Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Գաղատացիներ 4։1-31

4  Նաև ասեմ, որ ժառանգը, քանի դեռ մանուկ է, ոչնչով չի տարբերվում ծառայից+, ու թեև նա է ամեն ինչի տերը,  բայց խնամակալների և տնտեսների ձեռքի տակ է մնում+, մինչև որ գա հոր կողմից նախապես նշանակված օրը։  Նմանապես և մենք, երբ մանուկ էինք, ծառայում էինք աշխարհի տարրական+ բաներին։  Սակայն երբ ժամանակը լրացավ+, Աստված ուղարկեց իր Որդուն+, որը ծնվեց կնոջից+ և մտավ օրենքի տակ+,  որպեսզի փրկագնով ազատի+ օրենքի տակ լինողներին+, և մենք էլ մեր հերթին ստանանք որդեգրությունը+։  Եվ քանի որ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու ոգին+, որը կանչում է՝ «Ա՛բբա, Հա՛յր»+։  Ուրեմն դու այլևս ծառա չես, այլ որդի ես, իսկ եթե որդի, ապա Աստծու շնորհիվ նաև ժառանգ+։  Սակայն երբ չէիք ճանաչում Աստծուն+, ծառայում էիք նրանց, ովքեր իրականում աստվածներ չեն+։  Բայց հիմա, երբ ճանաչեցիք Աստծուն կամ, ավելի ճիշտ, երբ Աստված ճանաչեց ձեզ+, ինչպե՞ս եք նորից վերադառնում այն տկար և ողորմելի+ տարրական+ բաներին և ուզում եք կրկին դրանց ծառայել+։ 10  Բծախնդրորեն օրեր+, ամիսներ+, ժամանակներ ու տարիներ եք պահում։ 11  Վախենում եմ, որ միգուցե իզուր եմ ջանք թափել+ ձեզ համար։ 12  Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, եղեք այնպիսին, ինչպիսին ես եմ+, որովհետև մի ժամանակ ես էլ ձեզ նման եմ եղել+։ Դուք ինձ ոչ մի վատ բան չեք արել+։ 13  Բայց գիտեք, որ իմ հիվանդությունը առիթ եղավ, որ առաջին անգամ քարոզեմ ձեզ բարի լուրը+։ 14  Ու թեև հիվանդությունս փորձություն էր ձեզ համար, դուք արհամարհանքով չվերաբերվեցիք և ոչ էլ զզվանքով թքեցիք, այլ ընդունեցիք ինձ ինչպես Աստծու հրեշտակի+, ինչպես Քրիստոս Հիսուսին+։ 15  Ուրեմն ո՞ւր է այն երջանկությունը, որ դուք ունեիք+։ Վկայում եմ ձեզ, որ եթե հնարավոր լիներ, դուք ձեր աչքերն էլ կհանեիք և ինձ կտայիք+։ 16  Հիմա ի՞նչ, ճշմարտությունը խոսելուս+ համար ձեր թշնամի՞ն դարձա+։ 17  Ոմանք նախանձախնդրաբար ձգտում են ձեզ իրենց կողմը քաշել+, բայց ոչ բարի նպատակով։ Նրանք ցանկանում են հեռացնել ձեզ ինձանից, որպեսզի դուք նախանձախնդրությամբ իրենց հետևեք+։ 18  Սակայն ձեզ համար լավ է, որ նախանձախնդրաբար ձեզ դեպի իրենց ձգեն բարի նպատակով+ և ամեն ժամանակ, ոչ թե միայն այն ժամանակ, երբ ես ձեզ հետ եմ+, 19  որդյակնե՛րս+, ձեզանով ես նորից երկունքի ցավեր եմ քաշում, մինչև որ Քրիստոսը ձևավորվի ձեր մեջ+։ 20  Բայց կուզենայի հենց այս պահին ձեզ մոտ լինել+ և այլ կերպ խոսել ձեզ հետ, որովհետև տարակուսանքի+ մեջ եմ ձեր պատճառով։ 21  Ասացե՛ք ինձ, դուք, որ ուզում եք օրենքի տակ լինել+, չե՞ք լսում, թե ինչ է ասում Օրենքը+։ 22  Օրինակ՝ գրված է, որ Աբրահամը երկու որդի ունեցավ, մեկը՝ աղախնից+, իսկ մյուսը՝ ազատ կնոջից+, 23  բայց նա, ով աղախնից էր, իրականում մարմնի կողմից էր ծնվել+, իսկ մյուսը, որ ազատ կնոջից էր, ծնվել էր Աստծու խոստման համաձայն+։ 24  Այս պատմությունը խորհրդանշական իմաստ ունի+։ Այս երկու կանայք երկու ուխտերն են+։ Մեկը Սինա լեռից է+, որ երեխաներ է ծնում ստրկության համար, այսինքն՝ Հագարը։ 25  Հագարը ներկայացնում է Արաբիայում գտնվող Սինա լեռը+ և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմին, որովհետև նա իր երեխաների հետ միասին ստրուկ է+։ 26  Իսկ վերին Երուսաղեմը+ ազատ է, և նա է մեր մայրը+։ 27  Ինչպես որ գրված է. «Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ կին, դու, որ չես ծնում, գոչի՛ր և ցնծությամբ բացականչի՛ր, դու, ո՛վ կին, որ երկունքի ցավեր չես քաշում, որովհետև լքված կնոջ զավակներն ավելի շատ են, քան ամուսին ունեցողինը»+։ 28  Իսկ մենք, եղբայրնե՛ր, Իսահակի պես՝ խոստման զավակներ ենք+։   29  Սակայն ինչպես որ այն ժամանակ մարմնի կողմից ծնվածը սկսեց հալածել+ նրան, որը ոգուց էր ծնվել, այնպես էլ հիմա է+։ 30  Բայց ի՞նչ է ասում Գիրքը. «Դո՛ւրս արա այս աղախնին ու նրա որդուն, որովհետև աղախնի որդին չպետք է ժառանգ լինի ազատ կնոջ որդու հետ»+։ 31  Հետևաբար, եղբայրնե՛ր, մենք ոչ թե աղախնի+, այլ ազատ կնոջ զավակներ ենք+։

Ծանոթագրություններ