչև լուսաբաց, ապա հեռացավ։ 12  Իսկ նրանք տղային կենդանի տարան ու անչափ մխիթարվեցին։ 13  Հետո մենք գնացինք դեպի նավը ու նավարկեցինք Ասոս, որտեղ մտադիր էինք Պողոսին նավ վերցնել, քանի որ նա այդպես էր պատվիրել, իսկ ինքը մտադրվել էր ոտքով գնալ։ 14  Ուստի երբ Ասոսում նա հասավ մեզ, նրան նավ վերցրինք ու գնացինք Միտիլինե, 15  ապա հետևյալ օրը այնտեղից նավարկելով՝ հասանք Քիոսի դիմացի կողմը, իսկ հաջորդ օրը կարճ ժամանակով կանգ առանք Սամոսի մոտ և մյուս օրը հասանք Միլետոս։ 16  Պողոսը որոշել էր նավարկել Եփեսոսի+ մոտով, որպեսզի ժամանակ չկորցնի Ասիայում, քանի որ շտապում էր Պենտեկոստեի տոնի օրը հասնել Երուսաղեմ+, եթե դա հնարավոր լիներ։ 17  Սակայն Միլետոսից նա մարդ ուղարկեց Եփեսոս և կանչեց ժողովի երեցներին+։ 18  Երբ եկան նրա մոտ, ասաց նրանց. «Դուք լավ գիտեք, թե ինչպես առաջին օրվանից, երբ ոտք դրեցի Ասիա+՝ ամբողջ ժամանակ ձեզ հետ էի+ 19  և ծառայում էի+ Տիրոջը մեծ խոնարհամտությամբ+, արտասուքով ու փորձությունների մեջ լինելով, որոնք պատահեցին ինձ հրեաների դավադրությունների+ պատճառով, 20  և որ ես ինձ ետ չպահեցի բոլոր օգտակար բաների մասին ձեզ պատմելուց և սովորեցնելուց+՝ թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն+։ 21  Բայց ինչպես հրեաներին, այնպես էլ հույներին ես հիմնովին վկայություն տվեցի+ Աստծու հանդեպ զղջման+ և մեր Տեր Հիսուսի հանդեպ հավատի մասին։ 22  Եվ հիմա ենթարկվելով ոգու առաջնորդությանը+՝ մեկնում եմ Երուսաղեմ, թեպետ չգիտեմ, թե ինչ կպատահի ինձ այնտեղ։ 23  Գիտեմ միայն, որ քաղաքից քաղաք սուրբ ոգին+ անդադար վկայում է ինձ՝ ասելով, որ ինձ կապանքներ ու նեղություններ են սպասվում+։ 24  Այնուհանդերձ, ես իմ հոգին կարևոր չեմ համարում, ասես թե թանկ է ինձ համար+, միայն թե կարողանամ ավարտել իմ ընթացքը+ և այն ծառայությունը+, որ ստացա+ Տեր Հիսուսից, որպեսզի հիմնովին վկայություն տամ Աստծու անզուգական բարության բարի լուրի մասին+։ 25  Այժմ ես գիտեմ, որ դուք բոլորդ, ում ես քարոզեցի թագավորությունը, իմ երեսն այլևս չեք տեսնի։ 26  Ուստի այսօր ձեզ կոչ եմ անում վկայել, որ ես մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից+, 27  որովհետև ես ինձ ետ չպահեցի Աստծու ամբողջ խորհուրդը ձեզ պատմելուց+։ 28  Ուշադիր եղեք+ ձեր անձերին+ և ամբողջ հոտին+, որի մեջ սուրբ ոգին ձեզ վերակացուներ նշանակեց+ Աստծու ժողովը հովվելու համար+, որը նա գնեց իր Որդու արյունով+։ 29  Գիտեմ, որ իմ հեռանալուց հետո գիշատիչ գայլեր+ կմտնեն ձեր մեջ և հոտի հետ քնքշությամբ չեն վարվի։ 30  Եվ հենց ձեր միջից մարդիկ կելնեն և ծուռումուռ բաներ կխոսեն+ աշակերտներին իրենց հետևից քաշելու համար+։ 31  Ուրեմն արթո՛ւն եղեք և հիշե՛ք, որ երեք տարի+ շարունակ օր ու գիշեր ես չդադարեցի ամեն մեկիդ արտասուքով հորդորելուց+։ 32  Եվ հիմա ձեզ հանձնում եմ Աստծուն+ և նրա անզուգական բարությանը*, որը կարող է կերտել ձեզ+ ու ժառանգություն տալ բոլոր սրբացվածների մեջ+։ 33  Ես ոչ մեկի արծաթը, ոսկին կամ հագուստը չցանկացա+։ 34  Դուք ինքներդ գիտեք, որ այս ձեռքերը հոգացին իմ և ինձ հետ եղողների կարիքները+։ 35  Ամեն ինչում ձեզ ցույց տվեցի, որ այսպես աշխատելով+՝ դուք պետք է օգնեք թույլերին+ և հիշեք Տեր Հիսուսի ասած խոսքերը. «Ավելի շատ երջանկություն կա տալու+, քան ստանալու մեջ»»։ 36  Այս բաներն ասելուց հետո նրանց բոլորի հետ ծնկի եկավ+ ու աղոթեց։ 37  Եվ բոլորը սկսեցին շատ լաց լինել, և նրանք Պողոսի վզովն էին ընկնում+ ու համբուրում էին+ նրան, 38  որովհետև հատկապես ցավ էին զգում նրա ասած այն խոսքի համար, թե նրա երեսն+ այլևս չեն տեսնելու։ Ապա նրան ուղեկցեցին+ մինչև նավ։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 4։24-ի ծնթ.։
Բռց.՝ «նրա հոգին իր մեջ է»։
Բռց.՝ «անզուգական բարության խոսքին»։