Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործեր 17։1-34

17  Ամփիպոլիսի և Ապոլոնիայի միջով անցնելով՝ նրանք եկան Թեսաղոնիկե+, որտեղ հրեաների ժողովարան կար։  Իր սովորության համաձայն+՝ Պողոսը մտավ նրանց մոտ և երեք շաբաթ օր Սուրբ Գրքի օգնությամբ տրամաբանում էր նրանց հետ+.  նա բացատրում էր և վկայակոչումներ անելով՝ ապացուցում, որ անհրաժեշտ էր, որ Քրիստոսը չարչարվեր+ և հարություն առներ+, և ասում էր. «Սա՛ է Քրիստոսը+՝ այս Հիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»։  Արդյունքում նրանցից ոմանք հավատացյալներ դարձան+ և միացան Պողոսին ու Շիղային+, այդպես արեցին նաև Աստծուն երկրպագող հույների մի մեծ բազմություն և շատ ազդեցիկ կանայք։  Բայց հրեաները, նախանձով լցված+, իրենց մոտ վերցրին հրապարակում լինող դատարկապորտներից մի քանի չար մարդկանց և մի խառնամբոխ կազմելով՝ քաղաքը իրարանցման մեջ գցեցին+։ Հարձակվելով Հասոնի+ տան վրա՝ ուզում էին նրանց ամբոխի առաջ բերել։  Երբ նրանց չգտան, Հասոնին ու մի քանի եղբայրների քարշ տվեցին քաղաքի իշխանների մոտ ու բղավեցին. «Այս մարդիկ, որ տակնուվրա արեցին+ աշխարհը, այստեղ էլ են հասել,  և Հասոնը հյուրասիրություն է ցույց տվել նրանց։ Սրանք բոլորը կայսրի հրահանգներին հակառակ են վարվում+՝ ասելով, թե ուրիշ թագավոր+ կա՝ Հիսուսը»։  Դրանով նրանք խռովեցրին ամբոխին և քաղաքի իշխաններին, որոնք լսում էին այս բաները,  և Հասոնից ու մյուսներից բավականաչափ գրավ ստանալով՝ բաց թողեցին։ 10  Հենց այդ գիշեր+ եղբայրները Պողոսին ու Շիղային շտապ ուղարկեցին Բերիա։ Տեղ հասնելով՝ նրանք մտան հրեաների ժողովարան։ 11  Այս վերջինները ավելի ազնվամիտ էին, քան նրանք, որ Թեսաղոնիկեում էին, որովհետև մեծ հոժարամտությամբ ընդունեցին խոսքը և ամեն օր ուշադիր քննում էին+ Սուրբ Գրքերը+, տեսնելու, թե արդյոք այդ իրենց լսած բաները ճիշտ էին+։ 12  Նրանցից շատերը հավատացյալներ դարձան, այդպես արեցին նաև շատ պատվարժան+ հույն կանայք ու տղամարդիկ։ 13  Բայց երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, որ Աստծու խոսքը Պողոսի կողմից քարոզվեց նաև Բերիայում, նրանք այնտեղ էլ եկան ամբոխներին գրգռելու+ և խռովեցնելու+ համար։ 14  Այդ ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին, որ գնա մինչև ծով+, բայց Շիղան ու Տիմոթեոսը այնտեղ մնացին։ 15  Սակայն Պողոսին ուղեկցողները նրան բերեցին մինչև Աթենք և պատվեր ստանալով Շիղայի ու Տիմոթեոսի+ համար, որ որքան հնարավոր է շուտ նրա մոտ գան՝ հեռացան։ 16  Մինչ Պողոսը Աթենքում սպասում էր նրանց, նա զայրացավ*+, երբ տեսավ, որ քաղաքը կուռքերով է լցված։ 17  Ուստի սկսեց ժողովարանում տրամաբանել հրեաների+ և Աստծուն երկրպագող ուրիշ մարդկանց հետ, իսկ հրապարակում+՝ ամեն օր նրանց հետ, ում հանդիպում էր։ 18  Բայց էպիկուրյան և ստոյիկյան փիլիսոփաներից+ մի քանիսը հակաճառում էին նրան, և ոմանք ասում էին. «Այս դատարկախոսն* ի՞նչ է ուզում ասել»+։ Իսկ մյուսները, թե՝ «թվում է՝ նա օտար աստվածների քարոզիչ է»։ Պատճառն այն էր, որ նա հռչակում էր Հիսուսի և հարության մասին բարի լուրը+։ 19  Ուստի բռնեցին նրան ու տարան Արեոպագոս* և ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թե ինչ է այս նոր ուսմունքը+, որի մասին դու խոսում ես, 20  քանի որ այնպիսի բաների մասին ես խոսում, որոնք օտար են մեր ականջներին։ Դրա համար էլ ուզում ենք իմանալ, թե ինչ են նշանակում դրանք»+։ 21  Իրականում բոլոր աթենացիները և այնտեղ մնացող օտարականները իրենց ազատ ժամանակը ուրիշ ոչնչի վրա չէին վատնում, բացի որևէ նոր բան ասելուց կամ լսելուց։ 22  Պողոսն էլ կանգնեց Արեոպագոսի+ մեջտեղում ու ասաց. «Ո՛վ աթենացի մարդիկ, տեսնում եմ, որ դուք ավելի շատ եք վախենում աստվածներից+, քան մյուսները։ 23  Օրինակ՝ անցնելիս, երբ ուշադիր զննում էի ձեր մեծարանքի առարկաները, մի զոհասեղան էլ գտա, որի վրա գրված էր՝ «Անծանոթ Աստծուն»։ Ուստի ում հանդեպ դուք առանց իմանալու նվիրվածություն եք դրսևորում, նրա մասին եմ ձեզ քարոզում։ 24  Աստված, որ ստեղծել է աշխարհը և նրանում եղող ամեն բան, Նա, երկնքի և երկրի Տերը լինելով+, ձեռակերտ տաճարներում չի բնակվում+, 25  ոչ էլ մարդկանց ձեռքով է նրան ծառայություն մատուցվում, ասես թե նա ինչ-որ բանի կարիք ունի+, որովհետև նա ինքն է բոլոր մարդկանց տալիս կյանք+, շունչ+ և ամեն բան։ 26  Նա մեկ մարդուց+ ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը+, որպեսզի բնակվեն ամբողջ երկրի երեսի վրա+, և հաստատեց մարդկանց բնակության նշանակված ժամանակներն+ ու որոշված սահմանները+, 27  որպեսզի փնտրեն Աստծուն+, այո՛, միգուցե նույնիսկ խարխափելով գտնեն նրան+, թեպետ իրականում նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ։ 28  Նրանով ենք մենք ապրում, շարժվում և գոյություն ունենք+, ինչպես որ ձեր բանաստեղծներից+ ոմանք են ասել. «Մենք բոլորս նրա զավակներն ենք»։ 29  Ուրեմն քանի որ Աստծու զավակներն ենք+, չպետք է մտածենք, թե Աստվածային Էությունը+ նման է ոսկու, արծաթի կամ քարի, նման է մի բանի, ինչը մարդկանց արվեստով ու հնարամտությամբ է քանդակված+։ 30  Ճիշտ է, Աստված անտեսեց այսպիսի անգիտության ժամանակները+, բայց հիմա նա մարդկանց ասում է, որ բոլորը ամենուրեք պետք է զղջան+, 31  որովհետև նա մեկ օր է հաստատել, որում նպատակ ունի արդարությամբ դատելու+ աշխարհը մի մարդու միջոցով, ում նա նշանակեց, և բոլոր մարդկանց հավաստիք տվեց այն բանով, որ հարություն տվեց+ նրան»։ 32  Երբ լսեցին մահացածների հարության մասին, նրանցից ոմանք սկսեցին ծաղրել+, մինչդեռ մյուսներն ասացին. «Այս մասին մի ուրիշ անգամ էլ քեզ կլսենք»։ 33  Ապա Պողոսը դուրս եկավ նրանց միջից, 34  իսկ մի քանի մարդիկ միացան նրան և հավատացյալներ դարձան, որոնցից էին նաև Դիոնիսիոսը՝ Արեոպագոսի+ դատարանի մի դատավոր, և Դամարիս անունով մի կին ու նրանցից բացի, ուրիշներ էլ։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «նրա ոգին իր ներսում զայրացավ»։
Բռց.՝ «սերմնաքաղը»։
Բլուր հին Աթենքում, որի վրա նաև գերագույն դատարանն էր հավաքվում։