Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամոս 7։1-17

7  Ահա թե ինչ ցույց տվեց ինձ Գերիշխան Տեր Եհովան. նա մորեխի երամ ուղարկեց, երբ ուշ ցանքը* սկսել էր ծլել+։ Դա այն ցանքն էր, որն արվում էր թագավորի խոտը հնձելուց հետո։  Երբ այն ամբողջությամբ կերավ երկրի բուսականությունը, ես ասացի. «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, խնդրում եմ, ների՛ր նրանց+։ Ինչպե՞ս որևէ մեկը կանգուն կմնա Հակոբից։ Չէ՞ որ նա փոքր է»+։  Եվ Եհովան ափսոսաց դրա համար+։ «Դա չի պատահի»,– ասաց Եհովան։  Ահա թե ինչ ցույց տվեց ինձ Գերիշխան Տեր Եհովան. Գերիշխան Տեր Եհովան իր ժողովրդի հետ վեճ սկսեց, որը կրակով էր լուծվելու+։ Եվ կրակը լափեց ջրերի հսկայական անդունդը ու խժռեց մի հողակտոր։  Ես ասացի. «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, խնդրում եմ, մի՛ արա+։ Ինչպե՞ս որևէ մեկը կանգուն կմնա Հակոբից։ Չէ՞ որ նա փոքր է»+։  Եվ Եհովան ափսոսաց դրա համար+։ «Սա էլ չի պատահի»,– ասաց Գերիշխան Տեր Եհովան։  Ահա թե ինչ ցույց տվեց նա ինձ. Եհովան կանգնած էր պարսպի վրա, որն ուղղալարով+ էր շինված, և նրա ձեռքին ուղղալար կար։  Հետո Եհովան հարցրեց ինձ. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛ս»։ Ես էլ պատասխանեցի՝ ուղղալար։ Եվ Եհովան շարունակեց. «Ահա ես ուղղալար եմ կախում իմ Իսրայել ժողովրդի մեջ+։ Ես այլևս չեմ ներելու նրանց+։  Իսահակի բարձունքները+ կամայանան, Իսրայելի սրբարանները+ կավերվեն+, և ես սրով դուրս կգամ Հերոբովամի* տան դեմ»+։ 10  Բեթելի քահանա+ Ամասիան Իսրայելի թագավոր Հերոբովամի+ մոտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Ամոսը քո դեմ դավադրություն է կազմակերպել հենց Իսրայելի տան մեջ+։ Երկիրը չի կարող հանդուրժել նրա բոլոր խոսքերը+, 11  որովհետև Ամոսն այսպես է ասում. «Հերոբովամը սրով կմեռնի, իսկ Իսրայելը իր երկրից անպատճառ կաքսորվի»»+։ 12  Ամասիան ասաց Ամոսին. «Ո՛վ տեսանող+, գնա՛, փախի՛ր Հուդայի երկիր։ Այնտե՛ղ հաց կեր և այնտե՛ղ մարգարեացիր։ 13  Իսկ Բեթելում այլևս չմարգարեանա՛ս+, որովհետև այն թագավորի սրբարանն է+ ու թագավորության տունը»։ 14  Ի պատասխան՝ Ամոսն ասաց Ամասիային. «Ես մարգարե չեմ եղել, ոչ էլ մարգարեի որդի+, այլ հովիվ+ ու ժանտաթուզ ծակող եմ եղել։ 15  Եհովան վերցրեց ինձ հոտից, և Եհովան ասաց ինձ. «Գնա՛, մարգարեացի՛ր իմ Իսրայել ժողովրդին»+։ 16  Իսկ այժմ լսի՛ր Եհովայի խոսքը. «Քանի որ դու ասում ես՝ «չմարգարեանա՛ս Իսրայելի դեմ+ ու Իսահակի տան դեմ ոչ մի բան չխոսե՛ս»+, 17  դրա համար այսպես է ասում Եհովան. «Կինդ քաղաքում մարմնավաճառ կդառնա+, որդիներդ ու աղջիկներդ սրով կընկնեն, երկիրդ չափման լարով կբաժանվի, դու անմաքուր երկրում կմեռնես+, իսկ Իսրայելը իր երկրից անպատճառ կաքսորվի»»»+։

Ծանոթագրություններ

Տեղի էր ունենում հունվար և փետրվար ամիսներին։ Տե՛ս հավելված 18։
Այսինքն՝ Հովասի որդի Հերոբովամ II-ի։ Տե՛ս 1։1-ը։