Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Առակներ 7։1-27

7  Որդի՛ս, պահիր իմ խոսքերը+ և իմ պատվիրանները գանձի պես հավաքիր քեզ մոտ+։  Պահիր իմ պատվիրանները և ապրիր+ ու իմ օրենքը պահպանիր աչքիդ բիբի+ պես։  Մատներիդ վրա կապիր դրանք+ և գրիր սրտիդ տախտակին+։  Իմաստությանն+ ասա՝ «դու իմ քույրն ես», և հասկացողությանը կանչիր՝ ազգականուհի՛ս,  որպեսզի պահեն քեզ օտար կնոջից+, օտարականից, որ շողոքորթող խոսքեր է ասում+։  Մի անգամ իմ տան պատուհանից՝ պատուհանի ճաղերից+, ներքև նայեցի,  որ դիտեմ անփորձներին+։ Ինձ հետաքրքիր էր երիտասարդների մեջ հետևել մի պատանու, որը խոհեմ սիրտ չուներ+։  Նա անցնում էր փողոցով՝ փողոցի անկյան մոտով, որտեղ այդ կնոջ տունն էր. նա քայլում էր նրա տուն տանող ճանապարհով+  մթնշաղին, երեկոյան+, երբ մոտենում է գիշերվա խավարը։ 10  Եվ հանկարծ նրան մի կին դիմավորեց՝ մարմնավաճառի հանդերձով+, որ խորամանկ սիրտ ուներ։ 11  Նա աղմկոտ ու կամակոր է+։ Նրա ոտքերը իր տանը չեն մնում+։ 12  Նա մե՛կ դրսում է, մե՛կ հրապարակներում+ և ամեն անկյունում դարանամուտ է լինում+։ 13  Նա բռնեց պատանուն, համբուրեց նրան+ և անամոթ երեսով սկսեց խոսել նրա հետ. 14  «Ես պարտավորվել էի խաղաղության զոհեր մատուցել+ և այսօր իմ խոստումները+ կատարեցի։ 15  Ահա թե ինչու դուրս եմ եկել, որ հանդիպեմ քեզ, քո երեսը փնտրեմ ու գտնեմ քեզ։ 16  Ծածկոցներով զարդարել եմ իմ բազմոցը, երփներանգ բաներով ու Եգիպտոսից բերված կտավով+։ 17  Իմ մահճի վրա զմուռս, հալվե և դարչին եմ ցանել+։ 18  Եկ մինչև առավոտ սիրով հարբենք ու վայելենք կրքոտ սերը+։ 19  Ամուսինս տանը չէ, նա հեռավոր ճանապարհորդության է գնացել+։ 20  Նրա ձեռքում քսակով փող կար, նա լիալուսնի օրն է տուն գալու»։ 21  Բազում համոզիչ խոսքերով նա մոլորեցրեց նրան+, իր շողոքորթող շուրթերով հրապուրեց նրան+։ 22  Եվ ահա նա արդեն գնում է կնոջ հետևից+, ինչպես ցուլ, որ գնում է մորթվելու, և ինչպես մի հիմար, որ կապված է պատժվելու* համար, 23  մինչև որ նետը ճեղքի նրա լյարդը+։ Թռչունի պես նա շտապում է դեպի թակարդը+ և չգիտի, որ իր հոգին է վտանգի ենթարկում+։ 24  Հիմա, ո՛վ որդիներ, լսեք ինձ և ուշադրություն դարձրեք բերանիս խոսքերին+։ 25  Թող քո սիրտը չշեղվի դեպի նրա ճանապարհները, նրա ճամփաներում մի՛ թափառիր+, 26  որովհետև շատերն են նրա պատճառով կոտորվել+, և բազմաթիվ են նրա կողմից սպանվածները+։ 27  Նրա տունը գերեզմանի* ճանապարհներ են+, դեպի մահվան ներքին սենյակներն են իջնում+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 1։2-ի ծնթ.։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։