Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Առակներ 20։1-30

20  Գինին ծաղրող է+, ու ոգելից խմիչքը՝ կռվարար+, և ամեն ոք, ով դրա պատճառով շեղվում է ճանապարհից, իմաստուն չէ+։  Թագավորի ներշնչած վախը առյուծի մռնչոցի պես է+։ Ով որ նրա ցասումը իր վրա է բերում, իր իսկ հոգու դեմ է մեղք գործում+։  Մարդու համար փառք է վեճից հեռու մնալը+, բայց ամեն հիմար արագ դրա մեջ է մտնում+։  Ծույլը ձմռան պատճառով չի հերկում+. հնձի ժամանակ նա կմուրա, բայց ոչինչ չի լինի+։  Մարդու սրտի մտադրությունները խոր ջրերի պես են+, բայց խորաթափանց մարդը դուրս կհանի դրանք+։  Շատ մարդիկ իրենց սիրառատ բարության մասին են հայտարարում+, բայց ո՞վ կարող է հավատարիմ մարդ գտնել+։  Արդարն իր անարատությամբ է քայլում+։ Երջանիկ են նրանից հետո եկող նրա որդիները+։  Թագավորը նստում է դատական գահին+ և իր աչքերով ցրում է ողջ չարությունը+։  Ո՞վ կարող է ասել՝ «ես մաքրել եմ սիրտս+ և մաքրվել եմ իմ մեղքից»+։ 10  Թե՛ երկու տեսակ կշռաքարը և թե՛ երկու տեսակ արդուն*+ գարշելի են Եհովայի համար+։ 11  Տղայի արարքներից անգամ կարելի է իմանալ՝ նրա գործերը մաքուր ու ազնիվ են, թե ոչ+։ 12  Լսող ականջ և տեսնող աչք. երկուսն էլ Եհովան է ստեղծել+։ 13  Մի՛ սիրիր քունը, որ աղքատության մեջ չընկնես+։ Բացիր աչքերդ ու կշտացիր հացով+։ 14  «Վա՛տ է, վա՛տ է»,– ասում է գնորդը և հեռանում+։ Իսկ հետո ինքն իրենով պարծենում է+։ 15  Կա ոսկի, կան նաև շատ մարջաններ, բայց գիտելիքներ ունեցող շուրթերը թանկարժեք անոթներ են+։ 16  Եթե ինչ-որ մեկը օտարի համար երաշխավոր է եղել, վերցրու նրա հանդերձը+, և եթե մեկը օտար կնոջ հետ է առնչվել, նրանից գրավ վերցրու+։ 17  Ստությամբ ձեռք բերված հացը հաճելի է մարդուն+, բայց դրանից հետո նրա բերանը մանրախճով կլցվի+։ 18  Ծրագրերը խորհրդով են հաստատվում+. քո պատերազմը հմուտ առաջնորդությամբ վարիր+։ 19  Զրպարտելով ման եկողը հայտնում է մտերմիկ զրույցում ասված բաները+. իր շուրթերով խաբված մարդու հետ մտերմություն մի՛ արա+։ 20  Իր հորը և իր մորը անիծողի ճրագը կհանգչի+, երբ խավար իջնի+։ 21  Այն ժառանգությունը, որ սկզբում ագահությամբ է ձեռք բերվել+, ապագայում չի օրհնվի+։ 22  Մի՛ ասա՝ «չարով կհատուցեմ»+։ Հույսդ Եհովայի վրա դիր+, և նա կփրկի քեզ+։ 23  Երկու տեսակ կշռաքարը գարշելի է Եհովայի համար+, և խարդախ կշեռքը լավ չէ+։ 24  Եհովան է առաջնորդում մարդու քայլերը+։ Հողեղեն մարդը ինչպե՞ս կարող է որոշել իր ճանապարհը+։ 25  Մարդու համար ծուղակ է այն, որ նա հապճեպ բացականչում է՝ սո՛ւրբ է+, և երդում+ անելուց հետո է միայն քննում+։ 26  Իմաստուն թագավորը ցրում է ամբարիշտ մարդկանց+ և նրանց վրա է քշում անիվը+։ 27  Մարդու շունչը*+ Եհովայի ճրագն է, որը ուշադիր քննում է որովայնի բոլոր խորքերը+։ 28  Սիրառատ բարությունն ու ճշմարտությունը պահպանում են թագավորին+, և սիրառատ բարությամբ նա հաստատում է իր գահը+։ 29  Երիտասարդների գեղեցկությունը նրանց ուժն է+, իսկ ծերերի շքեղությունը՝ նրանց ալեհերությունը+։ 30  Ծեծերից ստացած կապտուկները մաքրում են չարիքից+, և հարվածները թափանցում են որովայնի խորքերը+։

Ծանոթագրություններ

Տե՛ս հավելված 17։
Եբր.՝ նիշմատ։ Նույնն է, ինչ Ծն 2։7-ում։