Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամբակում 3։1-19

3  Ամբակում մարգարեի աղոթք-ողբերգը.  «Ո՛վ Եհովա, ես լուր եմ լսել քո մասին+։ Քո գործերից ես վախով եմ լցվել, ո՛վ Եհովա+։ Քեզ հարմար ժամանակին* կյանքի բեր դրանց, քեզ հարմար ժամանակին հայտնիր դրանց մասին։ Բարկությունդ թափելիս հիշիր քո ողորմության մասին+։  Աստված եկավ Թեմանից, Սուրբը՝ Փառան լեռից+։ (Սելա*)+ Նրա վեհությունը ծածկեց երկինքը+, և երկիրը լցվեց նրան ուղղված գովաբանությամբ+։  Նրա պայծառությունը լույսի պես էր+, երկու ճառագայթներ էին արձակվում նրա ձեռքից, և դրանում էր նրա զորության թաքստոցը+։  Նրա առաջից համաճարակ էր գնում+, և նրա ոտքերից տենդ էր դուրս գալիս+։  Նա կանգ առավ, որ ցնցի երկիրը+։ Նայեց, ու ազգերը վախից վեր թռան+։ Հավերժական լեռները ջարդուփշուր եղան+, դարավոր բլուրները խոնարհվեցին+։ Այսպիսին են նրա վաղեմի ճանապարհները։  Ես տեսա, որ Քուշանի վրանները տանջվում էին։ Մադիանի+ վրանի պաստառները տագնապահար եղան+։  Մի՞թե գետերի վրա, ո՛վ Եհովա, մի՞թե գետերի վրա էր բորբոքվել բարկությունդ+, կամ մի՞թե ծովի հանդեպ էիր ցասումով լցվել+, երբ հեծել էիր ձիերդ+. կառքերդ փրկություն էին բերում+։  Քո աղեղը մերկացել է+, ցեղերն արդեն երդումներ են տվել+։ (Սելա) Երկիրը գետերով ես բաժանել+։ 10  Լեռները տեսան քեզ, և սուր ցավը խոցեց նրանց+։ Ամպրոպ անցավ, ջրերի անդունդը ձայն տվեց+ և վեր բարձրացրեց իր ձեռքերը։ 11  Արևն ու լուսինը կանգ առան+ իրենց վեհաշուք բնակատեղում+։ Լույսի պես էին թռչում քո նետերը+։ Նիզակդ կայծակի պես փայլատակում էր+։ 12  Դատապարտությամբ էիր քայլում երկրով մեկ, բարկությամբ կալսում էիր ազգերին+։ 13  Դուրս եկար քո ժողովրդի փրկության համար+, որպեսզի փրկես օծյալիդ։ Գլխավորին կտոր-կտոր արեցիր ամբարշտի տանը+։ Մինչև կտուրը այն քարուքանդ է եղել, և բացվել է նրա հիմքը+։ (Սելա) 14  Նրա իսկ զենքով դու խոցեցիր+ նրա ռազմիկների գլուխը, երբ փոթորկի պես եկան ինձ ցիրուցան անելու+։ Նրանք ցնծում էին նրանց պես, ովքեր մտադրվում են ծածուկ տեղում խժռել հարստահարվածին+։ 15  Քո ձիերով դու անցար ծովի միջով, շատ ջրերի հորձանքով+։ 16  Ես լսեցի, և ներսս դող ընկավ։ Այդ լուրից շուրթերս դողացին, ոսկորներիս մեջ փտություն մտավ+, այդ ժամանակ տագնապահար եղա։ Բայց ես հանգիստ կսպասեմ նեղության օրվան+, որը գալու է և հարձակվելու է ժողովրդի վրա+։ 17  Նույնիսկ եթե թզենին չծաղկի+ ու որթատունկի վրա պտուղ չլինի, նույնիսկ եթե ձիթենին բերք չտա և դարավանդները՝ կերակուր+, նույնիսկ եթե հոտերին դուրս անեն փարախներից և ցանկապատի հետևում նախիր չլինի+, 18  Ես, միևնույնն է, կցնծամ Եհովայով+, կուրախանամ իմ փրկության Աստծով+։ 19  Գերիշխան Տեր Եհովան իմ զորությունն է+. նա իմ ոտքերը եղնիկի ոտքերի պես կդարձնի+ և ինձ բարձր տեղերով կքայլեցնի»+։ Նվագավարին՝ իմ լարային նվագարաններով։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «տարիների մեջ»։
Երաժշտ. դադար։ Տե՛ս Սղ 3։2-ի ծնթ.։