Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ № 1 2017

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵՍ ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Աստվածաշնչի ընթերցանություն. ինչպե՞ս սկսել

Աստվածաշնչի ընթերցանություն. ինչպե՞ս սկսել

Ի՞նչը կօգնի, որ հաճույք ստանաք Աստվածաշնչի ընթերցանությունից և հնարավորինս շատ օգուտ քաղեք։ Նկատի առեք հետևյալ հինգ խորհուրդները, որոնք շատերին են օգնել։

Նպաստավոր պայմաններ ստեղծեք։ Ընտրեք մի հանգիստ անկյուն և այնպես արեք, որ ոչինչ չշեղի ձեզ։ Փորձեք կենտրոնանալ ընթերցվող նյութի վրա։ Լավ լուսավորությունը և մաքուր օդը նույնպես կարող են օգնել, որ ընթերցանությունից հնարավորինս շատ օգուտ քաղեք։

Կարդացեք ճիշտ տրամադրվածությամբ։ Աստվածաշունչը մեր երկնային Հոր խոսքն է։ Եթե ցանկանում եք առավելագույնս օգուտ քաղել դրանից, կարդացեք այնպիսի տրամադրվածությամբ, ինչպիսին ունեն փոքր երեխաները, որոնք միշտ պատրաստ են սովորելու իրենց հոգատար ծնողներից։ Եթե կանխակալ կարծիք ունեք Աստվածաշնչի վերաբերյալ, մի՛ կենտրոնացեք դրա վրա։ Թույլ տվեք, որ Աստված սովորեցնի ձեզ (Սաղմոս 25։4

Ընթերցելուց առաջ աղոթեք։ Աստվածաշնչում Աստծու մտքերն են գրված, ուստի այն հասկանալու համար նրա օգնության կարիքն ունենք։ Աստված խոստանում է իր «սուրբ ոգին տալ նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկաս 11։13)։ Սուրբ ոգու օգնությամբ կկարողանաք հասկանալ Աստծու մտածելակերպը, իսկ ժամանակի ընթացքում կիմանաք «նույնիսկ Աստծու խորունկ գաղտնիքները» (1 Կորնթացիներ 2։10

Այնպես կարդացեք, որ հասկանաք։ Պարզապես մի՛ ընթերցեք ու անցեք առաջ, այլ խորությամբ մտածեք կարդացածի շուրջ։ Ինքներդ ձեզ հարցրեք. «Ի՞նչ հատկություններ է դրսևորել աստվածաշնչյան տվյալ կերպարը։ Ինչպե՞ս կարող եմ ընթերցածս կիրառել կյանքում»։

Կոնկրետ նպատակներ ունեցեք։ Ընթերցանությունը առավել արդյունավետ դարձնելու համար նպատակ դրեք այնպիսի բաներ սովորելու, որոնք ձեր կյանքը դեպի լավը կփոխեն։ Օրինակ՝ ձգտեք ավելի շատ բան սովորել Աստծու մասին, դառնալ ավելի լավ անձնավորություն, ավելի լավ ամուսին կամ կին։ Այնուհետև Աստվածաշնչից այնպիսի հատվածներ ընթերցեք, որոնք կօգնեն ձեզ հասնելու ձեր նպատակներին։ *

Վերոնշյալ հինգ խորհուրդները կօգնեն, որ սկսեք կարդալ Աստվածաշունչը և օգուտ քաղեք դրանից։ Իսկ ի՞նչ կարող եք անել, որ ձեր ընթերցանությունը ավելի հետաքրքիր լինի։ Հաջորդ հոդվածում կխոսվի այդ մասին։

^ պարբ. 8 Եթե չեք կողմնորոշվում, թե որ հատվածներն ընթերցեք, կարող եք դիմել Եհովայի վկաներին, որոնք սիրով կաջակցեն ձեզ։