Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Առակներ 13։1-25

13  Որդին իմաստուն է լինում, եթե ընդունում է հոր խրատը*+, բայց ծաղրողը նկատողություն չի լսում+։  Իր բերանի պտղից մարդը բարիք կուտի+, բայց անհավատարիմների հոգին ինքնին բռնություն է+։  Իր բերանը հսկողը իր հոգին է պահպանում+, իսկ նա, ով լայն բաց է անում իր շուրթերը, կկործանվի+։  Ծույլը ցանկանում է, բայց նրա հոգին ոչինչ չունի+, սակայն ժրաջանների հոգին կպարարտանա+։  Արդարը ատում է սուտ խոսքը+, բայց ամբարիշտները անամոթաբար են վարվում և անպատվություն են բերում իրենց վրա+։  Արդարությունը պահպանում է նրան, ով անարատ է իր ճանապարհին+, բայց ամբարշտությունը խորտակում է մեղավորին+։  Մարդ կա, որ ձևացնում է, թե հարուստ է, բայց ոչ մի բան չունի+։ Մարդ էլ կա, որ ձևացնում է, թե աղքատ է, բայց շատ թանկարժեք իրեր ունի։  Հարուստ մարդու հոգու դիմաց տրվող փրկանքը նրա հարստությունն է+, բայց աղքատը խիստ խոսքեր չի լսում+։  Արդարների լույսը կուրախացնի նրանց+, բայց ամբարիշտների ճրագը կհանգչի+։ 10  Հանդգնությունը միայն կռիվ է առաջ բերում+, բայց իրար հետ խորհրդակցողների մոտ իմաստություն կա+։ 11  Ունայնությունից ստացված թանկարժեք իրերը քչանում են+, բայց իր ձեռքով հավաքողը շատացնում է դրանք+։ 12  Ձգձգվող ակնկալիքը հիվանդացնում է սիրտը+, բայց իրականացած ցանկությունը կյանքի ծառ է+։ 13  Ով արհամարհում է խոսքը+, գրավը նրանից կխլվի, բայց ով վախենում է պատվիրանից, վարձատրություն կստանա+։ 14  Իմաստունի օրենքը կյանքի աղբյուր է+, որ մարդուն հեռու է պահում մահվան ծուղակներից+։ 15  Խոր ըմբռնումը հավանություն է բերում+, բայց ուխտադրուժների ճանապարհը խորդուբորդ է+։ 16  Ամեն ոք, ով խորագետ է, իմացությամբ կվարվի+, բայց հիմարը ամենուրեք հիմարություն կտարածի+։ 17  Ամբարիշտ պատգամաբերը չարիքի մեջ կընկնի+, բայց հավատարիմ պատվիրակը կբուժի+։ 18  Խրատն* արհամարհողի վրա աղքատություն և անպատվություն է գալիս+, բայց հանդիմանությունը պահողը փառավորվում է+։ 19  Իրականացած ցանկությունը հաճելի է հոգուն+. չարիքից հեռանալը գարշելի է հիմարների համար+։ 20  Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա+, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի+։ 21  Փորձանքը մեղավորներին է հետապնդում+, բայց արդարներին բարիքն է վարձատրում+։ 22  Բարի մարդը ժառանգություն կթողնի իր որդիների որդիներին, իսկ մեղավորների հարստությունը կուտակված է արդարի համար+։ 23  Աղքատների հերկված հողը շատ ուտելիք է տալիս+, բայց կա մարդ, որ արդարադատության պակասի պատճառով կորչում է+։ 24  Գավազանը հետ պահողը ատում է իր որդուն+, բայց որդուն սիրողը հնարավորություն է փնտրում նրան խրատելու*+։ 25  Արդարը ուտում և կշտացնում է իր հոգին+, բայց ամբարիշտների որովայնը դատարկ կլինի+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 1։2-ի ծնթ.։
Տե՛ս 1։2-ի ծնթ.։
Տե՛ս 1։2-ի ծնթ.։