Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Առակներ 2։1-22

2  Որդի՛ս, եթե ընդունես իմ խոսքերը+ և գանձի պես քեզ մոտ պահես իմ պատվիրանները+,  եթե ականջ դնես իմաստությանը+ և սիրտդ տրամադրես խորաթափանցությանը+,  եթե կանչես հասկացողությանը+ և ձայն տաս խորաթափանցությանը+,  եթե այն փնտրես ինչպես արծաթ+ և որոնես ինչպես թաքցված գանձեր+,  այդ դեպքում կհասկանաս, թե ինչ է Եհովայի հանդեպ վախը+, և Աստծու մասին գիտելիքներ կգտնես+,  քանի որ Եհովան է տալիս իմաստություն+, և նրա բերանից են դուրս գալիս գիտելիք ու խորաթափանցություն+։  Ուղղամիտների համար նա իմաստություն+ կպահի. նա վահան է անարատությամբ քայլողների համար+,  նա կհսկի արդարադատության ուղիները+ և կպահպանի իրեն նվիրվածների ճանապարհը+։  Արդյունքում՝ դու կհասկանաս, թե ինչ է արդարությունը, արդարադատությունը և ուղղամտությունը՝ բարեգործության ամբողջ ընթացքը+։ 10  Երբ իմաստությունը սրտիդ մեջ մտնի+, և գիտելիքը հոգուդ հաճելի դառնա+,   11  խորհելու կարողությունը կպահպանի քեզ+, և խորաթափանցությունը կպաշտպանի քեզ+, 12  որպեսզի ազատի քեզ չար ճանապարհից+ և այլասերված բաներ խոսող մարդուց+, 13  նրանցից, ովքեր թողնում են ուղղամտության ճանապարհները, որ քայլեն խավարի ուղիներով+, 14  նրանցից, ովքեր ուրախանում են չարիք գործելուց+, ովքեր ցնծում են այլասերված չար բաներով+, 15  նրանցից, որոնց ճանապարհները ծուռ են, և որոնց ողջ կյանքի ընթացքը խարդախություն է+։ 16  Այն կազատի քեզ օտար կնոջից, օտարական կնոջից+, որը շողոքորթող խոսքեր է ասում+, 17  որը լքում է իր երիտասարդության մտերիմ ընկերոջը+, և որը մոռացել է իր Աստծու ուխտը+։ 18  Նրա տունը մահվան մեջ է խորտակվում, և նրա շավիղները տանում են անզոր մեռելների մոտ+։ 19  Նրա հետ հարաբերություն ունեցողներից ոչ մեկը հետ չի գա և չի վերագտնի կենդանի լինողների ուղիները+։ 20  Այս ամենի նպատակն այն է, որ դու լավ մարդկանց ճանապարհով քայլես+ և արդարների ուղիները պահես+, 21  որովհետև ուղղամիտները կբնակվեն երկրի վրա+, և անարատները կմնան նրա վրա+։ 22  Իսկ ամբարիշտները կվերանան երկրից+, և անհավատարիմները բնաջինջ կլինեն նրանից+։

Ծանոթագրություններ