Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՍԿԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Օգնություն՝ Աստվածաշունչը հասկանալու համար

Օգնություն՝ Աստվածաշունչը հասկանալու համար

Պատկերացրեք, թե կյանքում առաջին անգամ գնացել եք օտար երկիր։ Այդ երկրի բնակիչները, տեղի սովորույթները, կերակրատեսակները և դրամական միավորը բոլորովին անծանոթ են ձեզ։ Բնական է, որ դուք սկզբում շփոթության ու տարակուսանքի մեջ կընկնեք և կցանկանաք, որ ինչ-որ մեկը օգնի ձեզ։

Նմանատիպ զգացումներ գուցե ունենաք նաև Աստվածաշունչը առաջին անգամ կարդալիս։ Ընթերցելով այն՝ դուք կհայտնվեք հին ժամանակների մի աշխարհում, որտեղ շատ բաներ անծանոթ են ձեզ։ Օրինակ՝ այնտեղ կկարդաք փղշտացիներ կոչվող մի ժողովրդի մասին, նաև «հագուստները պատռելու» տարօրինակ սովորության մասին կամ մանանա կոչվող ինչ-որ ուտելիքի և դրախմա կոչվող մետաղադրամի մասին (Ելք 16։31; Հեսու 13։2; 2 Սամուել 3։31; Ղուկաս 15։9)։ Այս ամենը գուցե ձեզ շփոթության մեջ գցի։ Եվ ինչպես օտար երկիր այցելելու պարագայում, այնպես էլ այս դեպքում դուք հավանաբար ուրախ կլինեք, որ ինչ-որ մեկը օգնի ձեզ և ամեն ինչ բացատրի։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ

Սկսած մ.թ.ա. 16-րդ դարից, երբ սկսեցին գրվել Աստվածաշնչի սուրբ գրքերը, մարդկանց միշտ օգնություն է տրվել գրվածը հստակ հասկանալու համար։ Օրինակ՝ Աստվածաշնչում նշվում է, որ Մովսեսը՝ Իսրայել ազգի առաջին առաջնորդը, «սկսեց բացատրել» ժողովրդին այն ամենը, ինչ գրված էր (2 Օրենք 1։5

Դրանից մոտ տասը դար հետո էլ կային հմուտ ուսուցիչներ, որոնք բացատրում էին սուրբ գրքերը։ Մ.թ.ա. 455-ին հրեաների մի մեծ բազմություն, այդ թվում շատ երեխաներ հավաքվել էին Երուսաղեմի հրապարակում։ Իսկ Աստծու Խոսքի ուսուցիչները նրանց համար «բարձրաձայն կարդում էին [սուրբ] գրքից»։ Կարդալուց բացի, նրանք նաև «օգնում էին ժողովրդին հասկանալու կարդացածը» (Նեեմիա 8։1–8

Հինգ դար անց նմանատիպ կրթական աշխատանք էր կատարում նաև Հիսուս Քրիստոսը։ Ժողովուրդը նրան գլխավորաբար ճանաչում էր որպես ուսուցիչ (Հովհաննես 13։13)։ Նա ուսուցանում էր մեծ խմբերի, նաև առանձին անհատների։ Օրինակ՝ մի անգամ Հիսուսը մի մեծ բազմության առջև ներկայացրեց իր հայտնի Լեռան քարոզը։ Աստվածաշունչը նշում է, որ «ժողովուրդը ապշած էր նրա սովորեցնելու կերպի վրա» (Մատթեոս 5։1, 2; 7։28)։ Իսկ մ.թ. 33-ի գարնանը, երբ Հիսուսի երկու աշակերտները գնում էին Երուսաղեմի մոտ գտնվող մի գյուղ, ճանապարհին նրանց միացավ Հիսուսը և սկսեց խոսել նրանց հետ ու «բացատրել Սուրբ Գրքերը» (Ղուկաս 24։13–15, 27, 32

Հիսուսի աշակերտները նույնպես Աստծու Խոսքի հմուտ ուսուցիչներ էին։ Մի անգամ, երբ եթովպացի մի պաշտոնյա կարդում էր Աստծու Խոսքից մի հատված, Հիսուսի աշակերտներից մեկը՝ Փիլիպոսը, մոտեցավ նրան ու հարցրեց. «Հասկանո՞ւմ ես, ինչ որ կարդում ես»։ Եթովպացին պատասխանեց. «Ինչպե՞ս կկարողանամ հասկանալ, եթե մեկը չառաջնորդի ինձ»։ Այդ ժամանակ Փիլիպոսը նրան բացատրեց գրվածի իմաստը (Գործեր 8։27–35

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

Հին ժամանակներում ապրած Աստծու Խոսքի ուսուցիչների նման՝ Եհովայի վկաները օգնում են մարդկանց հասկանալու Աստվածաշունչը։ Նրանք ներկայումս Աստվածաշնչի կրթական գործունեություն են իրականացնում աշխարհի 239 երկրներում (Մատթեոս 28։19, 20)։ Ամեն շաբաթ Եհովայի վկաները ավելի քան ինը միլիոն մարդու ուսուցանում են Աստծու Խոսքը, ընդ որում շատերը ոչ քրիստոնեական երկրներից են։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը անվճար է և կարող է անցկացվել տանը կամ մեկ այլ հարմար վայրում։ Ոմանք նույնիսկ Աստվածաշնչի ուսումնասիրության այդ դասընթացն անցնում են հեռախոսակապի կամ տեսակապի միջոցով։

Կարող եք դիմել Եհովայի վկաներից ցանկացած մեկին, որպեսզի մանրամասնորեն տեղեկանաք, թե ինչ կարող եք անել այդ կրթական ծրագրից օգտվելու համար։ Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ դուք կտեսնեք, որ այն ամենևին էլ խորհրդավոր ու անհասկանալի գիրք չէ, այլ «օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար», ինչի շնորհիվ դուք «լիովին իրազեկ կլինեք, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար» (2 Տիմոթեոս 3։16, 17)։

 

Իմացիր ավելին

Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը

Աստվածաշունչ ուսումնասիրելով միլիոնավոր մարդիկ գտնում են կյանքի կարևոր հարցերի պատասխանները։ Կուզե՞ս միանալ նրանց։

Ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը

Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները հայտնի են նրանով, որ Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն են առաջարկում մարդկանց։ Իմացիր, թե ինչպես է այն անցկացվում։

Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագիր բոլորի համար

Իմացեք Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագրի վերաբերյալ հաճախ տրվող ութ հարցերի պատասխանները։