Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՍՏՎԱԾ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ

Աստծու տեսակետը պատերազմների վերաբերյալ այսօր

Աստծու տեսակետը պատերազմների վերաբերյալ այսօր

Այսօր մարդիկ ճնշումների ու կեղեքումների են ենթարկվում։ Շատերը անդադար աղերսում են Աստծուն, որ օգնի իրենց, և սպասում են, թե երբ կազատվեն այդ կեղեքումներից։ Արդյոք Աստված լսո՞ւմ է նրանց աղոթքները։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր փորձում են պատերազմի միջոցով վերջ դնել կեղեքումներին։ Արդյոք Աստված թիկունք կանգնո՞ւմ է այդ մարդկանց՝ նրանց մղած պատերազմը համարելով արդարացի։

Արմագեդոնն է այն պատերազմը, որի միջոցով վերջ կդրվի բոլոր պատերազմներին

Նախևառաջ նկատի առնենք մի շատ մխիթարական ճշմարտություն. Աստված տեսնում է մարդկության տառապանքը և պատրաստվում է որոշակի քայլեր ձեռնարկել (Սաղմոս 72:13, 14)։ Իր Խոսքում՝ Աստվածաշնչում, նա խոստանում է, որ նրանք, ովքեր «նեղություններ են կրում, թեթևացում» կստանան։ Իսկ ե՞րբ դա կլինի։ «Տեր Հիսուսի հայտնության ժամանակ, երբ նա հայտնվի երկնքից իր զորավոր հրեշտակների հետ.... վրեժ առնելու նրանցից, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին» (2 Թեսաղոնիկեցիներ 1:7, 8)։ Հիսուսի այս հայտնությունը լինելու է ապագայում, երբ սկսվի այն, ինչը Աստվածաշունչը կոչում է «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմ», որը հայտնի է Արմագեդոն անվամբ (Հայտնություն 16:14, 16

Այդ պատերազմի ժամանակ Աստված ոչ թե մարդկանց, այլ իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և հզոր ոգեղեն արարածներին է հանձնարարելու պատերազմ մղել չարության դեմ։ Երկնային զորքերը վերջ են դնելու ամեն տեսակ ճնշումներին ու կեղեքումներին (Եսայիա 11:4; Հայտնություն 19:11–16

Փաստորեն, մինչ օրս Աստծու տեսակետը պատերազմների վերաբերյալ չի փոխվել։ Նա այսօր էլ պատերազմը համարում է կեղեքումներն ու չարությունը վերացնելու օրինավոր և արդարացի միջոց։ Բայց ինչպես  մարդկության ողջ պատմության ընթացքում է եղել, միմիայն Աստված է որոշում՝ երբ պետք է այդպիսի պատերազմ մղվի, և ով պետք է մասնակցի դրան։ Ինչպես տեսանք, Աստված արդեն որոշել է, որ այն պատերազմը, որի միջոցով վերջ է դրվելու չարությանը և վրեժ է առնվելու կեղեքված մարդկանց համար, տեղի է ունենալու ապագայում և այն մղելու է իր Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ Դա նշանակում է, որ Աստված հավանություն չի տալիս ներկայումս երկրի վրա տեղի ունեցող պատերազմներին, անկախ նրանից՝ դրանք վեհ նպատակներով են մղվում, թե ոչ։

Մտածենք մի օրինակի շուրջ։ Ենթադրենք՝ երկու եղբայրներ հոր բացակայության ժամանակ սկսում են վիճաբանել ու կռվել իրար հետ։ Նրանք, մի պահ դադարեցնելով վեճը, որոշում են զանգահարել իրենց հորը, որ լուծեն խնդիրը։ Եղբայրներից մեկը հորն ասում է, թե մյուսն է սկսել վեճը, իսկ մյուսը պնդում է, թե իր եղբայրը վատ է վերաբերվել իրեն։ Նրանցից յուրաքանչյուրը հույս ունի, թե հայրը իր կողմը դիրք կբռնի։ Սակայն երկուսին էլ լսելուց հետո հայրը պատվիրում է նրանց , որ չվիճեն և սպասեն, մինչև ինքը գա տուն ու լուծի խնդիրը։ Եղբայրները մի որոշ ժամանակ սպասում են։ Սակայն շուտով կրկին սկսում են կռվել։ Երբ հայրը վերադառնում է տուն, երկու որդիների վրա էլ բարկանում է ու երկուսին էլ պատժում է իրեն չլսելու և չհնազանդվելու համար։

Այսօր պատերազմող կողմերը հաճախ դիմում են Աստծուն՝ նրա աջակցությունը ստանալու համար։ Սակայն Աստված ներկայումս մղվող պատերազմներում ոչ ոքի կողմը դիրք չի բռնում։ Նա իր Խոսքում՝ Աստվածաշնչում, հստակ ասում է. «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք»։ Նաև պատվիրում է. «Վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար» (Հռոմեացիներ 12:17, 19)։ Ավելին, նա իր Խոսքում հայտնել է, որ մարդիկ պետք է համբերատարությամբ սպասեն, մինչև ինքը միջամտի՝ բերելով Արմագեդոն պատերազմը (Սաղմոս 37:7)։ Երբ ազգերը չեն սպասում, որ Աստված լուծի խնդիրը, և սկսում են կռվել միմյանց դեմ, Աստված այդ պատերազմները համարում է ըմբոստություն և թշնամանքի դրսևորում։ Ուստի այդ պատերազմները հարուցում են նրա արդարացի զայրույթը։ Արմագեդոնի ժամանակ Աստված ցույց կտա իր բարկությունը և մեկընդմիշտ վերջ կդնի ազգերի միջև տեղի ունեցող ընդհարումներին՝ «դադարեցնելով պատերազմները մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 46:9; Եսայիա 34:2)։ Այո՛, Արմագեդոնը կլինի այն պատերազմը, որի միջոցով վերջ կդրվի բոլոր պատերազմներին։

Պատերազմներին վերջ դնելը այն բազում օրհնություններից մեկն է, որ կբերի Աստծու Թագավորությունը։ Հիսուսը այս կառավարության մասին նշել է իր հանրահայտ աղոթքում. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6:10)։ Աստծու Թագավորությունը կվերացնի ոչ միայն պատերազմները, այլև դրանց բուն պատճառը՝ չարությունը (Սաղմոս 37:9, 10, 14, 15 * Զարմանալի չէ, որ Հիսուսի հետևորդները անհամբերությամբ սպասում են Աստծու Թագավորության օրհնություններին (2 Պետրոս 3:13

Իսկ որքա՞ն ժամանակ պետք է սպասենք, մինչև Աստծու Թագավորությունը վերջ դնի ամեն տեսակ տառապանքին, կեղեքումներին և չարությանը։ Աստվածաշնչի մարգարեությունների կատարումը ցույց է տալիս, որ մենք ապրում ենք այս համակարգի «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3:1–5 * Շուտով Աստծու Թագավորությունը Արմագեդոն պատերազմի միջոցով վերջ կդնի այս վերջին օրերի դժվար ժամանակներին։

Ինչպես արդեն նշվեց, այս վերջնական պատերազմի ժամանակ կկործանվեն նրանք, ովքեր «չեն հնազանդվում մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին» (2 Թեսաղոնիկեցիներ 1:8)։ Սակայն հիշենք, որ Աստծուն հաճույք չի պատճառում որևէ մեկի մահը, այդ թվում չարագործի (Եզեկիել 33:11)։ Քանի որ Աստված «չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի», նա այժմ հոգ է տանում, որ Տեր Հիսուսի մասին բարի լուրը «քարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար», նախքան կգա վերջը (2 Պետրոս 3:8, 9; Մատթեոս 24:14; 1 Տիմոթեոս 2:3, 4)։ Այո՛, Եհովայի վկաների համաշխարհային քարոզչական գործի միջոցով մարդիկ այսօր հնարավորություն ունեն ճանաչելու Աստծուն, ընդունելու Հիսուսի մասին բարի լուրը և տեսնելու այն ժամանակները, երբ երկրի վրա այլևս պատերազմներ չեն լինի։

^ պարբ. 9 Աստծու Թագավորությունը նաև կվերացնի մահը՝ մարդկության թշնամուն։ Ինչպես նշվում է այս ամսագրի «Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ» հոդվածում, Աստված հարություն կտա անհամար մարդկանց, այդ թվում ողջ պատմության ընթացքում պատերազմների զոհ դարձածներին։

^ պարբ. 10 Ավելի շատ տեղեկություններ վերջին օրերի մասին կարող եք կարդալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 9-րդ գլխում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Իմացիր ավելին

Ով է իրականում կանգնած պատերազմի ու տառապանքի հետևում

Երկնքում տեղի ունեցած պատերազմը Աստվածաշունչն ինչպե՞ս է կապում երկրի վրա տեղի ունեցած համաշխարհային պատերազմի ու դժբախտությունների հետ։

Ինչո՞ւ Եհովայի վկաները բանակ չեն գնում

Բոլորը գիտեն, որ Եհովայի վկաները բանակ չեն գնում։ Իմացիր, թե որն է մեր դիրքորոշման հիմքը։