Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Առակներ 30։1-33

30  Հակեայի որդի Ագուրի խոսքերը, այսինքն՝ ծանրակշիռ պատգամը+։ Սրանք այն խոսքերն են, որոնք այս մարդն ասաց Իթիելին՝ Իթիելին և Ուքալին։  Ես բոլորից ավելի անխոհեմ եմ+ և մարդկանց հասկացողությունը չունեմ+,  իմաստություն չեմ սովորել+ և Ամենասուրբի գիտելիքները չունեմ+։  Ո՞վ է բարձրացել երկինք, որ իջնի+։ Ո՞վ է քամին+ հավաքել իր բռերի մեջ։ Ո՞վ է ջրերը փաթաթել թիկնոցի մեջ+։ Ո՞վ է սահմանել երկրի բոլոր ծայրերը+։ Գիտե՞ս արդյոք, թե ինչ է նրա անունը+ և նրա որդու անունը+։  Աստծու ամեն մի խոսքը զտված է+։ Նա վահան է նրանց համար, ովքեր ապաստան են գտնում իր մոտ+։  Նրա խոսքերին ոչինչ մի՛ ավելացրու+, որ նա քեզ չհանդիմանի, և որ ստախոս դուրս չգաս+։  Երկու բան եմ խնդրում քեզնից+։ Մինչև մեռնելս դրանք մի՛ մերժիր ինձ+.  ստությունն ու սուտ խոսքը հեռացրու ինձնից+, ինձ ո՛չ աղքատություն տուր, ո՛չ էլ հարստություն+։ Թույլ տուր, որ ինձ անհրաժեշտ ուտելիքն ուտեմ+,  որ չլինի թե կշտանամ ու քեզ ուրանամ+ և ասեմ՝ «ո՞վ է Եհովան»+, և չլինի թե աղքատանամ, գողանամ ու նախատինք բերեմ իմ Աստծու անվան վրա+։ 10  Ծառային իր տիրոջ մոտ մի՛ զրպարտիր+, որ քեզ չանիծի, և որ դու մեղավոր դուրս չգաս+։ 11  Կա սերունդ, որ նույնիսկ իր հորն է անիծում և իր մորն անգամ չի օրհնում+։ 12  Կա սերունդ, որ իր աչքին մաքուր է+, բայց իր արտաթորանքից էլ չի լվացվել+։ 13  Կա սերունդ, որի աչքերը անչափ գոռոզացել են և որի հայացքը ամբարտավան է+։ 14  Կա սերունդ, որի ատամները սրեր են և ծնոտները՝ մեծ դանակներ+, որ երկրի վրայից ուտեն հարստահարվածներին ու մարդկանց միջի աղքատներին+։ 15  Տզրուկները երկու աղջիկ ունեն, որ գոչում են. «Տո՛ւր, տո՛ւր»։ Երեք բաներ կան, որ չեն կշտանում, և չորսը, որ չեն ասում՝ բավական է. 16  գերեզմանն*+ ու ամուլ արգանդը+, հողը, որը չի հագենում ջրով+, և կրակը+, որը չի ասում՝ բավական է+։ 17  Հորը ծաղրող և մորը հնազանդվելն արհամարհող+ աչքը գետահովտի ագռավները պիտի հանեն, և արծվի ձագերը պիտի ուտեն։ 18  Երեք բաներ կան, որոնք անչափ զարմանահրաշ են ինձ համար, և չորսը, որոնք չգիտեմ. 19  արծվի ճանապարհը երկնքում, օձի ճանապարհը ժայռի վրա, նավի ճանապարհը ծովի սրտում+ և տղամարդու ճանապարհը օրիորդի մոտ+։ 20  Ահա սա է շնացող կնոջ ճանապարհը. նա կերավ, սրբեց իր բերանն ու ասաց. «Ոչ մի սխալ բան չեմ արել»+։ 21  Երեք բաներ կան, որոնք ցնցում են երկիրը, և չորսի տակ այն չի կարողանում դիմանալ. 22  երբ ծառան է թագավորում+, երբ անմիտ մարդը բավականաչափ ուտելիք է ունենում+, 23  երբ ատված կնոջ են կնության առնում+, ու երբ աղախինը իր տիրուհու տեղն է գրավում+։ 24  Չորս բաներ կան, որոնք երկրի վրա ամենափոքրն են և բնազդային իմաստությամբ են օժտված+. 25  մրջյունները+ ուժեղ ժողովուրդ չեն, բայց ամռանն են պատրաստում իրենց ուտելիքը+, 26  գորշուկները*+ զորավոր ժողովուրդ չեն, բայց ապառաժի վրա են դնում իրենց տունը+, 27  մորեխները+ թագավոր չունեն, բայց բոլորը գունդ-գունդ են առաջ գնում+, 28  գեկկոն+ մողեսը իր թաթերով կպչում է ամեն տեղ և թագավորի շքեղ պալատում է լինում։ 29  Երեքն են, որ վսեմ քայլվածք ունեն, և չորսն են, որ վեհ ընթացք ունեն. 30  առյուծը, որը գազանների մեջ ամենազորավորն է և որը ոչ ոքի առաջ չի նահանջում+, 31  որսկան շունը* և նոխազը, ինչպես նաև թագավորը, որն իր ժողովրդի զորագնդի գլուխն է+։ 32  Եթե անմտությամբ ես վարվել և բարձրացրել ես ինքդ քեզ+ ու եթե խորհել ես այդ մասին, ձեռքդ բերանիդ դիր+, 33  որովհետև կաթը հարելուց կարագ է ստացվում, քիթը ճմլելուց արյուն է գալիս, և բարկությունը բորբոքելուց վեճ է բռնկվում+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Ճագարանման կենդանի, որն ապրում է ժայռոտ վայրերում։ Նաև կոչվ. է ժայռային գորշուկ։
Կամ՝ քերծե։