Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Առակներ 25։1-28

25  Սրանք նույնպես Սողոմոնի առակներն են+, որոնք արտագրեցին Հուդայի թագավոր Եզեկիայի+ մարդիկ.  Աստծու փառքը գործը գաղտնի պահելն է+, իսկ թագավորների փառքը գործը քննելն է+։  Երկնքի բարձրությունը+, երկրի խորությունը+ և թագավորների սիրտը անըմբռնելի են+։  Եթե արծաթից հեռացվի խարամը, այն զտված դուրս կգա+։  Թող ամբարիշտը հեռացվի թագավորի առջևից+, և նրա գահը արդարությամբ կհաստատվի+։  Ինքդ քեզ թագավորի առաջ մի՛ փառավորիր+ և մեծամեծների տեղում մի՛ կանգնիր+,  որովհետև ավելի լավ է, որ նա քեզ ասի՝ «բարձրացիր այստեղ»+, քան նվաստացնի քեզ իշխանավորների աչքի առաջ, որոնց դու ճանաչում ես+։  Դատական գործը շտապ մի՛ սկսիր, որպեսզի վերջում չլինի այնպես, որ չիմանաս, թե ինչ անես, երբ մերձավորդ նվաստացնի քեզ+։  Գործդ վարիր մերձավորիդ հետ+ և մտերմիկ զրույցում ասվածը մի՛ հայտնիր+, 10  այլապես քեզ լսողը կամաչեցնի քեզ, և քո վատ խոսքերը հնարավոր չի լինի հետ վերցնել։ 11  Ճիշտ ժամանակին ասված խոսքը նման է ոսկե խնձորների, որ փորագրված արծաթե անոթի մեջ են+։ 12  Ինչպես ոսկյա ականջօղն ու ընտիր ոսկուց պատրաստված զարդարանքն են, այնպես էլ իմաստուն հանդիմանողն է լսող ականջի համար+։ 13  Ինչպես ձյան սառնությունն+ է բերքահավաքի օրը, այնպես էլ հավատարիմ պատգամաբերն է իրեն ուղարկողների համար, քանի որ նա թարմացնում է իր տերերի հոգին+։ 14  Ինչպես առանց տեղատարափ անձրևի թանձր ամպերն ու քամին են, այնպես էլ այն մարդն է, որը պարծենում է կեղծ նվերով+։ 15  Համբերությամբ ղեկավարին կարելի է համոզել, և մեղմ լեզուն կարող է ոսկոր կոտրել+։ 16  Մե՞ղր ես գտել+։ Կեր այնքան, ինչքան քեզ պետք է, որ չլինի թե չափից շատ ուտես ու փսխես այն+։ 17  Թող քո ոտքը հաճախ չլինի մերձավորիդ տանը, որ նա քեզնից չկշտանա ու չատի քեզ։ 18  Ինչպես պատերազմի մահակը, սուրն ու սրած նետն են, այնպես էլ այն մարդն է, որը իր մերձավորի դեմ սուտ վկայություն է տալիս+։ 19  Ինչպես կոտրված ատամն ու կաղացող ոտքն են, այնպես էլ նեղության օրը դավաճան մարդուն վստահելն է+։ 20  Նա, ով ցուրտ օրով հանում է հանդերձը, նման է կալաքարի* վրա լցված քացախի և տրտում սրտին երգեր երգողի+։ 21  Եթե քեզ ատողը քաղցած է, հաց տուր նրան, եթե ծարավ է, ջուր տուր, որ խմի+, 22  որովհետև այդպես դու նրա գլխին շիկացած ածուխներ կհավաքես+, և Եհովան կվարձատրի քեզ+։ 23  Հյուսիսային քամին ասես երկունքի ցավերով տեղատարափ անձրև է բերում+, իսկ գաղտնիք հայտնող լեզուն՝ դատապարտություն+։ 24  Ավելի լավ է տանիքի անկյունում ապրել, քան մի տան մեջ՝ կռվարար կնոջ հետ+։ 25  Ինչպես սառը ջուրն է հոգնած հոգուն+, այնպես էլ լավ լուրն է հեռավոր երկրից+։ 26  Կեղտոտված աղբյուր և քանդված ջրհոր է արդարը, երբ տատանվում է ամբարշտի առաջ+։ 27  Չափից շատ մեղր ուտելը լավ չէ+. և երբ մարդիկ իրենց սեփական փառքն են փնտրում, մի՞թե դա փառք է+։ 28  Ինչպես քանդված, անպարիսպ քաղաքն է, այնպես էլ այն մարդն է, որը չի կարողանում զսպել իր ոգին+։

Ծանոթագրություններ

Սա վերաբ. է սոդայի կարբոնատին։