Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2015

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Մահացածները նորից կապրե՞ն

Կյանք Ստեղծողը անկասկած կարող է կրկին կյանք տալ

Եհովա Աստված կյանքի Աղբյուրն է (Սաղմոս 36:9)։ Այդ դեպքում մի՞թե տրամաբանական չէ, որ նա կարող է կյանք տալ մահացածներին։ Աստվածաշունչը մեզ վստահեցնում է, որ Աստված ապագայում հենց այդպես էլ կանի (կարդա՛  Գործեր 24:15)։ Սակայն ինչո՞ւ է նա անելու դա։

Մեր Արարիչը մարդկանց ստեղծելիս նպատակադրել էր, որ նրանք հավիտյան ապրեին երկրի վրա (Ծննդոց 1:31; 2:15–17)։ Նրա նպատակը չի փոխվել։ Նա խոր ցավ է զգում՝ տեսնելով, որ մենք ապրում ենք շատ կարճ, այն էլ խնդիրներով ու դժվարություններով լեցուն կյանքով (կարդա՛  Հոբ 14:1, 14, 15)։

Որտե՞ղ են ապրելու հարություն առածները

Արդյո՞ք Աստված ստեղծել էր մարդկանց, որ նրանք ապրեին երկնքում։ Ո՛չ։ Աստված հրեշտակներին էր ստեղծել երկնքում ապրելու համար։ Իսկ մարդկանց ստեղծել էր երկրի վրա ապրելու համար (Ծննդոց 1:28; Հոբ 38:4, 7)։ Եկեք նկատի առնենք այն դեպքերը, երբ Հիսուսը հարություն տվեց մարդկանց։ Նա այդ մահացած մարդկանց կրկին կյանք տվեց, որ նրանք ապրեն հենց այստեղ՝ երկրի վրա։ Նմանապես, ապագայում հարություն առած մարդկության մեծ մասը կրկին կապրի երկրի վրա (կարդա՛ Հովհաննես 5:28, 29; 11:44)։

Սակայն Աստված ընտրել է փոքր թվով մարդկանց, որ նրանք, հարություն ստանալով, ապրեն երկնքում, որտեղ կունենան ոգեղեն մարմիններ (Ղուկաս 12:32; 1 Կորնթացիներ 15:49, 50)։ Նրանք Քրիստոսի հետ երկնքից կղեկավարեն երկիրը (կարդա՛  Հայտնություն 5:9, 10)։

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է հարությունը

Գուցե զարմանաս, երբ իմանաս, թե ովքեր են ապագայում կրկին կյանքի վերադառնալու։