Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Աբդիա 1։1-21

 Աբդիայի տեսիլքը։ Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան Եդոմի մասին+. «Մենք լուր լսեցինք Եհովայից, և ազգերի մեջ մի պատգամաբեր ուղարկվեց, որ ասի. «Վե՛ր կաց, ո՛վ ժողովուրդ, եկ պատերազմի՛ դուրս գանք նրա դեմ»»+։  «Ահա ես փոքր եմ դարձրել քեզ ազգերի մեջ+։ Դու խիստ արհամարհված ես+։  Սրտիդ հանդգնությունը խաբել է քեզ+, ո՛վ ժայռի խոռոչներում բնակվող+։ Դու բարձունքում ես բնակվում և ասում ես քո սրտում. «Ո՞վ ինձ կիջեցնի երկիր»։  Եթե արծվի պես բարձրացնես քո դիրքը կամ աստղերի մեջ դնես քո բույնը, միևնույնն է, ես կիջեցնեմ քեզ այնտեղից»+,– ասում է Եհովան։  «Եթե գողեր գային քեզ մոտ, եթե կողոպտիչներ գային գիշերով, ապա ի՞նչ աստիճանի կավերվեիր+։ Մի՞թե նրանք չէին գողանա իրենց ուզածի չափ։ Կամ եթե խաղող հավաքողները գային քեզ մոտ, մի՞թե մնացորդներ չէին թողնի+։  Օ՜, որքա՜ն մանրակրկիտ խուզարկվեց Եսավը+։ Ինչպե՜ս գտնվեցին նրա թաքցված գանձերը։  Նրանք մինչև սահման ուղարկեցին քեզ։ Քեզ հետ ուխտի մեջ գտնվող բոլոր մարդիկ խաբեցին+ քեզ։ Քեզ հետ խաղաղության մեջ լինող մարդիկ հաղթեցին քեզ+։ Քեզ հետ հաց ուտողները ցանցով թակարդ կդնեն քեզ համար. դու խորաթափանցություն չունեցողի պես կլինես+։  Չէ՞ որ դա տեղի կունենա հենց այդ օրը»,– ասում է Եհովան։ «Եդոմից կվերացնեմ իմաստուններին+ ու Եսավի լեռնային շրջաններից՝ խորաթափանցությունը։  Ո՛վ Թեման+, քո զորավորները կսարսափեն+, քանի որ Եսավի լեռնային շրջանից ամեն մեկը սպանվելով կվերանա+։ 10  Քո եղբայր Հակոբի հանդեպ դրսևորած բռնության պատճառով+ ամոթը կպատի քեզ+, և դու ընդմիշտ կվերանաս+։ 11  Այն օրը, երբ դու մի կողմ քաշված կանգնել էիր, այն օրը, երբ օտարականները նրա զորքերը գերի տարան+, և բոլորովին օտար մարդիկ ներխուժեցին նրա դարպասով+ ու Երուսաղեմի վրա վիճակ գցեցին+, դու ինքդ նրանցից մեկի պես էիր։ 12  Այն օրը, երբ եղբայրդ դժբախտության մեջ էր, դու չպետք է չարախնդորեն նայեիր նրան+։ Այն օրը, երբ Հուդայի որդիները կործանվում էին, դու չպետք է ուրախանայիր+ ու նրանց նեղության օրը չպետք է բերանդ լայն բաց անեիր։ 13  Այն օրը, երբ իմ ժողովուրդը աղետի մեջ էր, նրա դարպասով չպետք է մտնեիր+։ Այն օրը, երբ նա աղետի մեջ էր, դու չպետք է նայեիր նրա կործանմանը, դու չպետք է ձեռք մեկնեիր նրա հարստությանը այն օրը, երբ նա աղետի մեջ էր+։ 14  Դու չպետք է կանգնեիր ճանապարհների խաչմերուկում՝ ազատվածներին կոտորելու համար+, նեղության օրը դու չպետք է վերապրածներին մատնեիր թշնամիների ձեռքը+, 15  քանի որ մոտ է Եհովայի օրը, երբ նա դուրս կգա բոլոր ազգերի դեմ+։ Ինչպես որ դու արեցիր, այդպես էլ քեզ կանեն+։ Նրա հանդեպ քո վերաբերմունքը քո գլխին կգա+։ 16  Ինչպես որ իմ սուրբ լեռան վրա խմեցիք իմ բարկության բաժակից, այդպես էլ բոլոր ազգերը անդադար պիտի խմեն+։ Նրանք կխմեն, կուլ կտան ու կչքվեն, ասես երբեք չեն եղել։ 17  Ազատվածները Սիոն լեռան վրա կլինեն+, և այն սուրբ կդառնա+։ Եվ Հակոբի տունը կտիրի այն ամենին, ինչին պետք է տիրեր+։ 18  Հակոբի տունը կրակ կդառնա+, Հովսեփի տունը՝ բոց, իսկ Եսավի տունը՝ ծղոտ+։ Նրանք կայրեն ու կկլանեն նրան։ Եսավի տանը վերապրող չի լինի+, որովհետև Եհովան ինքն է ասել։ 19  Նրանք կտիրեն Նեգևին ու Եսավի լեռնային շրջանին+, Շեֆելային ու փղշտացիների երկրին+։ Նրանք կտիրեն Եփրեմի երկրին+ ու Սամարիայի երկրին+, և Բենիամինը կտիրի Գաղաադին+։ 20  Այս բերդապատնեշի+ հետևում գտնվող աքսորյալներին՝ Իսրայելի որդիներին, կպատկանի այն, ինչին տիրել են քանանացիները+, ընդհուպ մինչև Սարեփթա+։ Եվ Երուսաղեմից աքսորվածները, որոնք Սեֆարադում էին, կտիրեն Նեգևի քաղաքներին+։ 21  Փրկիչները+ կբարձրանան Սիոն լեռը+, որպեսզի դատեն Եսավի լեռնային շրջանը+։ Եվ թագավորությունը Եհովային կպատկանի»+։

Ծանոթագրություններ