Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ № 1 2017

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵՍ ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Ինչո՞ւ արժե կարդալ Աստվածաշունչը

Ինչո՞ւ արժե կարդալ Աստվածաշունչը

«Մտածում էի՝ Աստվածաշունչը շատ դժվար է հասկանալ» (Ջուվի)։

«Ինձ թվում էր՝ այն ձանձրալի գիրք է» (Քուինի)։

«Երբ տեսնում էի, թե ինչ հաստափոր գիրք է Աստվածաշունչը, ուղղակի չէի ուզում այն կարդալ» (Էզեկիել)։

Գուցե դուք է՞լ եք ցանկացել կարդալ Աստվածաշունչը, բայց վերը նշված պատճառներով վարանել եք դա անել։ Շատերը կարծում են, թե այն կարդալը չափազանց դժվար է։ Սակայն դուք կարող եք Սուրբ Գրքի ընթերցանությունը հետաքրքիր դարձնել։ Թերևս զարմանաք՝ իմանալով, որ այս գիրքը կարող է օգնել ձեզ ապրելու ավելի երջանիկ և իմաստալից կյանքով։ Չէի՞ք ցանկանա կարդալ Աստվածաշունչը և օգուտ քաղել դրանից։

Տեսնենք, թե այդ գրքի ընթերցանությունից ոմանք ինչ օգուտ են ստացել։

Էզեկիելը, որը 20-ն անց երիտասարդ է, ասում է. «Նախկինում ես նման էի մի մարդու, ով մեքենա է վարում՝ չիմանալով, թե ուր է գնում։ Բայց Աստվածաշնչի ընթերցանությունը օգնեց ինձ կյանքս իմաստալից դարձնելու։ Այս գիրքը այնպիսի խորհուրդներ է տալիս, որոնք կիրառելի են կյանքի բոլոր ոլորտներում»։

Ֆրիդան, որը նույնպես 20-ն անց է, խոստովանում է. «Ես բարկացկոտ անձնավորություն էի։ Բայց Աստվածաշունչը կարդալով՝ սկսեցի ինքնատիրապետում զարգացնել, ինչի շնորհիվ այժմ ավելի հեշտ եմ շփվում մարդկանց հետ և ավելի շատ ընկերներ ունեմ»։

Յունիսը, որը 50-ն անց կին է, պատմում է. «Աստվածաշունչն օգնում է, որ ավելի լավ մարդ դառնամ և ձերբազատվեմ վատ սովորություններից»։

Այս և միլիոնավոր այլ մարդկանց պես՝ դուք էլ կարող եք օգուտ քաղել Աստվածաշնչի ընթերցանությունից և ձեր կյանքն ավելի երջանիկ դարձնել (Եսայիա 48։17, 18)։ Օրինակ՝ Աստվածաշունչը օգնում է 1) ճիշտ որոշումներ կայացնել, 2) իսկական ընկերներ գտնել, 3) հաղթահարել սթրեսը և 4) իմանալ Աստծու մասին ճշմարտությունը, ինչը ամենակարևոր բանն է։ Աստվածաշնչում գրված խորհուրդները Աստծուց են, իսկ նա վատ խորհուրդներ չի տալիս։ Ուստի երբեք չեք ափսոսա, եթե հետևեք դրանց։

Դժվարը սկսելն է։ Իսկ ի՞նչը կօգնի, որ սկսեք կարդալ Աստվածաշունչը և ձեր ընթերցանությունը հաճելի դարձնեք։