Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Գաղատացիներ 2։1-21

2  Տասնչորս տարի հետո Բառնաբասի+ հետ նորից գնացի Երուսաղեմ+՝ ինձ հետ վերցնելով նաև Տիտոսին։  Գնացի, քանի որ ինձ հայտնություն էր տրվել+, և նրանց ներկայացրի+ այն բարի լուրը, որ քարոզում եմ ուրիշ ազգերի մեջ, բայց ճանաչված տղամարդկանց առանձին ներկայացրի, որ հանկարծ այնպես չլիներ, թե զուր տեղն էի վազում+ կամ իզուր եմ վազել+։  Սակայն նույնիսկ Տիտոսին+, որն ինձ հետ էր, չպարտադրեցին թլփատվել+, թեև նա հույն էր։  Բայց այդ հարցը բարձրացավ կեղծ եղբայրների+ պատճառով, որոնք աննկատելիորեն ներս էին մտել+։ Նրանք սողոսկել էին ժողով, որ լրտեսեին Քրիստոս Հիսուսով ունեցած մեր ազատությունը+, որպեսզի ամբողջությամբ ստրկացնեին+ մեզ։  Դրանց մեկ ժամով անգամ չզիջեցինք ու չհնազանդվեցինք+, որ բարի լուրի ճշմարտությունը+ շարունակի ձեզ հետ մնալ։  Իսկ ինչ վերաբերում է նրանց, ովքեր համարվում էին ճանաչված մարդիկ+ (ինձ համար նշանակություն չունի, թե նախկինում նրանք ինչպիսին են եղել+. Աստված մարդկանց արտաքինից  չի  դատում)+, իրականում այդ ճանաչվածները ոչ մի նոր բան չհաղորդեցին ինձ։  Ընդհակառակը՝ երբ տեսան, որ բարի լուրը անթլփատներին+ քարոզելը ինձ է վստահվել+, ինչպես որ Պետրոսին՝ թլփատվածներին քարոզելը+  (որովհետև Աստված, որ Պետրոսին հարկ եղած զորությունը տվեց՝ թլփատվածներին առաքյալ լինելու, ինձ էլ զորություն տվեց+ նրանց համար, ովքեր ուրիշ ազգերից են),  այո՛, երբ Հակոբոսը+, Կեփասը և Հովհաննեսը, որոնք սյուներ էին համարվում+, իմացան ինձ տրված+ անզուգական բարության+ մասին, ի նշան համաձայնության՝ իրենց աջ ձեռքը մեկնեցին+ ինձ ու Բառնաբասին+, որ մենք գնանք ուրիշ ազգերի մոտ, իսկ իրենք՝ թլփատվածների։ 10  Պարզապես մեզ ասացին, որ հիշենք աղքատներին+, և հենց դա էլ ես ջանացի անել+։ 11  Բայց երբ Կեփասը+ եկավ Անտիոք+, ես երես առ երես հակառակվեցի նրան, որովհետև նա արժանի էր խիստ մեղադրանքի*+։ 12  Նախքան Հակոբոսի մոտից որոշ մարդկանց գալը+ նա ուտում էր+ այլազգի մարդկանց հետ, բայց երբ այդ մարդիկ եկան, մի կողմ քաշվեց և առանձնացավ նրանցից՝ վախենալով+ թլփատվածներից+։ 13  Մյուս հրեաները նույնպես միացան նրան և սկսեցին կեղծավորություն անել+, այնպես որ նույնիսկ Բառնաբասը+ ներքաշվեց նրանց կեղծավորության մեջ։ 14  Ու երբ տեսա, որ նրանք բարի լուրի ճշմարտության ճանապարհով ուղիղ չեն քայլում+, բոլորի առջև Կեփասին ասացի+. «Եթե դու, հրեա լինելով, ուրիշ ազգերի նման ես ապրում և ոչ թե հրեաների նման, էլ ինչպե՞ս ես ուրիշ ազգերի մարդկանց ստիպում ապրել հրեաների սովորույթների համաձայն»+։ 15  Մենք, որ ծնունդով հրեա ենք+ և ոչ թե այլազգի մեղավորներ+, 16  գիտենալով, որ մարդը արդար է հայտարարվում+ ոչ թե օրենքի գործերով, այլ միայն Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած հավատով+, նույնպես հավատացինք Քրիստոս Հիսուսին, որ արդար հայտարարվենք Քրիստոսի հանդեպ ունեցած հավատով+ և ոչ թե օրենքի գործերով, որովհետև օրենքի գործերով ոչ մի մարմին արդար չի հայտարարվի+։ 17  Եթե մենք, որ ձգտում ենք Քրիստոսի միջոցով արդար հայտարարվել+, տեսնենք, որ ինքներս էլ մեղավորներ ենք+, ապա ուրեմն Քրիստոսը խրախուսում է մեզ մե՞ղք գործել+։ Բնա՛վ։ 18  Եթե այն ամենը, ինչ ես մի ժամանակ քանդեցի, կրկին կառուցեմ+, ապա դրանով ցույց կտամ, որ օրինազանց եմ+, 19  քանի որ օրենքի միջոցով ես մահացա օրենքի հանդեպ+, որ կենդանի լինեմ Աստծու համար+։ 20  Քրիստոսի հետ միասին ես գամված եմ ցցին+ և այլևս ոչ թե ես եմ ապրում+, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ+։ Եվ իրոք, իմ ապրած այս կյանքը ապրում եմ+ այն հավատով, որ ունեմ Աստծու Որդու հանդեպ, որը սիրեց ինձ և իր անձը տվեց ինձ համար+։ 21  Ես չեմ մերժում Աստծու անզուգական բարությունը+, որովհետև եթե արդարությունը օրենքի միջոցով է+, ուրեմն Քրիստոսն իզուր մեռավ+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «դատապարտման»։