Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՍՏՎԱԾ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ

Աստծու տեսակետը պատերազմների վերաբերյալ վաղ անցյալում

Աստծու տեսակետը պատերազմների վերաբերյալ վաղ անցյալում

Հնում ապրած մի ժողովուրդ դաժան ճնշումների էր ենթարկվում։ Նրանք շարունակ աղոթում էին Աստծուն օգնության համար, բայց պատասխան չէին ստանում։ Այդ ժողովուրդը Իսրայելն էր՝ Աստծու ընտրյալ ազգը։ Իսկ նրանց կեղեքողը հզոր մի պետություն էր՝ Եգիպտոսը (Ելք 1։13, 14)։ Տարիներ շարունակ իսրայելացիները սպասում էին, թե երբ է Աստված իրենց ազատելու Եգիպտոսի դաժան բռնատիրությունից։ Ի վերջո եկավ իսրայելացիներին օգնելու Աստծու որոշած ժամանակը (Ելք 3։7–10)։ Աստվածաշունչը հայտնում է, որ Աստված անձամբ պատերազմեց եգիպտացիների դեմ։ Նա Եգիպտոսի վրա մի շարք ավերիչ պատուհասներ բերեց, իսկ հետո Եգիպտոսի թագավորին ու նրա զորքին կործանեց Կարմիր ծովում (Սաղմոս 136։15)։ Եհովան իր ժողովրդի համար հզոր պատերազմող դարձավ (Ելք 15։3, 4

Այն փաստը, որ Աստված ինքը պատերազմեց եգիպտացիների դեմ, ցույց է տալիս, որ նա ոչ բոլոր պատերազմներին է դեմ։ Եղել են նաև դեպքեր, որ նա իր ժողովրդին՝ Իսրայելին է իրավասություն տվել պատերազմ մղելու։ Օրինակ՝ նա պատվիրեց իսրայելացիներին պատերազմել քանանացիների դեմ, որոնք ծայրաստիճան դաժան ու ապականված էին (2 Օրենք 9։5; 20։17, 18)։ Աստված նաև կարգադրեց Իսրայելի Դավիթ թագավորին, որ նա կռվի իր ժողովրդին հարստահարող փղշտացիների դեմ։ Նա նույնիսկ Դավթին սովորեցրեց, թե ինչ մարտավարություն ընտրի, որ հաղթանակ տանի (2 Սամուել 5։17–25

Աստվածաշնչյան այս արձանագրությունները ցույց են տալիս, որ երբ իսրայելացիները ենթարկվում էին ճնշումների և դաժան վերաբերմունքի, Աստված որոշում էր, որ պետք է պատերազմ մղվի իր ժողովրդի պաշտպանության և մաքուր երկրպագության պահպանման համար։ Սակայն նկատի առնենք, թե ինչ երեք առանձնահատկություններ ունեին այն պատերազմները, որոնց Աստված հավանություն էր տալիս։

  1. ԱՍՏՎԱԾ ԷՐ ՈՐՈՇՈՒՄ՝ ՈՎ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ։ Մի անգամ Աստված իսրայելացիներին ասաց. «Այս անգամ դուք չեք պատերազմելու»։ Ո՞րն էր պատճառը։ Աստված ինքն էր պատերազմելու նրանց համար (2 Տարեգրություն 20։17; 32։7, 8)։ Նա այդպես է վարվել բազմաթիվ անգամներ, ինչպես, օրինակ, հոդվածի սկզբում նշված դրվագում։ Սակայն եղել են դեպքեր, երբ Աստված պատվիրել է, որ իր ժողովուրդը՝ Իսրայելը, մղի այն պատերազմները, որոնց ինքը հավանություն է տվել, այսինքն՝ այն պատերազմները, որոնց նպատակը Ավետյաց երկիրը գրավելն ու պաշտպանելն էր (2 Օրենք 7։1, 2; Հեսու 10։40

  2. ԱՍՏՎԱԾ ԷՐ ՈՐՈՇՈՒՄ՝ ԵՐԲ ՊԵՏՔ Է ՄՂՎԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ։ Աստծու ծառաները պետք է համբերությամբ սպասեին, մինչև որ գար չարության ու ճնշումների դեմ  պայքարելու Աստծու նշանակած ժամանակը։ Մինչ այդ նրանք չպետք է իրենց իրավունք վերապահեին պատերազմ սկսելու։ Երբ նրանք չէին սպասում Աստծու առաջնորդությանը, կորցնում էին նրա հավանությունը։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ երբ իսրայելացիները հանդգնում էին պատերազմել առանց Աստծու կարգադրության, հետևանքները հաճախ աղետալի էին լինում։ *

  3. Թեև Աստված պատվիրել էր պատերազմ մղել քանանացիների դեմ, բայց նա ողորմություն ցույց տվեց նրանցից մի քանիսի նկատմամբ, ինչպես, օրինակ, Ռախաբի և նրա ընտանիքի

    ԱՍՏԾՈՒՆ ՀԱՃՈՒՅՔ ՉԻ ՊԱՏՃԱՌՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ՉԱՐԱԳՈՐԾՆԵՐԻ ՄԱՀԸ։ Եհովա Աստված կյանքի Աղբյուրն է և մարդկության Արարիչը (Սաղմոս 36։9)։ Այդ պատճառով նա չի ցանկանում, որ մարդիկ մահանան։ Ցավոք, կան մարդիկ, ովքեր չար մտադրություններ ունեն և ուզում են ճնշել և նույնիսկ սպանել ուրիշներին (Սաղմոս 37։12, 14)։ Այդ չարագործություններին վերջ դնելու համար Աստված երբեմն թույլ է տվել, որ ամբարիշտ ու չար մարդկանց դեմ պատերազմ մղվի։ Բայցևայնպես, այն բոլոր տարիների ընթացքում, երբ Աստված թույլ է տվել իսրայելացիներին այդպիսի պատերազմներ մղել, նա «ողորմած» է եղել նրանց կեղեքիչների նկատմամբ և «չի շտապել բարկանալ» (Սաղմոս 86։15)։ Օրինակ՝ նա պատվիրել էր, որ նախքան իսրայելացիները կպատերազմեին որևէ քաղաքի դեմ, պետք է քաղաքի բնակիչներին «հայտնեին խաղաղության պայմանները», որպեսզի վերջիններս հնարավորություն ունենային փոփոխություններ անելու, ուղղվելու և խուսափելու պատերազմից (2 Օրենք 20։10–13)։ Այդպիսով Աստված ցույց է տվել, որ իրեն «ոչ թե ամբարշտի մահն է հաճույք պատճառում, այլ այն, որ ամբարիշտը հետ դառնա իր ճանապարհից ու ապրի» (Եզեկիել 33։11, 14–16 *

Ինչպես տեսանք, վաղ անցյալում Աստված պատերազմը համարել է չարությանն ու կեղեքմանը վերջ դնելու օրինավոր և արդարացի միջոց։ Բայց ոչ թե մարդիկ, այլ Աստված էր որոշում, թե երբ պետք է մղվեր այդպիսի պատերազմ, և ով պետք է մասնակցեր դրան։ Բայց արդյո՞ք Աստված մեծ խանդավառությամբ և արյունարբու կերպով էր մղում այդ պատերազմները։ Ճիշտ հակառակը՝ նա ատում է բռնությունը (Սաղմոս 11։5)։ Իսկ պատերազմի վերաբերյալ Աստծու տեսակետը փոխվե՞ց առաջին դարում, երբ նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, սկսեց իր ծառայությունը։

^ պարբ. 7 Օրինակ՝ մի անգամ, երբ իսրայելացիները, չլսելով Աստծու հրահանգին, պատերազմեցին ամաղեկացիների ու քանանացիների դեմ, ծանր պարտություն կրեցին (Թվեր 14։41–45)։ Այս դեպքից շատ տարիներ անց հավատարիմ Հովսիա թագավորը առանց Աստծու հավանությունը ստանալու ներքաշվեց մի պատերազմի մեջ և այդ անխոհեմ արարքի պատճառով կորցրեց իր կյանքը (2 Տարեգրություն 35։20–24

^ պարբ. 8 Իսրայելացիները քանանացիների դեմ պատերազմելուց առաջ խաղաղության պայմաններ չհայտնեցին նրանց։ Ինչո՞ւ։ Քանի որ քանանացիներին 400 տարի ժամանակ էր տրվել իրենց չար ճանապարհներից հետ դառնալու համար։ Եվ երբ եկավ այն ժամանակը, որ իսրայելացիները պետք է պատերազմեին քանանացիների դեմ, վերջիններս՝ որպես ժողովուրդ, արդեն անուղղելի չարագործներ էին համարվում Եհովայի աչքին (Ծննդոց 15։13–16)։ Ուստի Աստված պատվիրեց բնաջնջել նրանց։ Սակայն քանանացիների մեջ առանձին անհատներ, ովքեր փոխեցին իրենց սխալ ընթացքը, ողորմության արժանացան (Հեսու 6։25; 9։3–27

Իմացիր ավելին

Ռախաբը «գործերով արդար հայտարարվեց»

Ինչպե՞ս է Ռախաբի պատմությունը փաստում, որ ցանկացած մարդ թանկ է Եհովայի աչքում։ Ի՞նչ կարող ենք սովորել նրա հավատից։