Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Առակներ 10։1-32

10  Սողոմոնի առակները+։ Իմաստուն որդին նա է, ով ուրախացնում է հորը+, իսկ հիմար որդին իր մոր տրտմությունն է+։  Ամբարշտի գանձերը անօգուտ կլինեն+, բայց արդարությունը կազատի մահից+։  Եհովան արդարի հոգին սոված չի թողնի+, բայց ամբարիշտների ցանկությունը կմերժի+։  Ծույլ ձեռքով աշխատողը աղքատ կլինի+, բայց ժրաջան մարդու ձեռքը նրան կհարստացնի+։  Հասկացողությամբ գործող որդին ամռանն է հավաքում, իսկ ամոթալի վարմունք ունեցող որդին հնձի ժամանակ խոր քնի մեջ է+։  Օրհնությունները արդարի գլխի համար են+, իսկ ամբարիշտների բերանը ծածկում է բռնությունը*+։  Արդարի հիշատակը օրհնության է արժանի+, բայց ամբարիշտների անունը կնեխի+։  Սրտով իմաստունը պատվիրաններ կընդունի+, բայց հիմար շուրթեր ունեցողը կկոխկռտվի+։  Անարատությամբ քայլողը ապահով կքայլի+, բայց իր ճանապարհները ծռողը ինքն իրեն կբացահայտի+։ 10  Աչքով անողը ցավ կպատճառի+, և հիմար շուրթեր ունեցողը կկոխկռտվի+։ 11  Արդարի բերանը կյանքի աղբյուր է+, բայց ամբարիշտների բերանը ծածկում է բռնությունը+։ 12  Ատելությունը վեճեր է հրահրում+, բայց սերը ծածկում է բոլոր հանցանքները+։ 13  Հասկացող մարդու շուրթերին իմաստություն կա+, իսկ գավազանը խոհեմ սիրտ չունեցողի մեջքի համար է+։ 14  Իմաստունները գանձի պես կուտակում են գիտելիքները+, իսկ հիմարի բերանը մոտ է կործանման+։ 15  Հարուստ մարդու թանկարժեք իրերը նրա ամուր քաղաքն են+։ Խեղճերի կործանումը իրենց աղքատությունն է+։ 16  Արդարի գործերը կյանքի են տանում+, իսկ ամբարշտի գործի արդյունքը մեղք է+։ 17  Ով բռնում է խրատը*, կյանքի տանող ճանապարհ է*+, իսկ ով հեռանում է հանդիմանությունից, մոլորեցնում է+։ 18  Ատելություն ծածկողը կեղծ շուրթեր ունի+, և կեղծ լուրեր հնարողը հիմար է+։ 19  Խոսքերի շատության դեպքում հանցանքն անպակաս է+, բայց իր շուրթերը հսկողը խոհեմությամբ է վարվում+։ 20  Արդարի լեզուն ընտիր արծաթ է+, իսկ ամբարշտի սիրտը չնչին արժեք ունի+։ 21  Արդարի շուրթերը հովվում են շատերին+, բայց հիմարները մեռնում են խոհեմ սիրտ չունենալու պատճառով+։ 22  Եհովայի օրհնությունն է հարստացնում+, և նա ցավ չի ավելացնում դրան+։ 23  Հիմարի համար անառակ վարքը զվարճանքի պես է+, բայց իմաստությունը խորաթափանց մարդու համար է+։ 24  Ինչից որ ամբարիշտը սարսափում է, այն իր վրա կգա+, իսկ արդարների ցանկությունը կբավարարվի+։ 25  Ինչպես փոթորկալից քամին է անցնում, այնպես էլ ամբարիշտն է անհետանում+, բայց արդարը մշտատև հիմք է+։ 26  Ինչպես քացախը՝ ատամներին, և ծուխը՝ աչքերին, այնպես էլ ծույլ մարդն է իրեն ուղարկողների համար+։ 27  Եհովայի հանդեպ վախը օրեր կավելացնի+, իսկ ամբարիշտների տարիները կկրճատվեն+։ 28  Արդարների ակնկալիքը ուրախություն է+, իսկ ամբարիշտների հույսը կկորչի+։ 29  Եհովայի ճանապարհը ամրոց է անարատի համար+, բայց կործանում է նրանց համար, ովքեր չարիք են գործում+։ 30  Արդարին ոչինչ չի սասանի+ հավիտյան, իսկ ամբարիշտները երկրի վրա չեն բնակվի+։ 31  Արդարի բերանը իմաստության պտուղ է բերում+, բայց նենգավոր լեզուն կվերանա+։ 32  Արդարի շուրթերը հավանություն կգտնեն+, բայց ամբարիշտների բերանում նենգություն կա+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «բռնությունը կփակի ամբարիշտների բերանը»։ Հմմտ. 11-րդ համարի հետ։
Տե՛ս 1։2-ի ծնթ.։
Կամ՝ «կյանքի տանող ճանապարհին է»։