Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործեր 15։1-41

15  Հրեաստանից ոմանք եկան+ ու սկսեցին սովորեցնել եղբայրներին. «Եթե Մովսեսի օրենքի համաձայն+ չթլփատվեք+, չեք կարող փրկվել»։  Բայց երբ տարաձայնություն եղավ ու նրանք Պողոսի և Բառնաբասի հետ բավական վիճեցին, վճիռ կայացվեց, որ Պողոսը, Բառնաբասը և իրենցից ոմանք այս վեճի համար վեր ելնեն Երուսաղեմ՝ առաքյալների ու երեցների մոտ+։  Ուստի երբ ժողովը ճանապարհի մի մասը ուղեկցեց նրանց+, այս մարդիկ շարունակեցին իրենց ճանապարհը Փյունիկիայի և Սամարիայի միջով։ Նրանք մանրամասնորեն պատմում էին, որ այլազգի մարդիկ դարձի են եկել+, և մեծ ուրախություն էին պատճառում բոլոր եղբայրներին+։  Երբ հասան Երուսաղեմ, ժողովը, առաքյալներն ու երեցները գրկաբաց ընդունեցին նրանց+, և նրանք պատմեցին այն բազում բաները, որ Աստված արել էր իրենց միջոցով+։  Սակայն փարիսեցիների աղանդից ոմանք, որ հավատացյալ էին դարձել, վեր կացան իրենց տեղերից ու ասացին. «Հարկավոր է թլփատել նրանց+ և պատվիրել, որ Մովսեսի օրենքը պահեն»+։  Առաքյալներն ու երեցներն էլ հավաքվեցին, որպեսզի քննեն այս հարցը+։  Երկար վիճաբանություններից+ հետո Պետրոսը վեր կացավ ու ասաց նրանց. «Եղբայրնե՛ր, դուք լավ գիտեք, որ առաջին օրերից Աստված ինձ ընտրեց ձեր միջից, որ իմ բերանով ուրիշ ազգերի մարդիկ բարի լուրի խոսքը լսեն ու հավատան+։  Եվ Աստված, որ գիտի սրտերը+, վկայեց՝ սուրբ ոգին տալով նրանց+, ինչպես որ մեզ էլ տվեց։  Եվ նա ոչ մի խտրություն չդրեց մեր և նրանց միջև+, այլ նրանց սրտերը մաքրեց հավատով+։ 10  Ուրեմն հիմա ինչո՞ւ եք Աստծուն փորձում՝ աշակերտների վզին լուծ+ դնելով, որը ո՛չ մեր նախահայրերը կարողացան տանել և ո՛չ էլ մենք+։ 11  Ընդհակառակը՝ մենք վստահ ենք, որ Տեր Հիսուսի անզուգական բարության շնորհիվ կփրկվենք+ ճիշտ այնպես, ինչպես որ այդ մարդիկ»+։ 12  Եվ ամբողջ բազմությունը լռեց. նրանք լսում էին Բառնաբասին ու Պողոսին, որոնք պատմում էին այն բազում նշանների ու հրաշքների մասին, որ Աստված իրենց միջոցով արել էր ազգերի մեջ+։ 13  Երբ նրանք դադարեցին խոսելուց, Հակոբոսն ասաց. «Եղբայրնե՛ր, ի՛նձ լսեք+։ 14  Շմավոնը*+ մանրամասն պատմեց, թե ինչպես Աստված առաջին անգամ իր ուշադրությունը դարձրեց ազգերին, որ նրանց միջից մի ժողովուրդ հանի իր անվան համար+։ 15  Եվ սրա հետ ներդաշնակ են Մարգարեների խոսքերը, ինչպես որ գրված է. 16  «Այս ամենից հետո ես կվերադառնամ ու կվերականգնեմ Դավթի ընկած տաղավարը, կվերականգնեմ նրա ավերակները և վերստին կկանգնեցնեմ այն+, 17  որպեսզի մարդկանցից մնացածները ջանադրաբար փնտրեն Եհովային բոլոր ազգերից եղող ժողովրդի հետ, ժողովուրդ, որն իմ անունով է կոչվում,– ասում է Եհովան՝ այս բաներն անողը+, 18  որոնք վաղուց ի վեր որոշել էր»+։ 19  Հետևաբար, իմ կարծիքով՝ հարկ չկա նեղություն տալ այլազգի մարդկանց, որոնք դառնում են դեպի Աստված+, 20  այլ որ նրանց գրվի, որ հեռու մնան կուռքերից պղծված բաներից+, պոռնկությունից+, խեղդված կենդանիներից+ և արյունից+։ 21  Չէ՞ որ վաղեմի ժամանակներից Մովսեսը յուրաքանչյուր քաղաքում իրեն քարոզողներ է ունեցել, և նա ամեն շաբաթ օր բարձրաձայն ընթերցվում է ժողովարաններում»+։ 22  Այդ ժամանակ առաքյալներին ու երեցներին ամբողջ ժողովի հետ միասին հաճելի երևաց Պողոսի ու Բառնաբասի հետ իրենց միջից ընտրված մարդիկ ուղարկել Անտիոք՝ Հուդային, որ Բարսաբա+ էր կոչվում, և Շիղային, որոնք եղբայրների մեջ առաջատարներ էին։ 23  Եվ իրենց ձեռքով գրեցին. «Առաքյալներից ու երեցներից՝ ձեր եղբայրներից, ողջո՛ւյն ձեզ՝ մյուս ազգերից եղող եղբայրներիդ, որ գտնվում եք Անտիոքում+, Ասորիքում* և Կիլիկիայում+։ 24  Քանի որ լսեցինք, որ մեր միջից ոմանք խոսքերով ձեզ նեղություն պատճառեցին+՝ փորձելով խորտակել ձեր հոգիները, թեպետև ոչ մի հրահանգ չէինք տվել նրանց+, 25  միաձայն համաձայնության եկանք+, և մեզ հաճելի երևաց ընտրել մարդկանց, որ մեր սիրելի Բառնաբասի ու Պողոսի+ հետ միասին ձեզ մոտ ուղարկենք, 26  մարդիկ, ովքեր իրենց հոգիները մատնեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար+։ 27  Ուստի ուղարկում ենք Հուդային ու Շիղային+, որ նրանք միևնույն բաները ձեզ խոսքով տեղեկացնեն+։ 28  Սուրբ ոգուն+ և մեզ հաճելի եղավ, որ ոչ մի ավել բեռ չդնենք+ ձեզ վրա, բացի այս անհրաժեշտ բաներից. 29  հեռու մնալ կուռքերին զոհաբերված բաներից+, արյունից+, խեղդված կենդանիներից+ և պոռնկությունից+։ Եվ եթե ձեր անձերը պահեք այս ամենից+, հաջողություն կունենաք։ Ո՛ղջ եղեք»։ 30  Երբ այս մարդկանց ճանապարհ դրեցին, նրանք գնացին Անտիոք և ժողովրդին մեկտեղ հավաքելով՝ նամակը տվեցին նրանց+։ 31  Կարդալով այն՝ նրանք ուրախացան այդ քաջալերության համար+։ 32  Եվ Հուդան ու Շիղան, քանի որ իրենք էլ մարգարեներ էին+, շատ ելույթներով քաջալերեցին եղբայրներին ու զորացրին նրանց+։ 33  Մի որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո եղբայրները նրանց խաղաղությամբ ճանապարհ դրեցին+ այն մարդկանց մոտ, ովքեր ուղարկել էին։ 34  ....* 35  Բայց Պողոսն ու Բառնաբասը Անտիոքում էին մնում+ և ուրիշ շատերի հետ սովորեցնում ու հռչակում էին Եհովայի խոսքի մասին բարի լուրը+։ 36  Մի քանի օր անց Պողոսը Բառնաբասին ասաց. «Եկ անպայման վերադառնանք ու այցելենք եղբայրներին այն բոլոր քաղաքներում, որոնցում Եհովայի խոսքը քարոզեցինք, որպեսզի տեսնենք, թե ինչպես են»+։ 37  Բառնաբասը որոշել էր իր հետ վերցնել նաև Հովհաննեսին, որին Մարկոս էին կոչում+։ 38  Սակայն Պողոսը կարծում էր, թե տեղին չի լինի իրենց հետ վերցնել նրան, քանի որ նա Պամփյուլիայից+ հեռացել էր իրենցից և իրենց հետ չէր գնացել գործին մասնակցելու։ 39  Եվ բարկության ուժեղ պոռթկում եղավ, այնպես որ նրանք բաժանվեցին իրարից. Բառնաբասը+ իր հետ վերցրեց Մարկոսին ու նավով գնաց Կիպրոս+։ 40  Իսկ Պողոսն ընտրեց Շիղային+, և երբ եղբայրները Պողոսին հանձնեցին անզուգական բարության Աստծուն՝ Եհովային+, նա ճանապարհ ընկավ։ 41  Պողոսը անցնում էր Ասորիքի ու Կիլիկիայի միջով և զորացնում էր ժողովները+։

Ծանոթագրություններ

Սիմոն (Պետրոս) անվան մեկ այլ ձևը։
Տե՛ս Մթ 4։24-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։