Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Առակներ 14։1-35

14  Իմաստուն կինը կառուցում է իր տունը+, բայց հիմարը իր իսկ ձեռքերով քանդում է այն+։  Իր ուղղամտությամբ քայլողը վախենում է Եհովայից+, բայց նա, ում ճանապարհները ծուռ են, արհամարհում է Նրան+։  Ամբարտավանության գավազանը հիմարի բերանում է+, բայց իմաստունների շուրթերը կպահպանեն նրանց+։  Որտեղ անասուն չկա, մսուրը մաքուր է, բայց ցլի զորության շնորհիվ բերքն առատ է։  Հավատարիմ վկան չի ստի+, բայց կեղծ վկան ստեր է խոսում+։  Ծաղրողը իմաստություն է փնտրում, բայց չի գտնում, իսկ հասկացողություն ունեցողը հեշտությամբ է գիտելիքներ գտնում+։  Հեռացիր հիմար մարդու առաջից+, այլապես գիտելիքներ հայտնող շուրթերին ուշադրություն չես դարձնի+։  Խորագետի իմաստությունը իր ճանապարհը հասկանալն է+, բայց հիմարների հիմարությունը խաբեություն է+։  Ովքեր ծաղրում են մեղավորության զգացումը+, հիմար են, բայց ուղղամիտների միջև համաձայնություն կա+։ 10  Մարդու սիրտը տեղյակ է իր հոգու դառնությունից+, և ոչ մի օտար չի միջամտի սրտի ուրախությանը։ 11  Ամբարիշտների տունը բնաջինջ կլինի+, բայց ուղղամիտների վրանը կբարգավաճի+։ 12  Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդու աչքին+, բայց դրա վերջում մահվան ճանապարհներն են+։ 13  Նույնիսկ ծիծաղելիս սիրտը կարող է ցավի մեջ լինել+, և ուրախության վերջը տրտմություն է+։ 14  Անհավատ սիրտ ունեցողը իր իսկ ճանապարհների պտուղներից կկշտանա+, իսկ բարի մարդը՝ իր գործերի պտուղներից+։ 15  Անփորձը հավատում է ամեն խոսքի+, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը+։ 16  Իմաստունը վախենում է և հեռու է մնում չարությունից+, բայց հիմարը կատաղում է ու ինքնավստահ դառնում+։ 17  Նա, ով արագ բարկանում է, հիմարություն կգործի+, իսկ խորհելու կարողության տեր մարդը ատված է+։ 18  Անփորձները հիմարություն կժառանգեն+, բայց խորագետները գիտելիքը որպես գլխի ծածկոց կկրեն+։ 19  Չար մարդիկ կխոնարհվեն բարի մարդկանց առաջ+, և ամբարիշտները՝ արդարի դարպասների մոտ։ 20  Աղքատը նույնիսկ իր մերձավորի կողմից է ատված+, բայց հարուստի ընկերները շատ են+։ 21  Իր մերձավորին արհամարհողը մեղք է գործում+, բայց երջանիկ է նա, ով հաճություն է ցույց տալիս հարստահարվածներին+։ 22  Չէ՞ որ չարիք հնարողները կմոլորվեն+։ Իսկ բարիք հնարողների մոտ սիրառատ բարություն և ճշմարտություն կա+։ 23  Ամեն տեսակ աշխատանքից օգուտ կա+, բայց սոսկ շուրթերի խոսքերը կարիքի մեջ են գցում։ 24  Իմաստունների պսակը իրենց հարստությունն է։ Հիմարների գործերը հիմարություն են+։ 25  Ճշմարիտ վկան ազատում է հոգիները+, բայց ստախոս վկան ստեր է փչում+։ 26  Եհովայի հանդեպ վախը ամուր վստահություն է տալիս մարդուն+, և նրա որդիները ապաստան կունենան+։ 27  Եհովայի հանդեպ վախը կյանքի աղբյուր է+, որ հեռու է պահում մահվան ծուղակներից+։ 28  Ժողովրդի շատությունը թագավորի զարդարանքն է+, բայց բնակչության քիչ լինելը բարձրաստիճան պաշտոնյայի կործանումն է+։ 29  Նա, ով չի շտապում բարկանալ, շատ խորաթափանց է+, բայց անհամբեր մարդը մեծարում է հիմարությունը+։ 30  Հանդարտ սիրտը կյանք է մարմնի համար+, իսկ նախանձը՝ փտություն ոսկորների համար+։ 31  Նա, ով խաբում է խեղճին, նախատում է նրա Ստեղծողին+, բայց աղքատի հանդեպ հաճություն ցուցաբերողը փառավորում է Նրան+։ 32  Իր չարության պատճառով ամբարիշտը վայր կգցվի+, բայց արդարը ապաստան կգտնի իր անարատության մեջ+։ 33  Հասկացողություն ունեցողի սրտում իմաստություն կա+, և հիմարների մեջ այն հայտնի է դառնում։ 34  Արդարությունն է բարձրացնում ազգին+, իսկ մեղքը անարգանք է ազգությունների համար+։ 35  Թագավորին հաճելի է հասկացողությամբ վարվող ծառան+, բայց նրա ցասումը ամոթալի վարմունք ունեցողի վրա է+։

Ծանոթագրություններ