Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամոս 9։1-15

9  Ես տեսա Եհովային՝ կանգնած զոհասեղանի վերևում+, և նա ասաց. «Հարվածի՛ր սյան գլխին, որ հիմքն էլ սասանվի։ Կտրի՛ր նրանց գլուխները՝ բոլորի գլուխները+, իսկ մնացածին ես սրով կսպանեմ։ Փախուստի դիմողներից ոչ մեկը չի կարողանա փախչել, և ազատվածներից ոչ մեկը չի կարողանա փրկվել+։  Եթե նրանք գետինը փորեն, որ գերեզմանում* թաքնվեն, այնտեղից էլ իմ ձեռքը դուրս կբերի նրանց+։ Եթե բարձրանան երկինք, այնտեղից էլ կիջեցնեմ նրանց+։  Եթե թաքնվեն Կարմեղոսի գագաթին, այնտեղ էլ կփնտրեմ ու կբռնեմ նրանց+։ Եթե իմ աչքերից թաքնվեն ծովի+ հատակում, այնտեղ օձի՛ն կհրամայեմ, որ խայթի նրանց։  Եվ եթե թշնամիները գերության տանեն նրանց, այնտեղ էլ սրին կհրամայեմ, որ սպանի նրանց+։ Իմ աչքերը նրանց վրա կլինի չարիքի համար և ոչ թե բարիքի+։  Գերիշխան Տերը՝ Զորքերի Տեր Եհովան, Նա է, որի հպումից երկիրը հալվում է+։ Երկրի բոլոր բնակիչները կսգան+։ Այն ամբողջովին կբարձրանա Նեղոսի պես ու կհանդարտվի Եգիպտոսի Նեղոսի պես+։  «Ահա՛ նա, ով աստիճաններ է շինում երկնքում+, ով իր երկնակամարն է հաստատում երկրի վրա+, ով իր մոտ է կանչում ծովի ջրերը+, որ թափի երկրի երեսին+. նրա անունը Եհովա է»+։  «Մի՞թե դուք, ո՛վ Իսրայելի որդիներ, քուշեցիների* որդիների պես չեք ինձ համար,– ասում է Եհովան։– Մի՞թե ես Իսրայելին չհանեցի Եգիպտոսից+, փղշտացիներին+՝ Կրետեից և Ասորիքին՝ Կիրից»+։  «Գերիշխան Տեր Եհովայի աչքերը մեղավոր թագավորության վրա են+, և նա կոչնչացնի այն երկրի երեսից+։ Բայց ես ամբողջովին չեմ ոչնչացնի Հակոբի տունը+,– ասում է Եհովան։–  Ես հրաման կտամ և բոլոր ազգերի մեջ կմաղեմ Իսրայելի տունը+, ինչպես որ հացահատիկն են մաղում, և ոչ մի քար չի ընկնի։ 10  Նրանք սրով կմեռնեն՝ իմ ժողովրդի բոլոր մեղավորները+, որոնք ասում են. «Աղետը մեզ չի մոտենա, այն չի հասնի մեզ»»+։ 11  «Այդ օրը ես կբարձրացնեմ+ Դավթի ընկած+ տաղավարը+ ու կնորոգեմ նրա ճեղքերը։ Նրա ավերակները կվերականգնեմ և կշինեմ այն, ինչպես վաղեմի օրերում+, 12  որպեսզի նրանք տիրանան Եդոմից+ մնացածին, նաև բոլոր ազգերին, որոնք իմ անունով են կոչվում»+,– ասում է Եհովան՝ այս բանն անողը։ 13  «Ահա օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ հերկողը կհասնի հնձվորին+, խաղող ճմլողը՝ սերմ ցանողին+։ Լեռներից քաղցր գինի կկաթի+, և բոլոր բլուրները կհալվեն+։ 14  Ես կվերադարձնեմ իմ Իսրայել ժողովրդի գերիներին+, նրանք կվերաշինեն ամայացած քաղաքներն ու կբնակվեն դրանցում+։ Խաղողի այգիներ կտնկեն և կխմեն դրանց գինին, այգիներ կգցեն և կուտեն դրանց պտուղը»+։ 15  «Ես կտնկեմ նրանց իրենց երկրում, և նրանք այլևս արմատախիլ չեն լինի այն երկրից, որը ես նրանց եմ տվել»+,– ասում է քո Աստված Եհովան»։

Ծանոթագրություններ

Եբրայերեն՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
LXXVg-ում՝ «եթովպացիների»։