Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Անգե 1։1-15

1  Դարեհ թագավորի թագավորության երկրորդ տարում+՝ վեցերորդ ամսում՝ ամսվա առաջին օրը, Եհովայի խոսքը Անգե+ մարգարեի միջոցով եղավ Սաղաթիելի+ որդի Զորաբաբելին+՝ Հուդայի կառավարչին+, ու Հովսեդեկի+ որդի Հեսու+ քահանայապետին, և ասվեց.  «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան*+. «Այս ժողովուրդն ասում է. «Ժամանակը չի եկել, ժամանակը չէ, որ Եհովայի տունը կառուցվի»»»+։  Եհովայի խոսքը դարձյալ եղավ Անգե մարգարեի միջոցով, և ասվեց.  «Իսկ ժամանա՞կն է, որ դուք բնակվեք փայտակերտ տներում+, մինչ այս տունը ավերակների մեջ է+։  Եվ հիմա այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ուշադրություն դարձրեք ձեր ճանապարհներին+։  Շատ սերմ եք ցանում, բայց քիչ եք հավաքում+։ Ուտում եք, բայց չեք կշտանում+։ Խմում եք, բայց չեք հագենում*։ Հագուստներ եք հագնում, բայց չեք տաքանում։ Վարձկանը վարձվում է, որ իր աշխատավարձը ծակ քսակի մեջ դնի»»+։  «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ուշադրություն դարձրեք ձեր ճանապարհներին»+։  «Լե՛ռը բարձրացեք և փայտանյո՛ւթ բերեք+։ Կառուցե՛ք այդ տունը+, որ հավանություն տամ դրան+ և փառավորվեմ»+,– ասում է Եհովան»։  ««Շատ բանի էիք սպասում, բայց քիչ բան ստացաք+։ Այդ ամենը տուն բերեցիք, բայց ես փչեցի դրա վրա և ցիրուցան արեցի+։ Հանուն ինչի՞+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։– Հանուն իմ տան, որն ավերակների մեջ է, մինչդեռ ձեզնից յուրաքանչյուրն իր տան համար է վազվզում+։ 10  Այդ պատճառով երկինքը ձեզնից հետ պահեց իր ցողը, և երկիրը՝ իր բերքը+։ 11  Եվ ես երկրի, լեռների, հացահատիկի, նոր գինու+, յուղի, հողից բուսած ամեն ինչի, մարդու, ընտանի կենդանու և ձեռքի բոլոր գործերի վրա երաշտ էի բերում»»+։ 12  Այդ ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը+, Հովսեդեկի+ որդի Հեսու քահանայապետը և ժողովրդից մնացած բոլոր մարդիկ լսեցին իրենց Աստված Եհովայի ձայնին+ ու Անգե+ մարգարեի խոսքերին, քանի որ իրենց Աստված Եհովան էր նրան ուղարկել։ Ժողովուրդը սկսեց վախենալ Եհովայից+։ 13  Եհովայի պատգամաբեր+ Անգեն շարունակեց խոսել ժողովրդի հետ՝ Եհովայից ստացած հանձնարարության համաձայն+։ Նա ասաց. ««Ես ձեզ հետ եմ»+,– ասում է Եհովան»։ 14  Եհովան արթնացրեց Սաղաթիելի որդի Զորաբաբելի՝ Հուդայի կառավարչի ոգին+, Հովսեդեկի որդի Հեսու+ քահանայապետի ոգին, ինչպես նաև ժողովրդից մնացած բոլոր մարդկանց ոգին, և նրանք մտան ու սկսեցին Զորքերի Տեր Եհովայի՝ իրենց Աստծու տանը գործ անել+։ 15  Դա տեղի ունեցավ Դարեհ+ թագավորի թագավորության երկրորդ տարում՝ վեցերորդ ամսվա քսանչորսերորդ օրը։

Ծանոթագրություններ

Անգեի մարգարեության մեջ այս արտահայտությունը հանդիպում է 14 անգամ։
Բռց.՝ «չեք հարբում»։