Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2015

 ՀՆՈՒՑ ԵԿԱԾ ԻՄԱՍՏՈՒՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Մեծահոգաբար ներեք

Մեծահոգաբար ներեք

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք.... մեծահոգաբար ներել միմյանց։ Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք արեք» (Կողոսացիներ 3։13

Ի՞նչ է դա նշանակում։ Աստվածաշնչում մեղքը նմանեցվում է պարտքի, իսկ ներելը համեմատվում է պարտքը չեղյալ համարելու հետ (Ղուկաս 11։4)։ Մի աշխատության մեջ նշվում է, որ Աստվածաշնչում «ներել» թարգմանված հունարեն բառը նշանակում է «մոռանալ պարտքը և այլևս հետ չպահանջել այն»։ Նմանապես, երբ մենք որոշում ենք ներել նրան, ով մեր դեմ սխալ է գործել, դա նշանակում է, որ մենք նրանից այլևս որևէ բան չենք ակնկալում։ Սակայն պատրաստակամորեն ներելը չի նշանակում, թե մենք հավանություն ենք տալիս դիմացինի սխալ արարքին կամ նվազեցնում ենք այն ցավը, որ նա պատճառել է մեզ։ Մենք պարզապես որոշում ենք ազատվել վիրավորվածության ու դառնության զգացումից, անգամ եթե իսկապես «գանգատվելու պատճառ» ունենք։

Գործնակա՞ն է այսօր։ Բոլորս էլ անկատար ենք և մեղք ենք գործում (Հռոմեացիներ 3։23)։ Ուստի իմաստուն վարված կլինենք, եթե ներենք ուրիշներին, քանի որ վաղ թե ուշ մենք էլ կարիք կունենանք, որ ուրիշները մեզ ներեն։ Ավելին, ներելով դիմացինին՝ ինքներս ենք օգուտներ ստանում։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։

Բանն այն է, որ երբ մեր սրտում վիրավորվածության ու դառնության զգացում ենք պահում և չենք ուզում ներել, ինքներս մեզ ենք վնասում։ Այսպիսի բացասական զգացումները կարող են խլել մեր ուրախությունը և բարդացնել մեր կյանքը։ Դրանք նաև կարող են վատ անդրադառնալ մեր առողջության վրա։ Դոկտոր Յոիչի Չիդան և պրոֆեսոր Էնդրյու Սթեփթոուն բժշկական մի հանդեսում նշում են. «Ներկայիս ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սերտ կապ գոյություն ունի բարկության ու դառնության զգացումների և սրտի պսակային իշեմիկ հիվանդության միջև» (Journal of the American College of Cardiology)։

Մինչդեռ ներելը շատ օգուտներ է բերում։ Երբ մեծահոգաբար ներում ենք մարդկանց, լավ փոխհարաբերություններ ենք պահպանում նրանց հետ և նպաստում ենք միասնությանն ու խաղաղությանը։ Ավելին, այդպես վարվելով՝ ցույց ենք տալիս, որ ընդօրինակում ենք Աստծուն, որը մեծահոգաբար ներում է զղջացող մեղավորներին և ակնկալում է, որ մենք էլ նույն կերպ վարվենք (Մարկոս 11։25; Եփեսացիներ 4։32; 5։1

Իմացիր ավելին

Ինչպես ներել

Ինչո՞ւ թերևս դժվար լինի ներել։ Իմացիր, թե ինչպես կարող են աստվածաշնչյան խորհուրդները օգնել։