Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Առակներ 22։1-29

22  Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է+, և հավանությունը արծաթից ու ոսկուց լավ է+։  Հարուստն ու աղքատը հանդիպեցին իրար+։ Նրանց երկուսի Ստեղծողը Եհովան է+։  Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում+, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում+։  Խոնարհության ու Եհովայի հանդեպ վախի արդյունքը հարստություն է, փառք և կյանք+։  Խարդախ մարդու ճանապարհին փշեր ու որոգայթներ կան+. իր հոգին պահպանողը հեռու է մնում դրանցից+։  Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն*+. նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից+։  Հարուստը իշխում է աղքատների վրա+, և պարտք վերցնողը պարտք տվողին ծառա է+։  Անարդարություն ցանողը չարիք կհնձի+, և նրա ցասման գավազանի վերջը կգա+։  Բարի մարդը* կօրհնվի, որովհետև իր կերակուրը խեղճին է տալիս+։ 10  Վռնդիր ծաղր անողին, որ կռիվը հանդարտվի, և դատավեճն ու անպատվությունը դադարեն+։ 11  Ով սիրում է սրտի մաքրությունը+, և ում խոսքերը հմայիչ են, նրա ընկերը թագավորը կլինի+։ 12  Եհովայի աչքերը գիտելիք են պահպանում+, բայց նա խորտակում է նենգավորի խոսքերը+։ 13  Ծույլն+ ասում է. «Դրսում առյո՜ւծ կա+։ Հրապարակի մեջտեղում ես կսպանվե՜մ»։ 14  Օտար կանանց բերանը խոր փոս է+։ Եհովայի կողմից դատապարտվածը դրա մեջ կընկնի+։ 15  Հիմարությունը կապված է երեխայի սրտին+. խրատի* գավազանը այն կհեռացնի նրանից+։ 16  Նա, ով խաբում է խեղճին՝ իր ունեցվածքը շատացնելու համար+, նաև նա, ով հարուստին է տալիս, կարիքի մեջ կընկնի+։ 17  Ականջ դիր ու լսիր իմաստունների խոսքերը+, որպեսզի սիրտդ իմ գիտելիքներին ուղղես+։ 18  Եթե պահես դրանք քո սրտում+ և դրանք բոլորը հաստատվեն շուրթերիդ վրա+, ապա դա հաճելի կլինի։ 19  Որպեսզի քո վստահությունը Եհովայի վրա լինի+, ես այսօր գիտելիք եմ տալիս քեզ։ 20  Մի՞թե մինչև հիմա ես չեմ գրել քեզ և խորհուրդներ ու գիտելիք տվել+, 21  որ ցույց տամ ճշմարիտ խոսքերի ճշմարտացիությունը, և որ կարողանաս ճշմարտության խոսքերով պատասխան տալ նրան, ով ուղարկել է քեզ+։ 22  Մի՛ կողոպտիր խեղճին նրա խեղճ լինելու պատճառով+ և մի՛ ջախջախիր հարստահարվածին դարպասների մոտ+, 23  քանի որ Եհովան ինքը կմիջամտի նրանց գործին+ և նրանց կողոպտողների հոգին կկողոպտի+։ 24  Բարկության տեր մարդու հետ մի՛ ընկերացիր+ և դյուրագրգիռ մարդու հետ մի՛ հաղորդակցվիր, 25  որ նրա ճանապարհները չընդօրինակես, և քո հոգին որոգայթի մեջ չընկնի+։ 26  Մի՛ եղիր ձեռք ձեռքի հարվածողների մեջ+՝ նրանց մեջ, ովքեր երաշխավոր են լինում պարտքերի համար+։ 27  Եթե ոչինչ չունես վճարելու, ինչո՞ւ քո տակից նա վերցնի մահիճդ։ 28  Տեղից մի՛ շարժիր վաղեմի սահմանագիծը, որ քո նախահայրերն են դրել+։ 29  Տեսե՞լ ես իր գործում հմուտ մարդու։ Նա թագավորների առաջ կկանգնի+, հասարակ մարդկանց առաջ նա չի կանգնի։

Ծանոթագրություններ

Կամ՝ «նրան համապատասխան ճանապարհի համաձայն»։
Բռց.՝ «բարի աչք ունեցողը»։
Տե՛ս 1։2-ի ծնթ.։