Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Առակներ 9։1-18

9  Ճշմարիտ իմաստությունը+ կառուցեց իր տունը+ և տաշեց դրա յոթ սյուները։  Մորթել տվեց կենդանիներ, խառնեց իր գինին, դեռ ավելին, պատրաստեց իր սեղանը+։  Նա ուղարկեց իր աղախիններին, որ քաղաքի բարձունքների գլուխներից կանչի.  «Ով անփորձ է, թող այս կողմ շրջվի»+։ Իսկ խոհեմ սիրտ չունեցողներին+ ասաց.  «Եկեք, կերեք իմ հացը և խմեք այն գինին, որ խառնել եմ+։  Թողեք անփորձներին ու ապրեք+ և ուղիղ քայլեք հասկացողության ճանապարհով»+։  Նա, ով ուղղում է ծաղրողին, անպատվություն է բերում իր վրա+, և ամբարշտին հանդիմանողը արատավորում է իրեն+։  Ծաղրողին մի՛ հանդիմանիր, որ չատի քեզ+։ Հանդիմանիր իմաստուն մարդուն, և նա կսիրի քեզ+։  Իմաստունին ուսուցում տուր, և նա ավելի իմաստուն կդառնա+։ Արդարին գիտելիքներ տուր, և նա ավելի շատ բան կսովորի։ 10  Եհովայի հանդեպ վախը իմաստության սկիզբն է+, և Ամենասուրբի մասին գիտելիքն է հասկացողությունը+։ 11  Իմ շնորհիվ օրերդ կշատանան+, և քեզ կյանքի տարիներ կավելանան+։ 12  Եթե իմաստուն ես դարձել, քո օգտի համար ես դարձել+, իսկ եթե ծաղրում ես, ինքդ էլ կտուժես+։ 13  Հիմար կինը աղմկոտ է+։ Նա ինքնին պարզամտություն է և ոչ մի բան չգիտի+։ 14  Իր տան մուտքի մոտ նստում է աթոռին, քաղաքի բարձր տեղերում+, 15  որ կանչի ճանապարհով անցնողներին, նրանց, ովքեր ուղիղ գնում են իրենց ճանապարհներով+. 16  «Ով անփորձ է, թող այս կողմ շրջվի»+։ Իսկ խոհեմ սիրտ չունեցողներին+ ասաց. 17  «Գողացված ջրերը քաղցր են+, և թաքուն կերված հացը՝ հաճելի»+։ 18  Բայց նա չգիտի, որ անզոր մեռելներն այնտեղ են, որ այդ կնոջ կողմից ներս կանչվածները գերեզմանի* ցածր տեղերում են+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։