Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Առակներ 28։1-28

28  Ամբարիշտները փախչում են, երբ հետապնդող չկա+, իսկ արդարները առյուծի պես քաջ են+։  Երկրի օրինազանցության պատճառով իրար հաջորդող իշխանները շատանում են+, բայց ճիշտն իմացող խորաթափանց մարդու շնորհիվ իշխանը երկար կմնա+։  Չունևոր մարդը, որ խաբում է+ խեղճերին, նման է անձրևի, որը լվանում-տանում է ամեն ինչ, այնպես որ ուտելիք չի մնում։  Ովքեր թողնում են օրենքը, գովաբանում են ամբարշտին+, իսկ ովքեր պահում են օրենքը, վրդովվում են նրանց վրա+։  Չարությանը անձնատուր եղած մարդիկ չեն կարող հասկանալ արդարադատությունը, բայց Եհովային փնտրողները կարող են հասկանալ ամեն ինչ+։  Իր անարատությամբ քայլող աղքատը ավելի լավ է, քան ծուռ ճանապարհներ ունեցող հարուստը+։  Հասկացող որդին պահում է օրենքը+, բայց որկրամոլների հետ ընկերակցողը նվաստացնում է իր հորը+։  Իր թանկարժեք իրերը տոկոսով+ կամ վաշխով շատացնողը դրանք հավաքում է այն մարդու համար, որը հաճություն է ցույց տալիս խեղճերին+։  Եթե ինչ-որ մեկը թեքում է իր ականջը, որ օրենքը չլսի+, նրա աղոթքն անգամ գարշելի է+։ 10  Նա, ով շեղում է ուղղամիտներին+, որ չար ճանապարհով գնան, իր իսկ փոսը կընկնի+, բայց անարատները բարիք կստանան+։ 11  Հարուստ մարդը իմաստուն է իր աչքին+, բայց խեղճը, որ խորաթափանց է, նրա ներսն է տեսնում+։ 12  Երբ արդարները ցնծում են+, գեղեցկությունը առատ է լինում, բայց երբ ամբարիշտներն են բարձրանում, մարդիկ քողարկում են իրենք իրենց+։ 13  Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա+, բայց ով խոստովանում ու թողնում է դրանք, նրա հանդեպ ողորմություն կցուցաբերվի+։ 14  Երջանիկ է այն մարդը, որը միշտ ակնածալից վախ ունի+, բայց նա, ով կարծրացնում է իր սիրտը, փորձանքի մեջ կընկնի+։ 15  Մռնչող առյուծ և հարձակվող արջ է խեղճ ժողովրդի վրա տիրող ամբարիշտ իշխանը+։ 16  Իսկական խորաթափանցություն չունեցող առաջնորդը բազում խարդախ գործեր է անում+, բայց անարդար եկամուտն+ ատողը իր օրերը կերկարացնի։ 17  Այն մարդը, որը հոգու արյուն թափելու համար մեղավորության բեռի տակ է, դեպի փոսը կփախչի+։ Թող որ նրան հետ չպահեն։ 18  Անարատությամբ քայլողը կփրկվի+, բայց նա, ում ճանապարհները ծուռ են, անմիջապես կընկնի+։ 19  Իր հողը մշակողը հացով կկշտանա+, իսկ փուչ բաների հետևից ընկնողը աղքատությամբ կկշտանա+։ 20  Իր գործերով հավատարիմ մարդը շատ օրհնություններ կստանա+, բայց նա, ով շտապում է հարստություն ձեռք բերել, անմեղ չի մնա+։ 21  Կողմնապահություն անելը լավ չէ+, նաև լավ չէ, որ մարդը հանցանք է գործում մի կտոր հացի համար։ 22  Նախանձ աչք ունեցող մարդը հարստության հետևից է ընկնում+, բայց չգիտի, որ իր վրա չքավորություն է գալու։ 23  Մարդուն հանդիմանողը+ հետագայում ավելի շատ հաճություն կգտնի, քան իր լեզվով շողոքորթողը։ 24  Նա, ով կողոպտում է իր հորն ու մորը+ և հետո ասում՝ «դա հանցանք չէ»+, կործանող մարդու ընկերն է։ 25  Հոգով մեծամիտ մարդը կռիվ է հարուցում+, բայց ով Եհովային է ապավինում, կպարարտանա+։ 26  Իր սրտին ապավինողը հիմար է+, բայց իմաստությամբ քայլողը կփրկվի+։ 27  Նա, ով աղքատին տալիս է, կարիքի մեջ չի լինի+, բայց ով իր աչքերը թաքցնում է, նրա վրա շատ անեծքներ կգան+։ 28  Երբ ամբարիշտները բարձրանում են, մարդիկ թաքնվում են+, բայց երբ նրանք կործանվում են, արդարները շատանում են+։

Ծանոթագրություններ