Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Առակներ 8։1-36

8  Մի՞թե իմաստությունը չի կանչում+, և խորաթափանցությունը ձայն չի տալիս+։  Այն կանգնած է բարձունքների գլխին+, ճանապարհին և ճամփաների խաչմերուկին։  Այն բարձրաձայն կանչում է+ դարպասների կողքին, քաղաքի մուտքի+ մոտ ու դռների մոտ.  «Ո՛վ մարդիկ, ձեզ եմ կանչում, և իմ ձայնը մարդկանց որդիներին է ուղղված+։  Ո՛վ անփորձներ, խորագիտություն սովորեք+, և դուք, հիմարնե՛ր, հասկացող սիրտ+ ձեռք բերեք։  Լսեք, որովհետև ես ամենակարևոր բաների մասին եմ խոսում+ և բաց եմ անում իմ շուրթերը, որ ուղղամտության մասին խոսեմ+։  Իմ քիմքը ճշմարտությունն է ասում ցածրաձայն+, իսկ ամբարշտությունը գարշելի է իմ շուրթերի համար+։  Բերանիս բոլոր խոսքերը արդարություն են+։ Նրանցում ոչ մի աղավաղված կամ ծուռ բան չկա+։  Նրանք բոլորը ուղիղ են խորաթափանց մարդու համար և արդար են գիտելիքներ գտնողների համար+։ 10  Ընդունեք իմ խրատը* և ոչ թե արծաթ, ընտիր ոսկու փոխարեն՝ գիտելիքներ ընդունեք+, 11  որովհետև իմաստությունը մարջաններից լավ է+, և մնացած բոլոր թանկարժեք բաները չեն կարող հավասարվել նրան+։ 12  Ես՝ իմաստությունս, խորագիտության+ հետ եմ բնակվում և գիտելիք ու խորհելու կարողություն եմ գտնում+։ 13  Եհովայի հանդեպ վախը չարությունն ատելն է+։ Ես ատում եմ փառասիրությունն ու հպարտությունը+, չար ճանապարհն ու այլասերված բերանը+։ 14  Ես խորհուրդ+ և իմաստություն+ ունեմ։ Ես հասկացողություն+ ու հզորություն+ ունեմ։ 15  Իմ օգնությամբ թագավորները թագավորում են, և բարձրաստիճան պաշտոնյաները արդարությամբ վճիռներ են կայացնում+։ 16  Ինձնով են իշխում իշխանները+, և բոլոր ազնվատոհմ մարդիկ արդարությամբ դատում+։ 17  Ինձ սիրողներին ես սիրում եմ+, և ինձ փնտրողները գտնում են ինձ+։ 18  Ինձ մոտ կա հարստություն և փառք+, ժառանգական արժեքներ և արդարություն+։ 19  Իմ պտուղը ոսկուց լավ է, այո՛, նույնիսկ զտված ոսկուց, և իմ արդյունքը՝ ընտիր արծաթից+։ 20  Ես քայլում եմ արդարության ճանապարհով+, արդարադատության ճամփաների միջով+, 21  որ իմ շնորհիվ ինձ սիրողները բարիք ժառանգեն+, և ես լցնում եմ նրանց ամբարները+։ 22  Եհովան ինձ ստեղծեց որպես իր ճանապարհի սկիզբ+. նրա վաղեմի գործերի մեջ ես ամենաառաջինն էի+։ 23  Դարեր առաջ եմ ես հաստատվել+՝ ամենասկզբից՝ երկիրը հիմնվելուց առաջ+։ 24  Երբ դեռ ջրերի անդունդները չկային, ես ծնվեցի ասես երկունքի ցավերով+. այդ ժամանակ դեռ ջրառատ աղբյուրներ չկային։ 25  Նախքան լեռների հաստատվելը+, նախքան բլուրների առաջ գալը ես ծնվեցի ասես երկունքի ցավերով, 26  երբ նա դեռ չէր ստեղծել երկիրը+, բաց տարածություններն ու պտղաբեր երկրի առաջին հողակույտերը+։ 27  Երբ նա պատրաստում էր երկինքը, ես այնտեղ էի+։ Երբ ջրերի անդունդի երեսին շրջան էր գծում+, 28  երբ վերևում հաստատում էր ամպերը+, երբ ամրացնում էր ջրերի անդունդների աղբյուրները+, 29  երբ ծովի վրա դնում էր իր կանոնը, որ ջրերը իր հրամաններից այն կողմ չանցնեն+, երբ հաստատում էր երկրի հիմքերը+, 30  այդ ժամանակ ես նրա կողքին հմուտ վարպետ էի+, և ամեն օր նա ուրախանում էր ինձնով+, ու ես ուրախ էի նրա առաջ ամեն ժամանակ+։ 31  Ես ուրախանում էի նրա պտղաբեր երկրով+, և այն, ինչ ուրախացնում էր ինձ, մարդկանց որդիներին էր առնչվում+։ 32  Այժմ, որդինե՛ր, լսեք ինձ. երջանիկ են նրանք, ովքեր պահում են իմ ճանապարհները+։ 33  Խրատ* լսեք ու իմաստուն դարձեք+ և այն մի՛ արհամարհեք+։ 34  Երջանիկ է այն մարդը, որը լսում է ինձ՝ ամեն օր իմ դռների մոտ արթուն մնալով և իմ դռների կողափայտերի մոտ հսկելով+, 35  քանի որ ինձ գտնողը կյանք կգտնի+ և Եհովայից բարեհաճություն կստանա+։ 36  Բայց նա, ով չի գտնում ինձ, վնասում է իր հոգին+։ Բոլոր նրանք, ովքեր ատում են ինձ, մահ են սիրում»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 1։2-ի ծնթ.։
Տե՛ս 1։2-ի ծնթ.։