Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Առակներ 16։1-33

16  Մարդն է կարգավորում իր սրտում եղած մտքերը+, բայց լեզվի պատասխանը Եհովայից է+։  Մարդու բոլոր ճանապարհները մաքուր են իր աչքին+, բայց Եհովան է գնահատում ոգին+։  Քո գործերը Եհովային հանձնիր+, և քո ծրագրերը կհաստատվեն+։  Եհովան ամեն ինչ պատրաստել է իր նպատակի համար+, այո՛, նույնիսկ ամբարշտին՝ չար օրվա համար+։  Բոլոր նրանք, ովքեր սրտով հպարտ են, գարշելի են Եհովայի համար+ ու թեև ձեռք ձեռքի էլ տան, անպատիժ չեն մնա+։  Սիրառատ բարությամբ և ճշմարտությամբ մեղքը քավվում է+, և Եհովայի հանդեպ վախը մարդուն հեռու է պահում չարից+։  Երբ Եհովային հաճելի են մարդու ճանապարհները+, նա այնպես է անում, որ նույնիսկ նրա թշնամիները խաղաղության մեջ լինեն նրա հետ+։  Ավելի լավ է քիչ, բայց արդարությամբ+, քան շատ՝ առանց արդարության+։  Մարդու սիրտը կարող է կշռադատել իր ճանապարհը+, բայց Եհովան է նրա քայլերին ուղղություն տալիս+։ 10  Թագավորի շուրթերին ներշնչյալ որոշումներ պետք է լինեն+։ Դատաստան անելիս նրա բերանը անհավատարիմ չպետք է լինի+։ 11  Արդար ցուցիչն ու կշեռքը Եհովային են պատկանում+, և պայուսակի միջի բոլոր կշռաքարերը նրա գործն են+։ 12  Ամբարշտություն գործելը գարշելի է թագավորների համար+, որովհետև գահն արդարությամբ է հաստատվում+։ 13  Արդար շուրթերը հաճելի են մեծ թագավորին+, և նա սիրում է ազնվությամբ խոսողին+։ 14  Թագավորի զայրույթը մահվան լուր բերող է+, բայց իմաստուն մարդը կասեցնում է այն+։ 15  Թագավորի լուսավոր դեմքը կյանք է+, և նրա բարեհաճությունը գարնանային անձրևի+ ամպի պես է։ 16  Իմաստություն ձեռք բերելը ոսկի ձեռք բերելուց շատ ավելի լավ է+, և հասկացողություն ձեռք բերելը արծաթ ձեռք բերելուց նախընտրելի է+։ 17  Ուղղամիտների ճանապարհը չարությունից հեռանալն է+, և իր ճանապարհը պահպանողը իր հոգին է պահում+։ 18  Հպարտությունը նախորդում է կործանմանը+, և ամբարտավան ոգին՝ վայր ընկնելուն+։ 19  Ավելի լավ է ոգով խոնարհ լինել և հեզերի հետ մնալ+, քան հպարտների հետ ավար բաժանել+։ 20  Որևէ հարցում հասկացողություն դրսևորողը բարիք կգտնի+, և երջանիկ է նա, ով ապավինում է Եհովային+։ 21  Սրտով իմաստունը հասկացող պիտի կոչվի+, և քաղցր շուրթեր ունեցողը համոզելու կարողություն ունի+։ 22  Ըմբռնողականությունը կյանքի աղբյուր է նրա համար, ով ունի այն+, և հիմարների խրատը* հիմարություն է+։ 23  Իմաստունի սիրտը նրա բերանին հասկացողություն է տալիս+ և նրա շուրթերին համոզելու կարողություն է ավելացնում+։ 24  Հաճելի խոսքերը խորիսխի մեղր են+, որ քաղցր են հոգուն և բուժում՝ ոսկորներին+։ 25  Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդու աչքին+, բայց դրա վերջում մահվան ճանապարհներն են+։ 26  Տքնաջան աշխատողը* ծանր աշխատում է իր համար+, որովհետև նրա բերանը ստիպում է իրեն+։ 27  Անպիտան մարդը փորում է, որ չարիք հանի+, և նրա շուրթերի վրա ասես խանձող կրակ կա+։ 28  Խարդավանիչ մարդը վեճ է գցում+, և զրպարտողը մտերիմներին բաժանում է իրարից+։ 29  Բռնավոր մարդը կհրապուրի իր մերձավորին+ և նրան չար ճանապարհով կտանի+։ 30  Նա աչքով է անում և խարդավանքներ ծրագրում+։ Շուրթերը կծոտելով՝ չարիքը ավարտին է հասցնում։ 31  Ալևորությունը գեղեցկության պսակ է+, եթե գտնվում է արդարության ճանապարհին+։ 32  Նա, ով չի շտապում բարկանալ, հզոր մարդուց լավ է+, և իր ոգին զսպողը քաղաքը գրավողից է լավ+։ 33  Վիճակը գիրկն է գցվում+, բայց դրա միջոցով կայացված ամեն որոշում Եհովայից է+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 1։2-ի ծնթ.։
Բռց.՝ «աշխատողի հոգին»։