Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 3 2017

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Երբևէ արդարություն կլինի՞ երկրի վրա

Ձեր կարծիքով՝

  • այո

  • ոչ

  • միգուցե

Աստվածաշունչն ասում է

«Գիտեմ, որ Եհովան կպաշտպանի խեղճի դատը, արդարադատություն կգործադրի աղքատների համար» (Սաղմոս 140։12Աստծու Թագավորությունը իրական արդարություն կհաստատի երկրի վրա։

Ուրիշ ի՞նչ կարող ենք իմանալ Աստվածաշնչից

  • Աստված տեսնում է աշխարհում տիրող անարդարությունը և կվերացնի այն (Ժողովող 5։8

  • Աստծու հաստատած արդարության շնորհիվ երկրի վրա խաղաղություն և ապահովություն կտիրի (Եսայիա 32։16–18

Աստված մարդկանց մի խմբին մյուսից բա՞րձր է դասում

Ոմանց կարծիքով՝ Աստված մարդկանց որոշ խմբերի օրհնում է, իսկ որոշ խմբերի՝ անիծում։ Ուրիշներն էլ մտածում են, որ Աստված բոլոր մարդկանց նույն ձևով է վերաբերվում։ Դո՞ւք ինչ եք կարծում։

Աստվածաշունչն ասում է

«Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35)։ Աստծու համար բոլոր մարդիկ հավասար են։

Ուրիշ ի՞նչ կարող ենք իմանալ Աստվածաշնչից

  • Աստվածաշունչը «բարի լուր» է հայտնում «ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» մարդկանց (Հայտնություն 14։6