Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Գաղատացիներ 6։1-18

6  Եղբայրնե՛ր, նույնիսկ եթե ինչ-որ մեկը սխալ քայլ անի+ նախքան դա գիտակցելը, դուք, որ հոգևոր+ որակներ ունեք, փորձեք այդպիսի մարդուն ուղղել մեղմության ոգով+՝ յուրաքանչյուրդ զգուշանալով ձեր անձերի համար+, որ չլինի թե դուք էլ փորձվեք+։  Շարունակեք կրել միմյանց ծանրությունները+ և այդպիսով կատարեք Քրիստոսի օրենքը+։  Եթե որևէ մեկը կարծում է, թե իրենից ինչ-որ բան է ներկայացնում, մինչդեռ ոչինչ է+, ինքն իրեն է խաբում։  Բայց ամեն մեկը թող իր գործը կշռի+, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի համար՝ առանց իրեն ուրիշի հետ համեմատելու+։  Յուրաքանչյուր մարդ իր բեռն է կրելու+։  Նա, ում ուսուցանվում*+ է խոսքը, թող ամեն բարիքից բաժին հանի+ իրեն ուսուցանողին+։  Մի՛ մոլորվեք+։ Աստծուն հնարավոր չէ խաբել+։ Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի+։  Իր մարմնի համար ցանողը մարմնից ապականություն կհնձի+, իսկ ոգու համար ցանողը+ ոգուց հավիտենական կյանք կհնձի+։  Ուրեմն չհոգնենք բարին անելուց+, որովհետև եթե չթուլանանք, ճիշտ ժամանակին կհնձենք+։ 10  Ուստի քանի դեռ ժամանակը բարենպաստ է մեզ համար+, եկեք բարին անենք բոլորի հանդեպ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ+։ 11  Տեսեք, թե ինչ մեծ տառերով գրեցի ձեզ իմ ձեռքով+։ 12  Բոլոր նրանք, ովքեր փորձում են ստիպել ձեզ թլփատվել+, ցանկանում են ըստ մարմնի հաճելի երևալ ուրիշներին, միայն թե իրենք չհալածվեն Հիսուս Քրիստոսի տանջանքի ցցի համար+։ 13  Նույնիսկ նրանք, ովքեր թլփատվում են, չեն պահում Օրենքը+, այլ ուզում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր մարմնով պարծենալու պատճառ ունենան։ 14  Թող հանկարծ չլինի այնպես, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի տանջանքի ցցից+ բացի, ուրիշ բանով պարծենամ։ Նրա միջոցով աշխարհը ցցին է գամված ինձ համար+, իսկ ես՝ աշխարհի։ 15  Ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը+, այլ կարևորը նոր ստեղծագործություն+ լինելն է։ 16  Թող խաղաղություն և ողորմություն լինի Աստծու Իսրայելին՝ բոլոր նրանց, ովքեր վարվում են այս կանոնի համաձայն+։ 17  Այսուհետև թող ոչ ոք չանհանգստացնի ինձ, որովհետև ես իմ մարմնի վրա կրում եմ Հիսուսի ծառան+ լինելու դրոշմները*+։ 18  Եղբայրնե՛ր, թող որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի ձեր ցուցաբերած ոգու համար+։ Ամեն։

Ծանոթագրություններ

Այստեղ խոսքը բանավոր կերպով ուսուցանվելու մասին է։
Կամ՝ «խարանված նշանները»։